Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում Նոյեմբերի 2-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար 

Որտեղ է բնակվում աշխարհի ամենաազդեցիկ կինը. Factor.am (տեսանյութ, լուսանկարներ)

Տեսանյութեր

Այս համեստ, ոչնչով աչքի չընկնող շենքը գտնվում է Բեռլինում՝ Kupfergraben փողոցի վրա: Այն, սակայն, սովորական շենք չէ: Հենց այստեղ է բնակվում Գերմանիայի նախկին և նորընտիր կանցլեր Անգելա Մերկելը:

Այս փաստը անգամ միջին օղակի չինովնիկների դղյակներին սովոր հայաստանցիների մեծ մասի համար հավանաբար անհավանական կթվա, սակայն աշխարհի գերտերություններից մեկի ղեկավարը հենց այս բազմաբնակարան շենքի չորրորդ հարկի բնակիչ է: Ընդ որում, նա այդ բնակարանի սեփականատերը չէ, ապրում է վարձակալությամբ: Մերկելն այստեղ էր բնակվում դեռ իր՝ կանցլերի պաշտոնը ստանձնելուց առաջ, և արդեն դառնալով Գերմանիայի թիվ մեկ պաշտոնյան՝ նա չցանկացավ փոխել իր բնակության վայրը: Նշենք, որ Կանցլերի նստավայրում կա հատուկ կեցավայր՝ երկու հարյուր քառակուսի մետր մակերեսով : Սակայն արդեն չորրորդ պաշտոնաշրջանը ստանձնած Մերկելը հրաժարվել է պետության կողմից հատկացվող այդ բնակարանից, և յուրաքանչյուր օր նրան կարելի է տեսնել առավոտյան այստեղից գործի գնալիս, ապա՝ վերադառնալիս: Այստեղ կանցլերի տեղաշարժերի ընթացքում փողոցը չեն փակում, մեկ տասնյակ ավտոմեքենաներից բաղկացած շարասյուները չեն ահաբեկում մարդկանց բարձրաձայն ազդանշաններով: Ամեն ինչ զուսպ է ու պրակտիկ. գերմանական ոճով:

Օրվա ընթացքում միակ բանը, որով հայտնի Պերգամոն թանգարանի դիմաց գտնվող այս փողոցը տարբերվում է՝ ահա այս ոստիկանական մեքենան է, որը կայանում է շենքի հարևանությամբ: Երբեմն էլ՝ կարելի է տեսնել շենքի շքամուտքի առջև կանգնած մեկ կամ երկու ոստիկանի, սակայն հիմնականում նրանք շատ աննկատ են լինում:

Իսկ ահա երբ կանցլերը ելումուտ է անում՝ ոստիկանների թիվը ավելանում է. այնպես, ինչպես եղավ ընտրությունների օրը՝ սեպտեմբերի քսանչորսին, երբ տիկին կանցլերը ոտքով գնացել էր հարևանությամբ գտնվող ընտրատեղամաս՝ քվեարկելու, և լրագրողներն ու զբոսաշրջիկները սպասում էին նրա վերադարձին:

Ցավոք՝ մեր այնտեղ եղած ընթացքում Անգելա Մերկելը չվերադարձավ, ինչպես հաղորդեցին տեղի լրագրողները՝ նա անմիջապես ուղևորվեց աշխատավայր: Իսկ ահա նրա ամուսինը՝ պրոֆեսոր Յոահիմ Զաուերը, քվեարկությունից հետո վերադարձավ իրենց բնակարան: Ահա սա շենքի բնակիչների ազգանունների ցուցանակն է, որի վրա մենք տեսնում ենք նաև պրոֆեսորի անունը:

Թե կոնկրետ քանի քառակուսի մետր են զբաղեցնում Մերկելն ու նրա ամուսինը՝ հայտնի չէ, սակայն հայտնի է, որ նրա հարևաններին բավականին ձանձրացրել են հետաքրքրասեր զբոսաշրջիկները, որոնք անընդհատ լուսանկարում են իրենց պատուհանները: Ահա կադրում երևացող շնիկով այս տղամարդը հենց նրանցից մեկն է: Դժվար է ասել, թե ինչ է նա խոսում ոստիկանի հետ, չի բացառվում՝ ճշտում է, թե երբ է գալու բարձրաստիճան հարևանուհին, որ նրա ճանապարհին չհայտնվի:  Քանզի հայտնի փաստ է՝ Մերկելն անասելի վախենում է շներից:

Նկատենք, որ ըստ Forbes-ի՝ աշխարհի ամենաազդեցիկ կնոջ այս համեստ կեցավայրը միանգամայն նորմալ երևույթ է համարվում Գերմանիայում, և կանցլերի գրասենյակը դրանից առանձնապես փի առ չի անում: Ավելին՝ Անգելա Մերկելը սովորություն ունի անձամբ գնումներ կատարել հարևանությամբ գտնվող սուպերմարկետից. նրան պարբերաբար տեսնում են սննդամթերք ընտրելիս: Դժվար է պատկերացնել, որ Հայաստանում վարչապետը կամ նախագահը ապրեր այսպիսի բազմաբնակարան շենքում, և այդ մասին ամեն առիթով չտարփողվեր լրատվամիջոցներում: Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ևս պաշտոնավարման ընթացքում բնակվում էր Ավանում գտնվող բազմաբնակարան շենքում, ինչը հաճախակի էր նշվում ՝ որպես վարչապետի համեստ կենսակերպի ապացույց և առանձնահատուկ արժանիք: Ինչևէ. այն փողոցը, որտեղ բնակվում է Գերմանիայի կանցլերը, մեզ՝ հայերիս համար, մեկ այլ՝ շատ ավելի մեծ առանձնահատկություն ունի. անմիջապես Անգելա Մերկելի բնակարանին կից շենքի պատին փակցված է ահա այս ցուցանակը, որը փաստում է այն մասին, որ այստեղ՝ Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում է ուսանել Կոմիտաս վարդապետը:

Հայտնի չէ՝ արդյոք երբեմն ոտքով զբոսանքի ելնող ֆրաու կանցլերը նկատե՞լ է այս ցուցանակը, կամ արդյոք նա որևէ բան գիտի հայկական երաժշտության և դրանում Կոմիտասի անչափելի դերակատարության մասին: Ամեն դեպքում՝ Բեռլինի այս հատվածում սա հայկական մշակութային ներկայության միակ նմուշը չէ. կանցլերի բնակարանի ուղիղ դիմացը գտնվող Պերգամոն թանգարանում, ի թիվս համաշխարհային մշակութային գանձերի, ցուցադրված են նաև հայկական մատենագրության անգնահատելի գոհարներ:

Աղբյուրը՝ factor.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում Նոյեմբերի 2-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրԶելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ամենադիտված