Իրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը բանակցությունների վերաբերյալ. Ղարիբաբադի ՈՒՂԻՂ. Հեպատիտների միջազգային օր․ էլիմինացիան՝ որպես հանրային առողջության առաջնահերթություն Բացահայտվել է վառելիքի իրացման ոլորտում տնտեսվարողի կողմից խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք ՄԻՊ-ի ներկայացուցիչները ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին Փաշինյանից հետո Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ Ո՞րն է «Ճախրուկ» փառատոնի նպատակը ՆԳՆ-ն հրապարակել է պահանջարկ ունեցող համարանիշերի գները Ազգային երաժշտական փառատոն` հատուկ կարիք ունեցող երեխաների համար Բացահայտվել են սուրճի ամենօրյա օգտագործման օգուտները ՈւՂԻՂ. Ի՞նչ աջակցություն է տրամադրվում Հայաստանում հատուկ կարիք ունեցող երեխաներին Նիկոլի կառավարությունն այնքան չմտածված օրենքներ է ընդունել, որ դրսի դերակատարները չեն վստահում նրանց. Արտակ Զաքարյան 240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. Կոտայքում ովքեր կլինեն նոր համայնքապետերը 

650-ամյա լեհահայոց թեմի պաշտոնական ճանաչմանը նվիրված հոբելյանական միջոցառում Վարշավայում (լուսանկարներ)

Հասարակություն
Հոկտեմբերի 14-ին՝ սրբոց Թարգմանչաց տոնի օրը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու լեհահայոց հոգևոր հովիվ Տ. Տաճատ վարդապետ Ծատուրյանի նախաձեռնությամբ Վարշավայում տոնվեց Լեհաստանի Կազիմիր Գ. Մեծ արքայի կողմից Հայ Եկեղեցու լեհահայոց թեմի պաշտոնական ճանաչման 650-րդ հոբելյանական տարեդարձը, որին ներկա էին ԼՀ-ում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լեհաստանի կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչներ, Վարշավայի Կարդինալ Ստեֆան Վիշինսկու անվան համալսարանի դասախոսներ, մեծ թվով հայորդիներ ու լեհ հյուրեր, ինչպես նաև՝ ուխտավոր հայեր Ֆրանսիայից, Բելգիայից և Ուկրաինայից:
 
Ինչպես տեղեկացրին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Լեհաստանի հայոց հոգևոր հովվությունից, միջոցառումն սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական օրհնության գիրը լեհահայոց թեմի 650-րդ հոբելյանի կապակցությամբ:
 
«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Լեհաստանի հայոց թեմի հիմնադրման մասին պատմական ակնարկ» թեմայի շուրջ բանախոսեց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայր Յուզեֆ Նաումովիչը:
 
Հոբելյանական միջոցառումը շարունակվեց համերգային ծրագրով: Ելույթներով հանդես եկան Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի «Ծաղկազարդ» երգչախումբը՝ հայ հոգևոր-ազգային երգացանկով, ինչպես նաև՝ ջութակահար Գայանե Կոնինյանը (Ֆրանսիա), դաշնակահարներ Յակուբ Կիտովսկին (Լեհաստան), Յոաննա Գրոնկովսկան (Լեհաստան), Զոֆիա Միխալովիչը (Լեհաստան) և մենակատար Աիդա Հարությունյանը (Ֆրանսիա)՝ Կոմիտասի և Ա. Խաչատրյանի հայտնի ստեղծագործությունների կատարումներով:
 
Համերգային ծրագրից հետո տեղի ունեցավ սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» և Արշալույս-Ավրորա Մարտիկանյանի «Քրիստոնյաների կոտորածները Հայաստանում» լեհերեն վերահրատարակված գրքերի շնորհանդեսը:
 
Այնուհետև հայրական պատգամով հանդես եկավ լեհահայոց հոգևոր հովիվ Տ. Տաճատ վարդապետ Ծատուրյանը, որը լեհաստանաբնակ հայորդիներին աստվածասեր, հայրենասեր և ազգասեր սերունդ կրթելու և դաստիարակելու կոչ ուղղեց՝ սուրբ Թարգմանիչ Վարդապետների բարեխոսությամբ Աստծուց անսասանություն և խաղաղություն խնդրելով հայոց պետության, եկեղեցու և համայն ազգի համար:
 
Հայր Տաճատը նաև որոշ նվիրյալ հայորդիների հանձնեց գնահատանքի և օրհնության գրեր ու շնորհակալագրեր՝ լեհահայոց հոգևոր հովվության հանդեպ նրանց ցուցաբերած նախանձախնդրության բարձր գիտակցության համար:
 
Վերջում ներկաները հրավիրվեցին պաշտոնական ճաշկերույթի:
 
Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 15-ին, «Ծաղկազարդ» երգչախմբի մասնակցությամբ Լեհաստանում քառաձայն Պատարագ հնչեց, որը մատուցվեց լեհահայոց հոգևոր հովիվ Տ. Տաճատ վարդապետ Ծատուրյանի ձեռամբ:
 
Լուսանկարները՝ Լիպարիտ Պապոյանի և Աննա Ավետիքյանի
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը բանակցությունների վերաբերյալ. ՂարիբաբադիՈՒՂԻՂ. Հեպատիտների միջազգային օր․ էլիմինացիան՝ որպես հանրային առողջության առաջնահերթությունԲացահայտվել է վառելիքի իրացման ոլորտում տնտեսվարողի կողմից խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք ՄԻՊ-ի ներկայացուցիչները ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին Փաշինյանից հետո Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ Ո՞րն է «Ճախրուկ» փառատոնի նպատակըTimes of Israel. Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել Թրամփի հետ հանդիպելու համարՆԳՆ-ն հրապարակել է պահանջարկ ունեցող համարանիշերի գները Ազգային երաժշտական փառատոն` հատուկ կարիք ունեցող երեխաների համարԲացահայտվել են սուրճի ամենօրյա օգտագործման օգուտները ՈւՂԻՂ. Ի՞նչ աջակցություն է տրամադրվում Հայաստանում հատուկ կարիք ունեցող երեխաներինThe National. ԱՄՆ-ը և Իրանը իրենց բանակցություններում ներառել են Կարմիր ծովում նավագնացության հարցըՆիկոլի կառավարությունն այնքան չմտածված օրենքներ է ընդունել, որ դրսի դերակատարները չեն վստահում նրանց. Արտակ Զաքարյան 240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. Կոտայքում ովքեր կլինեն նոր համայնքապետերըԶելենսկին հայտարարություն է արել Թրամփի հետ ԱՄՆ-ում կայանալիք հանդիպումից առաջԵրևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է Ավելի շատ գնում են 600 հազար դրամ արժեցող համարանիշներ, 3 օրում 165 հատ վաճառվել է (տեսանյութ) Reuters. ԱՄՆ-ն Կիևին 400 միլիոն դոլարի օգնություն չի փոխանցի մինչև 2028 թվականըՀայտնի է՝ ով կլինի Ֆրանսիայի հավաքականի ավագը Զիդանի օրոք 250 հազարից մինչև 8 մլն դրամ. ՆԳՆ-ն «Գոլդ» համարանիշների համար նոր գներ է սահմանելԶելենսկին ժամանել է Միացյալ ՆահանգներՀայկ Կոնջորյանի եղբոր գործով նոր զարգացում․ 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել Axios-ը հաղորդել է Իսրայելի և Լիբանանի միջև խորհրդակցությունների հաջորդ փուլի ամսաթվի մասինԸմբշամարտի Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությունում Հայաստանն այսօր 5 մասնակից ունի NY Post. Նեթանյահուն Թրամփին կտրամադրի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ հետախուզական տվյալներՈւՂԻՂ. «Գոլդ» համարներ բոլորի համար․ ինչպես ստանալ 00OO000 տիպի պետհամարանիշներCNN. ԱՄՆ-ը կարծում է, որ ժամանակն է վերջ դնել ուկրաինական հակամարտությանըՎանաձորում 6–ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 40-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով հայտնվել է դաշտում, բախվել բետոնե էլեկտրասյանը․ կա վիրավորԴատախազությունը պետական շահերի պաշտպանության շրջանակում համայնքներին է վերադարձնում հանրային բարիքը (տեսանյութ) Ո՞ր հասցեներում այսօր ջուր չի լինիԴավիթաշենում «Yutong» տրոլեյբուսի հոսանք ընդունող ձողը կպել է էլեկտրական լարերին, ինչի հետևանքով բետոնե էլեկտրասյունը տապալվել է Հրդեհ Ուրցաձոր գյուղում․ այրվել են մոտ 2000 հակ անասնակեր և մոտ 2500 քմ հնձած ցորենի արտԻրանը և Օմանը մտադիր են լուծել Հորմուզի նեղուցով անցման համար վճարովի վճարների հարցըԱրմեն Աշոտյանը կալանավայրից 6 առաջարկ է ներկայացրել խորհրդարանական ընդդիմությանըԳիշերը մոտ 400 անօդաչու թռչող սարք է թռել Մոսկվայի և հարակից շրջանների ուղղությամբՈղբերգական դեպք Լոռու մարզում. Վանաձորի Բուլղարական թաղամասում հայտնաբերվել է 6-ամյա աղջնակի մարմինՇուտով կմեկնարկի Ավո Ադամյանի նոր հեռուստասերիալը․ նկարահանումների մեծ մասը կանցկացվի Լոս Անջելեսում (լուսանկարներ) Մեկնարկել են զինվորական երդման արարողություններըՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր«Москва слезам не верит». Սուրենյանցը՝ Փաշինյան-Պուտին զրույցի ենթատեքստի մասին Գնում-գնում գլուխը խփում է պատին, ընկնում գետը. Մարգարիտ ԵսայանԿոտայքի մարզում թեժ իրավիճակ է. ովքեր կլինեն նոր համայնքապետերը. «Ժողովուրդ»Ինչ է սպասվում օգոստոսի 2-ին. կիրակի օրը կընտրեն ԱԺ նախագահ. «Ժողովուրդ»240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. ոչ թե ՄԱԿ-ն է ֆինանսավորում ԱԺ-ին, այլ ԱԺ-ն՝ ՄԱԿ-ի ծրագիրը. ՔՊ սեմինարների հետքերով. «Ժողովուրդ»Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԲազմաթիվ հասցեներում այսօր լույս չի լինիՀուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելու Հուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում 241 օր տիեզերքում․ NASA-ի և «Ռոսկոսմոսի» անձնակազմը վերադարձել է Երկիր
Ամենադիտված