«Չորս ամսում երեք թունավորման դեպք․ ձեր կառավարման դեմքը հենց սա է»․ Ռուբեն Մխիթարյան Եղանակի կանխատեսումը՝ սեպտեմբերի 7-12-ը Սեպտեմբերի 7-ը՝ ՀՀ ԶՈւ Ինժեներական զորքերի օր COP17-ի շրջանակներում Երևանի կենտրոնում կգործի քաղաքային կենսաբազմազանության գոտի «Ինձ թվում էր՝ սուտը ինչ-որ սահմաններ ունի, բայց այս դեպքում սահման չունի»․ Տիգրան Ավինյան Պատմական փոփոխություն․ աշխարհում 65 տարեկանից բարձր մարդկանց թիվը գերազանցել է մինչև 5 տարեկան երեխաների թվին Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Փոխադարձ առևտուր․ հայ և թուրք գործարարների հանդիպումները արդյունավետ են եղել Պոլսո Հայոց պատրիարքը աղոթել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերականգնման համար Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Շվեյցարիայի դեսպանին Հովհաննավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող այդ գործողությունները պղծություն են. Սամվել դպիր Գրիգորյան Օկուպացված Ստեփանակերտում 4-ամյա ադրբեջանցի երեխա է ընկել 3-րդ հարկից 

Բռնությունների մեջ թաղված Հայաստանը

Վերլուծական

Երևանի համար 32 մանկապարտեզի վերաբերյալ դժգոհությունները վերջին շրջանում հաճախակի են դարձել։ Պարզվում է՝ այստեղ խմբերը շատ մեծ են՝ ընդհուպ մինչև 56 երեխա։ Մանկապարտեզների խմբերում երեխաների առավելագույն թույլատրելի քանակը 30-ն է։ Այս մանկապարտեզում կա 8 խումբ, իսկ ընդհանուր սաների քանակը հասնում է 385-ի, և այս ահռելի մեծ մանկապարտեզի ամբողջ աշխատակազմը կազմված է 11 հոգուց։ Զարմանալի կլիներ, եթե տեղեկանայինք, որ այստեղ ամեն ինչ կարգին է, սակայն այն դժգոհությունները, որոնք առկա են, չափազանց շատ են մեկ մանկապարտեզի համար։ Ծնողները դաստիարակներին համեմատում են ոստիկանների հետ, իսկ մանկապարտեզը՝ քրեակատարողական հիմնարկի։ Դաստիարակները հոգեբանական  լուրջ ճնշումերի են ենթարկել երեխաներին՝ սպառնալով ճաշը չուտելու դեպքում՝ սրսկել, վախեցնելով, որ ծնողներն իրենց ետևից չեն գալու, ինչպես նաև, որոշ դեպքերում, ֆիզիկական ճնշումների ենթարկել երեխաներին։  Այս աղետալի իրավիճակը, ցավոք սրտի, միայն մանկապարտեզներում չէ, որ տիրում է։ Հայտնի է, որ ամիսներ առաջ մեր կողմից  անցկացված հետազոտությունների արդյունքում պարզել էինք, որ նման ծանր իրավիճակում է անցնում նաև Վանաձորի մանկատան երեխաների առօրյան։ Այս խնդիրը ևս մեր կողմից ժամանակին բարձրաձայնվել էր, սակայն կրկին անուշադրության էր մատնվել և ինչպես տեսնում ենք, նման արմատացած խնդիրների նկատմամբ իշխանությունների անտարբերությունը ծնում է նորանոր բռնություններ։ Բազմաթիվ են դժգոհությունները նաև դպրոցներում աշակերտների նկատմամբ իրականցվող ճնշումների վերաբերյալ։ Բանակում ևս այս խնդիրը դասվում է անլուծելիների շարքը. զինվորները բռնության են ենթարկվում ոչ միայն սպայական անձնակազմի, այլև միմյանց կողմից։

 Ընտանեկան բռնության դեմ պայքարի միջազգային փորձը ներդնելուց առաջ՝ հայաստանյան իշխանությունները հավանաբար հաշվի չեն առել, որ Հայաստանում շատ ավելի գլոբալ մասշտաբներ կրող միջավայրերում տարիներ ի վեր տեղի են ունենում բռնություններ և այդ բռնություններն անտեսող պետությունը բարոյական իրավունք չունի խոսելու ընտանեկան բռնությունների մասին։ Ոչ ոք չի կարող կողմ կարծիք հայտնել ոչ միայն ընտանեկան, այլև ցանկացած տեսակի բռնությանը, սակայն մի երկրում, որտեղ  տարիներ շարունակ  բռնություններ են տեղի ունենում պետական ուսումնական, դաստիարակչական ու պաշտպանական ինստիտուտներում, պետական պաշտոնյաները որևէ բարոյական իրավունք չունեն խոսելու, այսպես կոչված, «վեհ» գաղափարների մասին։

 Եթե անգամ չանդրադառնանք քաղաքական ճնշումներին ու բռնություններին, որտեղ դրանք իրականացնող սուբյեկտը հենց ինքը՝ պետությունն է, միևնույնն է՝ այն, որ Հայաստանը թաղված է բռնությունների մեջ՝ անհերքելի փաստ է, և նման պայմաններում բռնության համատեքստում հանրային քննարկման դնել միայն ընտանեկան բռնության վերացման խնդիրը, և այն համարել ամենակարևորը, նույնիսկ ծիծաղելի է։ Հայ ընտանիքներում, ընդհանուր վերցրած, անհամեմատ ավելի բարի մթնոլորտ է տիրում, քան ցանկացած պետական հաստատությունում, և մինչ մարդկանց ընտանիքների մեջ քիթը խոթելը, պետությունը թող մտածի սեփական ինտիտուտներում խնդիրներ լուծեւլու մասին, այլապես, փորձը ցույց է տալիս, որ երբ պետությունն է թելադրողի դերում լինում, իրավիճակը շատ ավելի դաժան է լինում։

Վաչիկ Գրիգորյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Չորս ամսում երեք թունավորման դեպք․ ձեր կառավարման դեմքը հենց սա է»․ Ռուբեն ՄխիթարյանԵղանակի կանխատեսումը՝ սեպտեմբերի 7-12-ըՍեպտեմբերի 7-ը՝ ՀՀ ԶՈւ Ինժեներական զորքերի օրCOP17-ի շրջանակներում Երևանի կենտրոնում կգործի քաղաքային կենսաբազմազանության գոտիԻրանը բացատրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կողմից միջուկային օբյեկտներ մուտք գործելու սահմանափակումները«Ինձ թվում էր՝ սուտը ինչ-որ սահմաններ ունի, բայց այս դեպքում սահման չունի»․ Տիգրան ԱվինյանՈւիթքոֆի և Քուշների ինքնաթիռը լքել է ԼեհաստանըՊատմական փոփոխություն․ աշխարհում 65 տարեկանից բարձր մարդկանց թիվը գերազանցել է մինչև 5 տարեկան երեխաների թվինԵրևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըՆեպալում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 1355-իՓոխադարձ առևտուր․ հայ և թուրք գործարարների հանդիպումները արդյունավետ են եղելՊոլսո Հայոց պատրիարքը աղոթել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերականգնման համարՌուբեն Ռուբինյանն ընդունել է Շվեյցարիայի դեսպանինWSJ. Քուշները բարձր է գնահատել Պուտինի հետ իր հանդիպումըՀովհաննավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող այդ գործողությունները պղծություն են. Սամվել դպիր ԳրիգորյանՕկուպացված Ստեփանակերտում 4-ամյա ադրբեջանցի երեխա է ընկել 3-րդ հարկիցԲարի երթ բոլորիս, սիրելիներս. Ֆինանսների նախարարը՝ աշխատանքից ազատված փոխնախարարներինԵրևանում թենիսի միջազգային ակադեմիա հիմնելու ծրագիր է մշակվումԱԲ-ով կեղծում են աշխատանքը․ Ավինյանը զգուշացնում է աշխատակիցներինԼուսինը ոչ մեկին չի պատկանում, այն բոլորինն է․ կանադացի պրոֆեսորը՝ ԹրամփինՈ՞ւր են կարգալույծ սրբապիղծին հսկող ոստիկաններն ու մյուս ապստամբողները․ Տեր ՄանուկԱվինյան․ Երևանում օդի վատթարացումը պայմանավորված է բնակլիմայական պայմաններովՂազանչեցոց եկեղեցու պատմության խեղաթյուրումից հետո գործ ունենք տեսանելիությունը վերացնելու հետՆեպալում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 1355-իԳևորգ Պապոյանը մեկնել է ԴուբայԹուրքիան սպասում է Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցությունների վերսկսմանը Երևանի ռեստորաններից մեկում ապօրինի զենք-զինամթերք կրող 38-ամյա տղամարդ է ձերբակալվել«Մինչև տարվերջ նախատեսված է ավարտել Կիևյան կամրջի հիմնանորոգումը», «Քառակուսուց պետք է դուրս գալ»Թրամփը կողմ է Նյու Մեքսիկո նահանգը Նոր Ամերիկա վերանվանելու գաղափարին ՆԳՆ-ում խոշոր քննարկում՝ Կառավարության ծրագրի կատարման շուրջՉլիցենզավորված առցանց խաղային գործունեության նկատմամբ վերահսկողությունը կուժեղանա․ ՊԵԿԵղանակային առումով այս շաբաթ բավականին խաղաղ է լինելու. ՍուրենյանԹրամփը հայտարարել է, որ Լուսինը պատկանում է Միացյալ Նահանգներին Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 9-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըՓողոցների ծանրաբեռնվածության խնդիր կա, ինչը բերում է հանրային տրանսպորտի ոչ պատշաճ սպասարկման Ինչի՞ ես տեղյակ չեմ, որ ձգձգվում է պրոցեսը, մենք էլ խզբզողներ ունենք. Ավինյանը բարկացավԿիմ Չեն Ընը դստեր հետ զննել է Ռազմածովային ուժերի նոր նավը Կոռուպցիայի մասին բարձրաձայնած ՃՈ տեսուչին տուգանել և ազատել են աշխատանքիցՊարտադրել է մնալ դրսում՝ գումարը վաստակել․ Երևանի բնակչուհին մարմնավաճառ երկու կանանց սեռական շահագործման է ենթարկելՄահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում․ 69-ամյա հետիոտնը մահացել էԱվինյանը՝ Երևանում 3 կարևորագույն ճանապարհների կառուցման մեկնարկի մասինՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունԽոշոր ավտովթար՝ Երևանում․ 2 մարդ տեղափոխվել է հիվանդանոցԱրմեն Գրիգորյանը կյանքում մեկ նպատակ պետք է ունենար՝ ապաշխարել․ Տիգրան ԱբրահամյանԱվինյան․ Ավտոբուսների առանձնացված գծերն այլընտրանք չունենԱրփինե Հովհաննիսյան․ «Բյուրեղավանում՝ 4 ամսում երրորդ ենթադրյալ թունավորման դեպքը»Զելենսկին կոշտ դիրքորոշում է հայտնել․ «Դոնբասից զորքերը չենք հանի»Ավինյան․ Հաջորդ Սուրբ Զատիկին Երևանին տոնական շունչ կհաղորդենքՊեսկով․ Փաշինյանի այցը Ռուսաստան՝ մոտ ապագայումԲյուրեղավանի բնակիչներին հորդորում ենք զերծ մնալ ծորակի ջուրը խմելուց․ ՀՎԿԱԿ
Ամենադիտված