ՌԴ արտաքին հետախուզությունը հայտարարել է, թե ԵՄ-ն վիզայի ազատականացմամբ խրախուսում է Հայաստանի հակառուսական քայլերը Ողբերգական վթարից հետո Վեդիի երկու գյուղերում ուշքի չեն գալիս. Մոխրացածները Տափերական գյուղից են Հրդեհավտանգ իրավիճակ և քամու ուժգնացում․ եղանակի նոր կանխատեսումը Երեք օրում քաղաքացիները ավելի քան 234 միլիոն դրամ են վճարել տարբերվող ավտոհամարանիշների համար Կարո՞ղ են իրավապահները FaceID-ով կամ TouchID-ով հարկադրաբար բացել հեռախոսը․ Արթուր Ղամբարյանի պարզաբանումը Ես հիվանդ ծեր կնոջ տեսք ունեմ, մազեր, հոնքեր, թարթիչներ չունեմ, մինչդեռ նախկինում թարմ մարգարիտ էի. Սիմոնյան Փաստաբանների պալատը դատապարտել է Երեմ Սարգսյանի նկատմամբ իրականացվող գործողությունները Արարատի մարզի միասնական երթուղային ցանցը կսպասարկվի 87 նոր ավտոբուսով Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դատարանը վերացրել է Դավիթ Ղազինյանի կալանքը և անդրադարձել վարչական հսկողությանը Թուրքիան սկսել է Գյումրի տանող երկաթուղային հատվածի վերակառուցումը Արթուր Խաչատրյան․ ԵՄ-ին անդամակցության ապագան մշուշոտ է, իսկ պատժամիջոցների հետևանքները՝ իրական 

ԱԺ հանձնաժողովը հետաձգեց Գեղամյանի և Փաշինյանի միջև միջադեպը քննելու համար էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկումը

Քաղաքական

 Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հետաձգեց  խորհրդարանի միջանցքում պատգամավորներ Արտաշես Գեղամյանի և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպը քննելու և դրա վերաբերյալ խորհրդարանին եզրակացություն ներկայացնելու համար էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկումը: Հարցի քննարկումը հետաձգելու առաջարկով հանդես եկավ հիմնական զեկուցող, Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը: «Օգտվելով Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքով ընձեռված հնարավորությունից` ես հետաձգում եմ հարցի քննարկումը: Մենք պետք է խմբակցությունում քննարկենք ներկայացված առաջարկները և ներկայացնենք լրամշակված նախագիծը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Զեյնալյանը: 

Մինչ այդ, ներկայացնելով համապատասխան օրենքի նախագիծը Զեյնալյանը նշեց, որ առաջարկվում է ստեղծել հանձնաժողով, որը միջադեպի վերաբերյալ եզրակացություն կներկայացնի Ազգային ժողովին: «Առաջարկում ենք հանձնաժողովի գործունեության ժամկետ սահմանել երկու ամիս` անհրաժեշտության դեպքում մեկ ամսով երկարաձգելու պայմանով: Առաջարկում ենք հանձնաժողովների անդամների թիվը սահմանել 10 հոգի պատգամավորների թվի համամասնությամբ: Սահմանված են հանձնաժողովի լիազորություններն ու իրավունքները, որոնք են հարցմամբ դիմել պաշտոնատար անձանց, ստանալ անհրաժեշտ նյութեր, պատվիրել փորձաքննություններ և ստանալ դրանց արդյունքները: Հանձնաժողովի գործունեությունը դադարում է եզրակացության ներկայացմամբ»,- մանրամասնեց Զեյնալյանը:

Նա հավելեց, որ  էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու նպատակն է միջադեպի ընթացքում պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից պատգամավորական էթիկայի կանոնների հնարավոր խախտման վերաբերյալ եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովին: «Օրենսդիր մարմնի ներկայացուցչի կողմից նման վարքագիծ դրսևորելն անընդունելի է: Պատգամավորը պարտավոր է պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները»,- ընդգծեց Զեյնալյանը:

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ներկայացնելով իր տեսակետը, միջադեպը քննելու և եզրակացություն ներկայացնելու համար էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկի վերաբերյալ, ընդգծեց, որ նման հանձնաժողովի ձևավորումը նպատակահարմար չի համարում, քանի որ իրականում շատ դժվար կլինի ապացուցել, թե Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվել է Նիկոլ Փաշինյանի վրա, ինչպես վերջինս պնդում է: «Միջադեպի մասնակից մի կողմը պնդում է, որ մյուս կողմը բռունցքներով հարձակվել է իր վրա, իսկ մյուս կողմը պնդում է, որ ինքը բռնցքամարտով է զբաղվել և զլացել է իր հմտությունները կիրառել: Այսինքն, պարոն Գեղամյանը հերքում է, որ բռունցքներով հարձակվել է պարոն Փաշինյանի վրա: Մենք միջադեպի տեսագրություն էլ չունենք, որ կարողանանք հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել և շատ բարդ կլինի ինչ-որ բան ապացուցել ու եզրակացություն ներկայացնել: Հետևաբար, կարծում եմ, որ այս պայմաններում ինչ դիրքորոշում էլ արտահայտենք, ինչ-որ տեղ սուբյեկտիվ է ընկալվելու: Ես կարծում եմ, որ հասարակությունն արդեն տվել է այս ամենի  գնահատականը: Ես` որպես պատգամավոր, դեմ եմ նման երևույթներին: Այդպիսի երևույթները պետք է արմատախիլ արվեն: Ազգային ժողովը ոչ մեկի տղամարդկությունը փորձելու վայր չի: Դրա համար շատ վայրեր կան: Ես մնում եմ այն կարծիքին, որ ինչ որոշում էլ հիմա մենք ընդունենք, մյուս կողմը մեզ մեղադրելու է սուբյեկտիվության մեջ»,- եզրափակեց պատգամավորը:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ հանձնաժողովը հենց ստեղծվում է նրա համար, որպեսզի քննարկի` կա՞ն ապացույցներ արտաշես Գեղամյանի կողմից պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ, թե չկան: «Մենք կոնկրետ պնդում ենք անում, որը պետք է քննարկվի: Մենք պետք է հասկանանք, թե ոնց ենք միասին աշխատելու: Սա մեր պնդումն է, եթե կա հակառակ պնդումը, հակառակ նախագիծը, ներկայացրեք այդ նախագիծը: Սա է այն նախագիծը, որը մենք ներկայացրել ենք: Ուզում եք կողմ քվեարկել այս նախագծին, կողմ քվեարկեք, չեք ուզում` մի քվեարկեք»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության  մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը ներկայացրեց իր առաջարկները: Նա նշեց, որ միջադեպը կարելի է քննել և դրա վերաբերյալ եզրակացություն տալ մեկ ամսվա ընթացքում` նշելով, որ ի սկզբանե հանձնաժողովի գործունեության համար 2 ամիս ժամկետ սահմանելու դեպքում խնդրի քննարկումը կարող է ձգձգվել: «Ես ինքս շահագրգռված եմ, որպեսզի հարցի ուսումնասիրությունը կատարվի արագ և ներկայացվի համապատասխան եզրակացությունը: Նախագծի հեղինակը կարող է հիմա հայտարարել, ընդունելի են իմ առաջարկները, թե ոչ, կարող է նաև մինչև երկու շաբաթով հետաձգել հարցի քննարկումը, որպեսզի բերվի լրամշակված տեքստը, և մենք կարողանանք դրան անդրադարձ կատարել»,- նշեց Թովմասյանը:

Թովմասյանի ելույթից հետո Արտակ Զեյնալյանը հայտարարեց հարցի քննարկումը հետաձգելու մասին, որպեսզի քննարկեն և ներկայացնեն նախագծի լրամշակված տարբերակը:

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՌԴ արտաքին հետախուզությունը հայտարարել է, թե ԵՄ-ն վիզայի ազատականացմամբ խրախուսում է Հայաստանի հակառուսական քայլերըԼեհաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ տարածքային պահանջներ չունի Ուկրաինայի նկատմամբԼիտվան դիտարկում է ԵՄ-ին վճարելու տարբերակը՝ միգրանտներ չընդունելու համարՈղբերգական վթարից հետո Վեդիի երկու գյուղերում ուշքի չեն գալիս. Մոխրացածները Տափերական գյուղից են Հրդեհավտանգ իրավիճակ և քամու ուժգնացում․ եղանակի նոր կանխատեսումը Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը նպատակ ունի վերացնել Կիևից եկող սպառնալիքըՌուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը պնդում է, որ ԵՄ-ն պահանջներ է ներկայացնում ՀայաստանինԵրեք օրում քաղաքացիները ավելի քան 234 միլիոն դրամ են վճարել տարբերվող ավտոհամարանիշների համար Կարո՞ղ են իրավապահները FaceID-ով կամ TouchID-ով հարկադրաբար բացել հեռախոսը․ Արթուր Ղամբարյանի պարզաբանումըԵս հիվանդ ծեր կնոջ տեսք ունեմ, մազեր, հոնքեր, թարթիչներ չունեմ, մինչդեռ նախկինում թարմ մարգարիտ էի. Սիմոնյան Լեհաստանը հայտարարել է, որ տարածքային պահանջներ չունի Ուկրաինայի նկատմամբWSJ․ Թրամփը լավատեսորեն է գնահատում Ուկրաինայի հարցով խաղաղ համաձայնագրի հնարավորությունըԶինեդին Զիդանը գլխավորել է Ֆրանսիայի ազգային հավաքականըABC News․ Զելենսկին և Նեթանյահուն կփորձեն ստանալ Թրամփի աջակցությունըՓաստաբանների պալատը դատապարտել է Երեմ Սարգսյանի նկատմամբ իրականացվող գործողություններըԱրարատի մարզի միասնական երթուղային ցանցը կսպասարկվի 87 նոր ավտոբուսովՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դատարանը վերացրել է Դավիթ Ղազինյանի կալանքը և անդրադարձել վարչական հսկողությանըԿինը տան ձեղնահարկում հայտնաբերել է լուսանի որջը՝ ձագերովԹուրքիան սկսել է Գյումրի տանող երկաթուղային հատվածի վերակառուցումը Պետդումայի պատգամավորը հայտարարել է Ուկրաինայի հետ նոր բանակցությունների մեկնարկի մասինԱրթուր Խաչատրյան․ ԵՄ-ին անդամակցության ապագան մշուշոտ է, իսկ պատժամիջոցների հետևանքները՝ իրական Երեխաների անկեղծությունը սահմաններ չունի, բոլորն էլ «Ճախրուկ»-ի ընկերներն ենDaily Express-ը Պուտինի հայտարարությունը գնահատել է որպես նախազգուշացում ԱրևմուտքինՍԱՏՄ-ն վերացրել է «Թամարա» ընկերության արտադրատեսակների կասեցումը Իրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը բանակցությունների վերաբերյալ. ՂարիբաբադիՈՒՂԻՂ. Հեպատիտների միջազգային օր․ էլիմինացիան՝ որպես հանրային առողջության առաջնահերթությունԲացահայտվել է վառելիքի իրացման ոլորտում տնտեսվարողի կողմից խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք ՄԻՊ-ի ներկայացուցիչները ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին Փաշինյանից հետո Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ Ո՞րն է «Ճախրուկ» փառատոնի նպատակըTimes of Israel. Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել Թրամփի հետ հանդիպելու համարՆԳՆ-ն հրապարակել է պահանջարկ ունեցող համարանիշերի գները Ազգային երաժշտական փառատոն` հատուկ կարիք ունեցող երեխաների համարԲացահայտվել են սուրճի ամենօրյա օգտագործման օգուտները ՈւՂԻՂ. Ի՞նչ աջակցություն է տրամադրվում Հայաստանում հատուկ կարիք ունեցող երեխաներինThe National. ԱՄՆ-ը և Իրանը իրենց բանակցություններում ներառել են Կարմիր ծովում նավագնացության հարցըՆիկոլի կառավարությունն այնքան չմտածված օրենքներ է ընդունել, որ դրսի դերակատարները չեն վստահում նրանց. Արտակ Զաքարյան 240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. Կոտայքում ովքեր կլինեն նոր համայնքապետերըԶելենսկին հայտարարություն է արել Թրամփի հետ ԱՄՆ-ում կայանալիք հանդիպումից առաջԵրևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է Ավելի շատ գնում են 600 հազար դրամ արժեցող համարանիշներ, 3 օրում 165 հատ վաճառվել է (տեսանյութ) Reuters. ԱՄՆ-ն Կիևին 400 միլիոն դոլարի օգնություն չի փոխանցի մինչև 2028 թվականըՀայտնի է՝ ով կլինի Ֆրանսիայի հավաքականի ավագը Զիդանի օրոք 250 հազարից մինչև 8 մլն դրամ. ՆԳՆ-ն «Գոլդ» համարանիշների համար նոր գներ է սահմանելԶելենսկին ժամանել է Միացյալ ՆահանգներՀայկ Կոնջորյանի եղբոր գործով նոր զարգացում․ 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել Axios-ը հաղորդել է Իսրայելի և Լիբանանի միջև խորհրդակցությունների հաջորդ փուլի ամսաթվի մասինԸմբշամարտի Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությունում Հայաստանն այսօր 5 մասնակից ունի NY Post. Նեթանյահուն Թրամփին կտրամադրի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ հետախուզական տվյալներ
Ամենադիտված