Նիկոլի կառավարությունն այնքան չմտածված օրենքներ է ընդունել, որ դրսի դերակատարները չեն վստահում նրանց. Արտակ Զաքարյան 240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. Կոտայքում ովքեր կլինեն նոր համայնքապետերը Զելենսկին հայտարարություն է արել Թրամփի հետ ԱՄՆ-ում կայանալիք հանդիպումից առաջ Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է Ավելի շատ գնում են 600 հազար դրամ արժեցող համարանիշներ, 3 օրում 165 հատ վաճառվել է (տեսանյութ) Հայտնի է՝ ով կլինի Ֆրանսիայի հավաքականի ավագը Զիդանի օրոք 250 հազարից մինչև 8 մլն դրամ. ՆԳՆ-ն «Գոլդ» համարանիշների համար նոր գներ է սահմանել Զելենսկին ժամանել է Միացյալ Նահանգներ Հայկ Կոնջորյանի եղբոր գործով նոր զարգացում․ 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել Ըմբշամարտի Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությունում Հայաստանն այսօր 5 մասնակից ունի ՈւՂԻՂ. «Գոլդ» համարներ բոլորի համար․ ինչպես ստանալ 00OO000 տիպի պետհամարանիշներ Վանաձորում 6–ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 

Նպատակը հայտնի է. մնում է այն կյանքի կոչել

Քաղաքական

Օրերս Երևանում անցկացված Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովը, որ կազմակերպվել էր Արա Աբրահամյանի կողմից ու, ըստ էության, նպատակ էր հետապնդում աշխարհին ճանաչելի դարձնել Հայաստանի հնարավորությունները, աչքի ընկավ նաև դրա ընթացքում հնչած բազմաթիվ նոր գաղափարներով, որոնք կոչված են լինելու ոչ միայն նպաստելու Հայստանի ինտեգրացիային՝ բառիս ամենալայն իմաստով, այլև, որքան էլ կարող է ոմանց ականջին անհավանական հնչել, օժանդակելու Հայաստանի ինքնուրույնության ու սուվերենության բարձրացմանը:

Ակնհայտ է, որ այսօր Հայաստանի առաջ ծառացած թիվ մեկ գերխնդիրներից է ինքնաբավությունը թե՛ տնտեսական, թե՛ պաշտպանական ու անվտանգության ոլորտներում, քանի որ բոլորն էլ հրաշալիորեն հասկանում են, որ օտարի «չվանին ցախ դնելու» և այդ հաշվարկով սեփական ապագան պլանավորելու փորձերը չեն կարող բռնել ժամանակի քննությունը: Հարկավոր է խելացի լինել ու ներկայում մեզ ընձեռնված հնարավորությունները ձեռքից բաց չթողնել. աշխարհում հարգվում են սեփական ձայնի իրավունքը վաստակած պետական միավորները, ու Հայաստանը պարտավոր է դառնալ միջազգային իրավունքի հենց նման սուբյեկտ: Ի՞նչ է պետք դրա համար անել:

Այս հարցի պատասխանը հրաշալիորեն տվել էր հենց ինքը՝ Արա Աբրահամյանն, ով մեծապես կարևորել էր հայկական սփյուռքի գործոնը Հայաստանի հզորացման գործում, ինքնաբավության հասնելու ճանապարհին:

Եվ իրոք, ռեալ վերլուծության ենթարկելով հայկական սփյուռքի՝ ժամանակակից աշխարհում ունեցած հնարավորւթյուններն ու ռեսուրսները՝ հանգում ես այն մտքին, որ քանի դեռ Երևանին չի հաջողվել դառնալ համայն հայության կենտրոն, մեր հնարավորություններն ու բոլոր ոլորտներում ինքնաբավության հասնելու ջանքերը զուր են լինելու:

Այսպես՝ ըստ որոշ հաշվարկների՝ աշխարհում հայկական կապիտալի ծավալը գերազանում է քառորդ տրիլիոն դոլարի սահմանագիծը՝ հանգամանք, որը չի կարող մի կողմից առաջ չբերել ուրախություն, մյուս կողմից էլ՝ չառաջացնել հարցեր:

Իսկ գլխավոր հարցը հնչում է հետևյալ կերպ՝ ինչո՞ւ պետք է հարուստ սփյուռք ունեցող երկիրն ապրի սոցիալական վատթար պայմաններում, ինչո՞ւ չպետք է լինի ինքնաբավ, ինչո՞ւ են սփյուռքի մեր հայրենակիցները վարանում հայրենիքում ներդրումներ անել: Կա՞ն արդյոք օբյեկտիվ պատճառներ (սուբյեկտիվ պատճառների մասին այս պարագայում խոսելն ավելորդ է, քանի որ դրան բոլորին են հայտնի): Ուզենք մենք, թե ոչ, փաստը փաստ է, որ որոշ պարագաներում միայն այս կամ այն խոշոր դրամատիրոջ բարի ցանկությունը բավարար չի կարող համարվել՝ ներդրումներ կատարելու օտար երկրներում:

Որքան էլ թմբկահարեն, թե փողը ազգություն կամ հայրենիք չունի, որքան էլ ասեն, թե արևմտյան բիզնեսմեններն ազատ են սեփական կապիտալի տնօրինման հարցում և այլն, անկասկած է, որ այնքան էլ այդպես չէ, ու աշխարհաքաղաքականության գործոնը դեռևս ոչ ոք չի չեղարկել: Այլ կերպ ասած՝ եթե Հայաստանը չի տեղավորվում ինչ-որ մեկի կամ մի քանիսի համապատախան ծրագրերում, ուրեմն՝ միամտություն է կարծել, թե այս կամ այն երկիրը թույլ կտա փողի արտահոսք սեփական սահմաններից, թույլ կտա սեփական հպատակներին, ինչ ազգության էլ նրանք լինեն, միլիոններ ներդնել հայաստանյան տնտեսությունում: Իսկ սա նշանակում է, որ քանի դեռ մեզ չի հաջողվել ինքներս մեզ աշխարհի հզորներին մատուցել որպես շահերի համընկնման, այլ ոչ թե բախման կենտրոն, լուրջ ֆինանսական կապիտալ ներդրումների մասին պետք է մոռանալ:

Այս իմաստով՝ նկատենք, որ Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովների բուն նպատակներից մեկն էլ Հայաստանը որպես համաշխարհային բևեռները միմյանց կամրջող երկիր ներկայացնելն է, քանի որ, ինչպես նշվեց, միայն այդ պարագայում կարող է հնարավոր դառնալ մեր առջև ծառացած խնդիրներին արմատական լուծումներ գտնելը: Ամեն ինչ պարզ է հենց սկզբից՝ եթե մեզ հաջողվի լիովին օտագործել աշխարհասփյուռ հայության պոտենցիալն ի բարօրություն Հայաստանի, ապա մեզ կհաջողվի հասնել Հայաստանի գոնե համեմատական անկախությանը բոլոր կարևոր ոլորտներում՝ պաշտպանական, տնտեսական և այլն:

Հակառակ պարագայում ստիպված ենք լինելու համակերպվել այն անփառունակ վիճակի հետ, որ հիմա ունենք: Անվիճարկելի է մեկ բան. մեր փոխարեն ոչ ոք Հայաստանը չի հզորացնելու ու, եթե կուզեք, պարտավոր էլ չեն: Իսկ երկիրն ինքնաբավության տանող ուղիները միայն ԵՏՄ-ով չէ, որ անցնում են: ԵՏՄ-ն այս դեպքում հանդես է գալիս ընդամենը ինքնառեալիզացվելու հարմար հարթակ: Բուն նպատակը Հայաստանն ինքնաբավ դարձնելն ու սեփական պոտենցիալը չվատնելն է, իսկ պոտենցիալ, անկասկած, ունենք…

Էռնեստ Ջանփոլադյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նիկոլի կառավարությունն այնքան չմտածված օրենքներ է ընդունել, որ դրսի դերակատարները չեն վստահում նրանց. Արտակ Զաքարյան 240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. Կոտայքում ովքեր կլինեն նոր համայնքապետերըԶելենսկին հայտարարություն է արել Թրամփի հետ ԱՄՆ-ում կայանալիք հանդիպումից առաջԵրևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է Ավելի շատ գնում են 600 հազար դրամ արժեցող համարանիշներ, 3 օրում 165 հատ վաճառվել է (տեսանյութ) Reuters. ԱՄՆ-ն Կիևին 400 միլիոն դոլարի օգնություն չի փոխանցի մինչև 2028 թվականըՀայտնի է՝ ով կլինի Ֆրանսիայի հավաքականի ավագը Զիդանի օրոք 250 հազարից մինչև 8 մլն դրամ. ՆԳՆ-ն «Գոլդ» համարանիշների համար նոր գներ է սահմանելԶելենսկին ժամանել է Միացյալ ՆահանգներՀայկ Կոնջորյանի եղբոր գործով նոր զարգացում․ 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել Axios-ը հաղորդել է Իսրայելի և Լիբանանի միջև խորհրդակցությունների հաջորդ փուլի ամսաթվի մասինԸմբշամարտի Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությունում Հայաստանն այսօր 5 մասնակից ունի NY Post. Նեթանյահուն Թրամփին կտրամադրի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ հետախուզական տվյալներՈւՂԻՂ. «Գոլդ» համարներ բոլորի համար․ ինչպես ստանալ 00OO000 տիպի պետհամարանիշներCNN. ԱՄՆ-ը կարծում է, որ ժամանակն է վերջ դնել ուկրաինական հակամարտությանըՎանաձորում 6–ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 40-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով հայտնվել է դաշտում, բախվել բետոնե էլեկտրասյանը․ կա վիրավորԴատախազությունը պետական շահերի պաշտպանության շրջանակում համայնքներին է վերադարձնում հանրային բարիքը (տեսանյութ) Ո՞ր հասցեներում այսօր ջուր չի լինիԴավիթաշենում «Yutong» տրոլեյբուսի հոսանք ընդունող ձողը կպել է էլեկտրական լարերին, ինչի հետևանքով բետոնե էլեկտրասյունը տապալվել է Հրդեհ Ուրցաձոր գյուղում․ այրվել են մոտ 2000 հակ անասնակեր և մոտ 2500 քմ հնձած ցորենի արտԻրանը և Օմանը մտադիր են լուծել Հորմուզի նեղուցով անցման համար վճարովի վճարների հարցըԱրմեն Աշոտյանը կալանավայրից 6 առաջարկ է ներկայացրել խորհրդարանական ընդդիմությանըԳիշերը մոտ 400 անօդաչու թռչող սարք է թռել Մոսկվայի և հարակից շրջանների ուղղությամբՈղբերգական դեպք Լոռու մարզում. Վանաձորի Բուլղարական թաղամասում հայտնաբերվել է 6-ամյա աղջնակի մարմինՇուտով կմեկնարկի Ավո Ադամյանի նոր հեռուստասերիալը․ նկարահանումների մեծ մասը կանցկացվի Լոս Անջելեսում (լուսանկարներ) Մեկնարկել են զինվորական երդման արարողություններըՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր«Москва слезам не верит». Սուրենյանցը՝ Փաշինյան-Պուտին զրույցի ենթատեքստի մասին Գնում-գնում գլուխը խփում է պատին, ընկնում գետը. Մարգարիտ ԵսայանԿոտայքի մարզում թեժ իրավիճակ է. ովքեր կլինեն նոր համայնքապետերը. «Ժողովուրդ»Ինչ է սպասվում օգոստոսի 2-ին. կիրակի օրը կընտրեն ԱԺ նախագահ. «Ժողովուրդ»240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. ոչ թե ՄԱԿ-ն է ֆինանսավորում ԱԺ-ին, այլ ԱԺ-ն՝ ՄԱԿ-ի ծրագիրը. ՔՊ սեմինարների հետքերով. «Ժողովուրդ»Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԲազմաթիվ հասցեներում այսօր լույս չի լինիՀուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելու Հուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում 241 օր տիեզերքում․ NASA-ի և «Ռոսկոսմոսի» անձնակազմը վերադարձել է Երկիր Իրանն ու Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցով ևս մեկ միջանցք բացելու հարցը. Bloomberg ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանը հնարավոր չէր. ՌԴ ԱԳՆ Ոչ ոք ինձ չի ասելու՝ մենք ինչ պետք է վաճառենք կամ չվաճառենք. Թրամփ Մենք կօգտագործենք Իրանի սառեցված միջոցները. Դոնալդ Թրամփ Ավո Ադամյանի նոր հեռուստանախագիծը շուտով՝ USArmenia հեռուստաալիքով (Լուսանկարներ) Մորը գրտնակով սպшնած 20-ամյա տղան կտեղափոխվի հոգեբուժարան Porsche-ն ևս 5000 աշխատատեղ կկրճատի Ֆրանսիան հայտարարել է, որ աշխարհն այլևս լսում ԱՄՆ-ին Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հանդիպել է Զելենսկու հետ և նրան 100%-անոց աջակցություն հայտնել Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան Խաչիկ Խաչատրյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի․ ըմբշամարտի Մ17 ԱԱ Որքան հանքային ջուր է Հայաստանն արտահանել Վրաստան. մանրամասներ
Ամենադիտված