29-ամյա տղամարդը փորձել է ինքնասպան լինել շոգեբաղնիքում. հայտնաբերվել է երկտող
Հասարակություն
Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 09։30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից, որ աջ և ձախ նախբզկի կտրած-քերծած վերք ախտորոշմամաբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ։
Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Զավարյան փողոցում գտնվող «Ծղոտներ» հյուրանոցային համալիրի «Եդեմ» շոգեբաղնիքից։ Ոստիկանները պարզել են, որ այդ տղամարդը Երևանի բնակիչ՝ 29-ամյա Մեսրոպ Հ.-ն է, ով, ըստ նախնական տեղեկությունների, «Ծղոտներ» հյուրանոցային համալիրում ինքնասպանություն գործելու նպատակով վնասել է ձեռքերը։
Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել։
shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ դեպքի վայրում հայտնաբերվել է նաև երկտող, որով նա իր հարազատներին խնդրել է ներել իրեն։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը