«Բարսելոնա»-ն հաղթեց, Պիկեն հեռացվեց դաշտից (տեսանյութ)
Սպորտ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում D խմբում ընդգրկված «Բարսելոնա»-ն տնային խաղում 3:1 հաշվով առավելության հասավ «Օլիմպիակոս»-ի նկատմամբ:
Դիմիտրիոս Նիկոլաուն 18-րդ րոպեին գրավեց սեփական թիմի դարպասը:
Հանդիպման 42-րդ րոպեից դաշտի տերերը մնացին տասը հոգով. երկրորդ դեղինը ստացավ և դաշտից հեռացվեց Խերարդ Պիկեն:
Խաղի 61-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Լիոնել Մեսսին: Երեք րոպե անց արգենտինացին գոլային փոխանցում կատարեց Լուկա Դինին:
Խաղվարտին հյուրերը կրճատեցին հաշվի տարբերությունը. աչքի ընկավ Նիկոլաուն:


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին