Կարեն Գրիգորյանը առաջատարին զիջում է 1 միավորով
Սպորտ
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը շարունակում է ելույթները Ֆիլիպինների մրցաշարում:
«Նեգրոս օփեն»-ում կայացել են 7-րդ տուրի պարտիաները: Գրիգորյանի մրցակիցը հնդիկ Սրինատ Նարայանան էր: Պարտիան ավարտվել է ոչ-ոքի:
Այս տուրից հետո Գրիգորյանն ունի 5 միավոր, իսկ առաջատարները երկուսն են և ունեն 6-ական միավոր:
Մրցաշարի ավարտին մնացել է երկու տուր:


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին