Դպրոցների բուֆետները կհսկվեն
Հասարակություն
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը զեկուցել է, որ, ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի, շարունակվում են այս տարի հիմնանորոգված համայնքային ենթակայության մանկապարտեզները կահավորելու նպատակով անհրաժեշտ գույքի ձեռքբերման և տարածքները բարեկարգելու ուղղությամբ տարվող աշխատանքները: Հանձնարարվել է գործընթացը պահել մշտական հսկողության տակ:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միաժամանակ, քաղաքապետը հանձնարարել է աշխատակազմի հանրակրթության և վերահսկողության վարչություններին հսկողություն սահմանել նաև դպրոցական բուֆետների աշխատանքների կազմակերպման և սնունդ մատակարարող կազմակերպությունների պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարման ուղղությամբ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն