Վոլոդինի կոշտ արձագանքը՝ Փաշինյանին. ԱՄՆ-ն կարող է հասնել Իրանի կապիտուլյացիային․ Թրամփ (տեսանյութ) Հանրապետության տարբեր հատվածներում ատրճանակներ են հայտնաբերվել․ կան ձերբակալվածներ (Լուսանկարներ) ՀԱՄԱՍ-ը հաստատել է իր ռազմական թևի առաջնորդի մահը. Reuters Մարդկային պատմություններով՝ ազգային ցավերի մասին․ «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի շնորհանդեսը (տեսանյութ) ՑԱԽԱԼ-ը նոր հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի օբյեկտներին Ռուսաստանը կարող է նույնիսկ ԵԱՏՄ անդամ Հայաստանի կյանքը ցավոտ դարձնել. Բենիամին Պողոսյան (տեսանյութ) Թրամփի վարչակազմը պատրաստվում է հարվածել Իրանին. ԵՄ–ԵԱՏՄ. ի՞նչ որոշում կկայացնի ՀՀ–ն (տեանյութ) Քաոս ինքնաթիռում․ վախեցած ուղևորներ, բարձրաձայն աղոթք և հուսահատ ճիչեր (տեսանյութ) Մի նոր մանկապղծության դեպք՝ այս անգամ Լոռիում (տեսանյութ) Ալեն Սիմոնյանը հրապարակել է 44-օրյա պատերազմի զոհերի թիվը (տեսանյութ) Խուլիգանություն, գողություն․ դանակահարել են 15-ամյա տղային, 18-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել (տեսանյութ) Տուն, պարտատոմսեր, միլիոնանոց վարկ. Ռուբինյանի հայտարարագիրը. Իշխանության տեռորը՝ գործարարների դեմ (տեսանյութ) 

Ջութակահար Նիկոլայ Մադոյանը «Գինեսի» համաշխարհային ռեկորդ է սահմանել

Հասարակություն

Հայտնի ջութակահար Նիկոլայ Մադոյանը «Գինեսի» ռեկորդակիր է դարձել 2017 թվականի փետրվարի 11-12-ը Երևանի Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը 33 ժամ, 2 րոպե, 41 վայրկյան անընդմեջ նվագով: Նա ժամը մեկ հինգ րոպե դադարի հնարավորություն է ունեցել: Մադոյանը ռեկորդը սահմանել է հանուն հայրենիքի և այն նվիրում է Արցախյան քառօրյա պատերազմի անմահ հերոսներին:

Այս մասին հոկտեմբերի 18-ին լրագրողների  հետ հանդիպմանը խոսեցին ջութակահարը և «Դյուցազնագրքի» հեղինակ, Դյուցազունների ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանը:

«Ռեկորդը գրանցելու համար ընտրել եմ 59 հանրահայտ և բավականին բարդ ստեղծագործություններ: Ներառել եմ նաև չորս հայկական գործեր` Կոմիտասի «Ծիրանի ծառ»-ը, «Քելեր, ցոլեր»-ը, «Կռունկ»-ը և Էդվարդ Բաղդասարյանի «Նոկտյուրն»-ը»»,-նշեց ջութակահարը:

Նա ընդգծեց, որ ութ ժամում 59 ստեղծագործությունները կրկնվել են ութ անգամ, սակայն ինքը դրանցից յուրաքանչյուրը յուրովի է մատուցել, նոր մեկնաբանությամբ:

Նիկոլայ Մադոյանի խոսքով` այդ փորձն իրեն հիանալի հնարավորություն է տվել ստուգել իր տեխնիկական հնարավորությունները: «Ես կարողացա գտնել մեթոդներ ու միջոցներ, որոնք ինձ թույլ տվեցին ժամեր շարունակ նվագելով հանդերձ բարելավել ծանրաբեռնված մկաններիս վիճակը ու շարունակել նվագը»,-շեշտեց ջութակահարը:

Անդրադառնալով «Գինեսի» ռեկորդակիր լինելու ընձեռած լայն հնարավորություններին` նա ասաց, որ այդ հանգամանքը յուրաքանչյուր արտիստի առաջ մեծ դռներ է բացում: «Եթե համերգային ծրագրի համար նախատեսված պաստառի վրա նշվում է, որ տվյալ երաժիշտը «Գինեսի» ռեկորդակիր է, նրա նկատմամբ հետաքրքրությունը զգալիորեն մեծանում է»,-եզրափակեց Մադոյանը:

Վարդան Թովմասյանի խոսքով` Նիկոլայ Մադոյանը ևս մեկ ռեկորդ է սահմանել, որը ներկայացվել է «Գինեսի» ռեկորդների գրասենյակ, սակայն դրա պատասխանը դեռ չի ստացվել: «Նա Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Բոռի թռիչքը» ստեղծագործությունը սովորական ջութակով նվագել է 46 վայրկյանում, իսկ անգլիացի մի երաժիշտ էլեկտրական ջութակով նույն գործն ավելի երկար է նվագել»,-ասաց Թովմասյանը և հավելեց, որ Հայաստանում Նիկոլայ Մադոյանն առաջին ռեկորդակիրն է մշակութային ոլորտում:

Նիկոլայ Մադոյանը ծնվել է 1973 թվականի հունիսի 1-ին Երևանում: Սովորել է Երևանի թիվ 12 երաժշտական դպրոցի Էմմա Գեսելևայի (Նուրազյանի) ջութակի դասարանում, այնուհետև` Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, Հրաչյա Բոգդանյանի ջութակի դասարանում: 1986թ. տեղափոխվել է Նովոսիբիրսկ և ուսումը շարունակել տեղի Գլինկայի անվան կոնսերվատորիայում՝ Զախար Բրոնի դասարանում: Կրթվել է նաև Լյուբեկի Երաժշտական բարձրագույն դպրոցում, ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան՝ Արամ Շամշյանի ղեկավարությամբ և որոշ ժամանակ դասավանդել կոնսերվատորիայում:

Նա Գևորգ Կլենկամպֆի անվան ջութակահարների միջազգային մրցույթի հաղթող է: 1988-ին Մոնրեալում և Մյունխենում հանդես է եկել բարեգործական համերգներով և հասույթը ուղղել Սպիտակի ավերիչ երկրաշարժից տուժած հաշմանդամ երեխաների բուժմանը: Ելույթներ է ունեցել աշխարհի բազում սիմֆոնիկ նվագախմբերի հետ և այնպիսի հայտնի դիրիժորների ղեկավարությամբ, ինչպիսիք են Կ. Մազուրը, Ռ. Հիքոքսը, Կ. Աբբադոն, Ա. Կացը, Դ. Կիտաենկոն, Վ. Գերգիևը, Լ. Հագերը, Մ. Բամբերտը, Պ. Դուֆալոն, Ն.Ալեքսեևը և այլք: Թողարկել է շուրջ 25 ձայնասկավառակ: 2004-ին արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:  

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վոլոդինի կոշտ արձագանքը՝ Փաշինյանին. ԱՄՆ-ն կարող է հասնել Իրանի կապիտուլյացիային․ Թրամփ (տեսանյութ) Հանրապետության տարբեր հատվածներում ատրճանակներ են հայտնաբերվել․ կան ձերբակալվածներ (Լուսանկարներ) Վուչիչը հայտարարել է Թրամփից և Պուտինից հետո Չինաստան այցի ծրագրերի մասինՀԱՄԱՍ-ը հաստատել է իր ռազմական թևի առաջնորդի մահը. Reuters Մարդկային պատմություններով՝ ազգային ցավերի մասին․ «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի շնորհանդեսը (տեսանյութ) Ֆիցո. Արևմուտքի՝ Ուկրաինային աջակցելու միջոցով Ռուսաստանին թուլացնելու ռազմավարությունը չի աշխատումՑԱԽԱԼ-ը նոր հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի օբյեկտներին Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի ղեկավարի սպանությունըԾաղկաձորի ճանապարհին «Audi A3»-ը տապալել է երկաթե էլեկտրասյունը և մի քանի պտույտ շրջվել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարական բարեփոխումներինԷրդողանը հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է հավատարիմ մնալ եվրաինտեգրման գործընթացինՖիցոն հայտարարել է՝ Ռուսաստանի թուլացման արևմտյան ռազմավարությունը ձախողվել էԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել ՀայաստանՎթարային ջրանջատում Արմավիրի մարզումՖԻՖԱ-ն Իրանի հավաքականի հետ կքննարկի ԱԱ-2026-ի մասնակցության հարցըՖրանսիայում հետաքննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի դեմՊարեկները հանրապետության տարբեր հատվածներում մարտական ատրճանակներ են հայտնաբերելՈւկրաինական դրոնը ընկել է Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքումՌուբինյանց փողոցում բախվել են «BYD»-ն, «Audi»-ն, «Toyota Corolla»-ն, «Chevrolet Volt»-ը, «Hyundai»-ն, «Nissan»-ը և «ՄԱԶ» մակնիշի վերամբարձ կռունկը Բրազիլիայի ԱԳ նախարարը վստահ է, որ BRICS-ի երկրները գագաթնաժողովի ընթացքում կհաղթահարեն իրենց տարաձայնություններըԲժիշկը նշել է՝ որ հացն է համարվում ամենավնասակարըԻրանը հայտարարել է Հորմուզում նավագնացությունը վերահսկելու մեխանիզմ ստեղծելու մասին Ռուսաստանը կարող է նույնիսկ ԵԱՏՄ անդամ Հայաստանի կյանքը ցավոտ դարձնել. Բենիամին Պողոսյան (տեսանյութ)Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում սպասվում են դաշինքի ապագայի վերաբերյալ կարևոր որոշումներ. Էրդողան Ուղիղ․ «Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Վեդիում են (տեսանյութ)Թուրքիայում անօդաչու սարքն ընկել է բնակելի տների վրաԵԽԽՎ պատվիրակությունը Հայաստանում քննարկել է նախընտրական և քաղաքական իրավիճակը (տեսանյութ)Պյատիգորսկի բենզալցակայանում հզոր պայթյուն է տեղի ունեցելՄոդի. Ընթացիկ տասնամյակը վերածվում է աղետների դարաշրջանի«Ապուշ հայտարարություն է, խորհուրդ կտամ՝ չափերի մեջ մնալ»․ Արամ Նավասարդյանը՝ Կարապետյանին (տեսանյութ)Էրդողանը հույս ունի, որ Թուրքիան կկարգավորի F-35-ի հարցը ԱՄՆ-ի հետԹրամփի վարչակազմը պատրաստվում է հարվածել Իրանին. ԵՄ–ԵԱՏՄ. ի՞նչ որոշում կկայացնի ՀՀ–ն (տեանյութ)Քաոս ինքնաթիռում․ վախեցած ուղևորներ, բարձրաձայն աղոթք և հուսահատ ճիչեր (տեսանյութ)Մի նոր մանկապղծության դեպք՝ այս անգամ Լոռիում (տեսանյութ)Կինը պատահաբար տեսանյութ է ստացել ԱՄԷ-ում երեխայի նկատմամբ բռնության մասինEl Mundo. Պուտինի այցը Չինաստան կցույց տա ռազմավարական գործընկերության կարևորությունըԱՄՆ. Եվրոպան սկսել է խոսել Ռուսաստանի հետ բանակցությունների մասինՊարույր Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալԹուրքիայում երգիչ Յաշար Իփեքը դատապարտվել է Իսրայելի քննադատության համարԻրանը պահանջում է ԱՄՆ-ից խաղաղություն հաստատել ԼիբանանումԱլեն Սիմոնյանը հրապարակել է 44-օրյա պատերազմի զոհերի թիվը (տեսանյութ)Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը Իսրայելը հայտարարել է Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահ»-ի դիրքերին հարվածների մասինԱրամ Ա-ն կմեկնի Վատիկան Թրամփը պնդել է, որ Չինաստանը կարող է 750 Boeing ինքնաթիռ գնելՈւղիղ․ Գագիկ Ծառուկյանն այցելել է Արագածավան համայնք (տեսանյութ)ԱՄՆ-ը հայտարարել է թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող երեք նավակների կալանման մասինՌուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են երկկողմ տնտեսական հարաբերություններըՇիրակի մարզի քրեական ոստիկանների կողմից մարզում բացահայտվել է հնարավոր կոռուպցիոն սխեմա ԱՄՆ-ը չի ապահովագրել Հորմուզով անցնող որևէ նավ
Ամենադիտված