Ուկրաինայի հզոր հարվածից կանգ է առել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանը Մոսկվան կանչել է Էստոնիայի դիվանագետին․ ռուս-էստոնական սահմանին նոր ճգնաժամ է Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհը Մեդվեդևը խոսել է կանխարգելիչ միջուկային հարվածից․ պայմանը կապված է Ուկրաինայի հետ Չինաստանում լրտեսական սկանդալ․ 100-ից ավելի գաղտնի հաղորդում և մահապատժի դատավճիռ Ջորջ Վաշինգտոնի մազափունջն աճուրդում վաճառվել է 4 հազար դոլարով Էդուարդ Բաբայանն արձակուրդում է. առաջիկա օրերին հանդիպումներ կանցկացնի Աբովյանի բոլոր բնակավայրերում Կրեմլը նոր սպառնալիք է հնչեցրել․ ռուսական միլիարդների բռնագրավումը հետևանքներ կունենա Tesla-ն թարմացրել է ինքնավար վարման համակարգը․ նոր հնարավորությունները համեմատում են GTA VI-ի հետ Ռումինիայի սահմանին օդային տագնապ․ իսպանական կործանիչներ և ուղղաթիռներ են օդ բարձրացել Սա կլինի Երրորդ համաշխարհային պատերազմը․ Մարին Լը Պենը զգուշացրել է ՆԱՏՕ-ին Ջենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնում 

«Հրապարակ»․ Եթե ՀՀԿ թեկնածուն թելադրության մեջ 200-ից պակաս սխալ անի, կհանեմ թեկնածությունս. Գորիսի թեկնածու

Հայկական Մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Խոշորացված Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՀՀԿ-ի կողմից համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Առուշ Առուշանյանն առաջիկա ՏԻՄ ընտրություններում մրցելու է Գորիսի նախկին քաղաքապետ (1992-94թթ.), Գորիսի պետհամալսարանին կից Սյունիքի նյութական եւ հոգեւոր ժառանգության ծրագրի գիտաշխատող, ինքնառաջադրված անկուսակցական Սամվել Հարությունյանի հետ:

Առաջադրված մյուս թեկնածուին՝ «Մթնաձորշին» ՍՊԸ տնօրեն ՀՀԿ-ական Արշակ Մկրտչյանին, մեր տեղեկություններով, ԿԸՀ-ն հնարավոր է չգրանցի, քանի որ նրա փաստաթղթերի, ընտրագրավի հետ կապված խնդիր կա: Իսկ չորրորդ թեկնածուն՝ Առուշ Առուշանյանի ընկեր Էրիկ Աղաջանյանը, որոշել է պայքարից հրաժարվել ու ետ է վերցրել ԿԸՀ ներկայացված փաստաթղթերը: Գորիսեցիներն արդեն իսկ դրամատիկ ընտրապայքար են կանխատեսում: Ս. Հարությունյանը, հիշեցնենք, նախկինում ՀԱԿ անդամ էր, հետո լքեց այն՝ պատճառաբանելով, թե ՀԱԿ-ն իր գերխնդիրը չի կատարել, իսկ 2017-ի ԱԺ ընտրությունների ժամանակ «Ազատ դեմոկրատների» կողմից թիվ 12 ընտրատարածքում առաջադրվել էր որպես պատգամավորի թեկնածու: Նույն ընտրատարածքում էր առաջադրվել նաեւ Ա. Առուշանյանը: Առաջինն ստացել էր 81, երկրորդը՝ 6 հազար 777 քվե:

– Պարոն Հարությունյան, ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել նոյեմբերի 5-ի ընտրություններում, ի՞նչ նկատառումով, ո՞ւմ հորդորով կամ դրդմամբ:

– Գորիսում տագնապալի իրավիճակ է, եւ մտահոգությունն ու պատասխանատվության զգացումն ստիպեցին առաջադրվել: Երբեւէ անտարբեր չեմ եղել մեր ժողովրդի հոգս ու տառապանքի նկատմամբ: Առավել եւս՝ ներկա ծանրագույն վիճակը, որն առաջացել է Գորիսում, ինձ ստիպեց կրկին նետվել պայքարի ասպարեզ: Ես միշտ պատասխանատու եմ եղել եւ իմ ողջ կյանքի ընթացքում գտել եմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է իրենից կախված առավելագույնն անի երկրում տիրող վիճակը փոխելու համար: Իմ կյանքով ես միշտ ապացուցել եմ, որ եղել եմ իմ կոչմանը հավատարիմ, եւ այսօր էլ կրկնում եմ՝ պատասխանատվության զգացումն է ինձ ստիպել նետվել պայքարի ասպարեզ ու առաջադրվել։

Ինչ վերաբերում է Առուշ Առուշանյանին, ապա ինչ-որ տեղ կարելի է ասել՝ այո, նրա թեկնածության առաջադրումով է պայմանավորված իմ առաջադրումը: Եթե լինեին արժանավոր թեկնածուներ, գուցե ես չառաջադրվեի: Բայց կարծում եմ՝ լուրջ անելիքներ ունեմ, բարեբախտաբար՝ մարդկային, քաղաքացիական եւ մտավորական որակներս, փորձառությունս, նաեւ կայտառ առողջությունս ինձ հնարավորություն են տալիս ակնկալելու շատ ակտիվ մասնակցություն ու հաղթելու ընտրություններում՝ ստանձնելով հավաքական Գորիսի առաջնորդի դժվարին առաքելությունը:

– Դուք կանխատեսեցիք ընտրությունների ելքը: Ի՞նչն է Ձեզ հիմք տալիս ենթադրելու, որ հաղթելու եք՝ հաշվի առնելով այն, թե ովքեր են հովանավորում Ձեր մրցակցին:

– Այդ երիտասարդ եւ, գոնե, կառավարման առումով ոչ փորձառու գործչին առաջադրել է ՀՀԿ-ն՝ Սյունիքի տխրահռչակ մարզպետ Վահե Հակոբյանի նախաձեռնությամբ: Ոչ միայն առաջադրել է, այլեւ իրենից բազմապատիկ անգամ ավելի արժանավոր համայնքապետին շատ մարտնչող հետեւողականության արդյունքում ազատեց Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնից: Խոսքը Վաչագան Ադունցի մասին է, ով դպրոցը ոսկե մեդալով է ավարտել, գերազանցությամբ է ավարտել համալսարանը ու լուրջ փորձառություն ուներ:

Ադունցի փոխարեն որպես պաշտոնակատար է նշանակել Առուշանյանին, լծակները տվել նրա ձեռքը: Հայտնի է, որ իշխող կուսակցության ներկայացուցիչները բոլոր, առաջին հերթին՝ վարչական, ֆինանսական լծակներն օգտագործում են իրենց իշխանությունը հաստատելու եւ վերարտադրվելու համար: Բայց կարծում եմ, որ իմ առավելությունները հանրահայտ են ու այնքան շատ են, որ կօգնեն ընտրվել:

Բարեբախտաբար, համախոհների այնպիսի թիմ ունեմ եւ կասկած չունեմ, որ շատ ակտիվ ընտրապայքար եմ տանելու, եւ, ինչպես արդեն հայտարարել եմ, Առուշ Առուշանյանին առաջադրողներն ու նշանակողները գորիսեցիների կողմից հուժկու հակահարվածի են արժանանալու եւ հայտնվելու են ծանր նոկաուտի մեջ»: Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: 


Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բելգիայի վարչապետը հանդիպել է Ֆիլիպ թագավորի հետ՝ բյուջեի շուրջ բանակցությունների ձախողումից հետոՆիդեռլանդներում հասարակական տրանսպորտի աշխատողները գործադուլ են սկսելՏաջիկստանը ՄԱԿ-ին ծանուցել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինԳերմանիայի հարյուրավոր դպրոցներ պայթյունի սպառնալիքով նամակներ են ստացելԿիևը պատրաստ է ռուս-ուկրաինական հակամարտության հարցով քառակողմ հանդիպմանը․ Զելենսկի Բելգիացիների թագավորը չորրորդ անգամ չի ընդունել վարչապետի հրաժարականը Կիևի մարզում ռուսական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 15-իԹրամփը կարծում է, որ Իրանը ոգևորված է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակովNvidia-ն դուրս է մնացել խոշորագույն ընկերությունների եռյակից՝ կապիտալիզացիայի 14% անկումից հետոՈւկրաինան տարեսկզբից ի վեր 7-րդ անգամ գրոհել է Պերմի երկրամասի ռուսական խոշորագույն ՆՎԳ-ներից մեկըԲոլսոնարուի մոտ աղիքային սուր անանցանելիություն է ախտորոշվել․ նա վերակենդանացման բաժանմունքում էՈւկրաինայի հզոր հարվածից կանգ է առել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանըՄոսկվան կանչել է Էստոնիայի դիվանագետին․ ռուս-էստոնական սահմանին նոր ճգնաժամ էՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըՄեդվեդևը խոսել է կանխարգելիչ միջուկային հարվածից․ պայմանը կապված է Ուկրաինայի հետՉինաստանում լրտեսական սկանդալ․ 100-ից ավելի գաղտնի հաղորդում և մահապատժի դատավճիռՋորջ Վաշինգտոնի մազափունջն աճուրդում վաճառվել է 4 հազար դոլարովԷդուարդ Բաբայանն արձակուրդում է. առաջիկա օրերին հանդիպումներ կանցկացնի Աբովյանի բոլոր բնակավայրերումԿրեմլը նոր սպառնալիք է հնչեցրել․ ռուսական միլիարդների բռնագրավումը հետևանքներ կունենաTesla-ն թարմացրել է ինքնավար վարման համակարգը․ նոր հնարավորությունները համեմատում են GTA VI-ի հետՌումինիայի սահմանին օդային տագնապ․ իսպանական կործանիչներ և ուղղաթիռներ են օդ բարձրացելՍա կլինի Երրորդ համաշխարհային պատերազմը․ Մարին Լը Պենը զգուշացրել է ՆԱՏՕ-ինՋենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնումԻրանը պատրաստվում է միջուկային կտրուկ քայլի․ խորհրդարանում օրինագծերն արդեն պատրաստ ենՊուտինը համաձայնե՞լ է Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի մոդելով անվտանգության երաշխիքներինԹրամփին մարտահրավեր Կոնգրեսից․ դեմոկրատները միլիարդներ են նախատեսում Ուկրաինայի համար«Բեթմոբիլը» կարող է աճուրդում ռեկորդ սահմանելՀունգարիայում նոր պայքար ռուսական նավթի ու գազի համար․ ընդդիմությունը դիմադրում էՄիջուկային սպառնալիք տիեզերքից․ Ռուսաստանը պատրաստվում է նոր զենք արձակե՞լԿարմիր և երկու սպիտակ թզուկներ․ հայտնաբերվել է հազվագյուտ աստղային համակարգՈւթ տարվա ճանապարհից հետո BepiColombo-ն հասել է Մերկուրի Կանադայում 1,8 միլիոնից ավելի մարդ ամեն օր կանեփ է օգտագործումՄակրոնը 350 միլիոն եվրո է հատկացնում քաղաքացիական ավիացիայի հետազոտություններինԱՀԿ-ի ղեկավար ընտրվելու դեպքում Թամամյանը խոստանում է այցելել ԱՄՆ և ԱրգենտինաՄեդվեդևը նշել է այն պայմանները, որոնց դեպքում Պուտինը պարտավոր է միջուկային զենք կիրառելՇերեմետևոյում ձերբակալել են ամենատարեց օրենքով գողերից մեկին՝ 80-ամյա ՎալտերինԷբոլայի բռնկումը Կոնգոյում․ Բունիայի գերեզմանատները հուշում են ավելի մեծ կորուստների մասինԳերմանիայում 24-ժամյա գործադուլները հարվածել են Mercedes-ի և BMW-ի գործարաններին Խոլեստերինն իջեցնող դեղը նվազեցրել է սրտանոթային ծանր բարդությունների ռիսկըԿարո՞ղ է արհեստական բանականությունն ավելի վաղ հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը«Coca-Cola»-ին առնչվող ընկերությանը սպառնում է ավելի քան 2 միլիարդ եվրոյի տուգանք Ալցհայմերի հիվանդությամբ տառապող տարեց բրազիլացին 11 օր մոլորված թափառել է Ամազոնի ջունգլիներումԻրանում ԱՄՆ-ի հետ համաձայնության գալու պայման են նշել բոլոր ճակատներում պատերազմի դադարեցումը Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ էԲրիտանիայի ոստիկանությունը կորցրել է սեռական հանցագործությունների համար դատապարտված շուրջ հազար անձի հետքըԴանիան առաջարկում է դպրոցներում արգելել հեռախոսները՝ նաև դասամիջոցներինԿոնգոյում էբոլայով հիվանդության դեպքերը գերազանցել են 11700-ը Ֆրանսիայի պարտքը՝ ՀՆԱ-ի 119%․ Մակրոնը քննարկում է բյուջեի «ոսկե կանոնը»Տաջիկստանը պաշտոնապես ծանուցել է ՄԱԿ-ին Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինԳերմանական լրատվամիջոցներ․ Ռուսաստանը կարող է միջուկային զենք ուղարկել ուղեծիր
Ամենադիտված