Apple-ի նոր սարքը հայտնվել է տեսանյութում
Այլ
Apple ընկերության նոր սարքի նախատիպը՝ «Տիտան նախագիծ» աշխատանքային անվանումով, հայտնվել է տեսանյութում, որը Ցանցում զետեղել է ձեռնարկատեր Մակալիստեր Հիգինսը: Համակարգը տեղակայված է ավտոմեքենայի կտուրին, բաղկացած է խցիկներից ու տվիչներից, որոնք վերլուծում են շրջակա տարածքը եւ վարորդին հնարավորություն տալիս վարել ինքնաղեկասարքի օգնությամբ:
Այդ մասին հայտնել է TechCrunch հրատարակությունը: Հիգինսը հայտնել է, որ հաշվել է 12 լիդար՝ հատուկ օպտիկական սքաներներ, որոնք ձեւավորում են ավտոմեքենայի շուրջը տեղի ունեցողի եռաչափ պատկերը: Նա ենթադրել է, որ սարքի հաշվողական հզորությունները թաքցված են բեռնախցիկում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը