Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Սերժ Սարգսյանի անավարտ պարտիան...

Վերլուծական
Ժնևում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած՝ այսպես ասած ամփոփիչ հայտարարությունը շարքային էր, սակայն ամեն դեպքում արտահայտում է բանակցային այս փուլի որոշ առանձնահատկություններ: Համանախագահները արձանագրում են հանդիպման փաստը, դրա կառուցողականությունը, նախագահների պատրաստակամությունը շարունակելու գործընթացը, հավելյալ ջանք գործադրելու շփման գծում լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ, իսկ համանախագահները կշարունակեն աշխատել նախարարների հետ:
 
Առհասարակ, դատելով Ժնևյան հանդիպման կադրերից՝ Ադրբեջանի ղեկավարի մոտ որոշակի ընկճվածություն էր նկատվում, ինչը չի կարելի ասել Սերժ Սարգսյանի դեպքում: Հայտնի է, որ Ալիևն անմիջապես բանակցություններից հետո հեռացել է, իսկ Սերժ Սարգսյանը Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը հանդիպում է ունեցել շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նա իր ներածական խոսքում, ակնհայտորեն միտումնավոր՝ ներկայացրել է Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների արդյունքները: Ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի կողմից բանակցային գործընթացի հարցը շատ հստակ գնահատական էր ստացել. եթե չկա խաղաղություն, բանակցություններն անիմաստ են: Ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում առաջարկություն եղավ՝ շփման գծում մոնիտորինգի հետաքննող մեխանիզմներ ներդնել: Այն կարող էր հնարավորություն տալ տեսնելու և հստակ տեղեկանալու, թե ում կողմից է պարբերաբար խախտվում զինադադարը, որի հետևանքով զոհեր են լինում: Հայաստանը միջնորդների այս առաջարկին կողմ էր, ավելին՝ դա նաև բանակցային գործընթացն առաջ տանելու համատեքստում հայկական կողմից բարձրացված կարևոր հարցերից էր:
 
Հետաքննող համակարգերի ներդրմանը, սակայն, Ադրբեջանը դեմ է և համառորեն հրաժարվում է: Ըստ էության, բանակցությունների պաշտոնական ձևաչափից դուրս՝ շվեյցարահայերի հետ ունեցած հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հենց այս նկատառումով է հայտարարել, թե ինքն ու Ալիևը պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել լարվածությունը թուլացնելու և առաջնագծում զոհեր չունենանալու վերաբերյալ: Հակառակ դեպքում՝ հարց կառաջանար, թե որն էր այդ հանդիպման իմաստն ընդհանրապես: Իհարկե, շատ դժվար է, գրեթե անհնար է հավատալ, որ Ալիևը Բաքու վերադառնալիս ուրիշ բաներ չի ասելու իր ու Սերժ Սարգսյանի դեմ առ դեմ հանդիպման վերաբերյալ. ամեն դեպքում, եթե լարվածության թուլացումն ու առաջնագծում զոհերի բացառումը իսկապես մտնեին Բաքվի պլանների մեջ, ապա նրանք սիրով և օր առաջ պետք է համաձայնվեին շփման գծում սահմանային միջադեպերի ուսումնասիրության մոնիտորինգի մեխանիզմների ներդրման առաջարկին, ինչպես դա անում է հայկական կողմը: Այս ֆոնին, «իմիտացիոն» նոր փուլն ապահովելու համար Ալիեւն ու Սարգսյանը ծառի տակ առանձնազրույցում թերեւս պայմանավորվել են, դատելով շվեյցարահայ համայնքի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանի խոսքից, որ հայկական կողմը շատ չի խոսելու Վիեննայի օրակարգի մասին, իսկ Ադրբեջանն էլ չի կրակելու սահմանին: Ըստ ամենայնի, Սարգսյանին և Ալիևին երեկ հաջողվել է կոնսենսուսի գալ ոչ միայն առաջնագծում հարաբերական խաղաղությունը պահպանելու, այլ նաև դիվանագիտական փոխադարձ դիմակայությունը դադարեցնելու վերաբերյալ: Համենայն դեպս, էական փոփոխություն կա Ժնևի հանդիպումից օրեր առաջ Հայաստանի նախագահի մամուլի քարտուղարի տարածած կտրուկ հայտարարության և Սերժ Սարգսյանի երեկվա լակոնիկ խոսքի շեշտադրումների մեջ:
 
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր է
Ամենադիտված