«Հնարավոր ա տեղափոխվեմ ինֆեկցիոն»․ Էլիզ Մելիքյանը հիվանդանոցում է․ ինչ է պատահել Արման Ծառուկյանը սկսել է պատրաստվել առաջիկա մենամարտին ՏԿԵ նախարարը ծանոթացել է Արարատի մարզի նոր տրանսպորտային միջոցների ամբողջական խմբաքանակին (լուսանկարներ) Դատական հայցեր եմ ներկայացնելու ստահոդ լուրեր տարածողների դեմ․ Հայկ Կոնջորյան Պրեմիերա. Արմենչիկը նոր երգ ու տեսահոլովակ է ներկայացրել (տեսանյութ) Ժանես Նազարյանը 9:0 հաշվով Բաքվում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին ԱԺ նոր կայք, սպանություններ, քրեական գործեր. Աշխարհն այլևս չի լսում ԱՄՆ-ին․ Ֆրանսիա Դավիթ Անհաղթի փողոցում հայտնաբերվել է խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվող Արամ Խաչատրյան փողոցում հուլիսի 29-ից կսահմանափակվի կայանումը Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի գործով 2-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել. ՔԿ Հեպատիտ C-ի բուժման հաջողությունը Հայաստանում․ 4500-ից ավելի պացիենտ, 96% ապաքինում Apple-ը կրկին դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը 

Հայաստանը գտնվում է կարևոր փոփոխությունների շրջափուլում. Սերժ Սարգսյան (լուսանկարներ)

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մասնակցել է «Մեքենայական ուսուցումը՝ գիտական հայտնագործությունների խթան» թեմայով միջազգային աշխատաժողովի շրջանակներում «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (ՖԱՍՏ) կազմակերպած գալա ընթրիքին:

Միջոցառման ընթացքում ներկայացվել են Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները և իրականացվող ծրագրերը` կրթաթոշակային ծրագիրը, «Հաջորդ սերնդի խորհուրդը», ոչ ֆորմալ ներդրողների ցանցը և հիմնադրամի պաշտոնական կայքը:

Ստորագրվել են փոխըմբռնման հուշագրեր ՖԱՍՏ-ի և մի շարք կրթական հաստատությունների միջև:

Գալա ընթրիքին ներկա են եղել նաև Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի շրջանակներում ձևավորվող «Հաջորդ սերնդի» նորընտիր խորհրդի 15 անդամները: Խորհուրդը միավորելու է գիտելիքներով և համապատասխան հմտություններով զինված երիտասարդ տաղանդավոր գիտնականներին և տեխնոլոգիաների գծով մասնագետներին ողջ աշխարհից` նպատակ ունենալով խթանել տեխնոլոգիական զարգացումն ու գիտական և ձեռնարկատիրական գործունեությունը Հայաստանում և դրա սահմաններից դուրս:
Միջոցառման ժամանակ Հանրապետության Նախագահը հանդես է եկել ողջույնի խոսքով:

Նախագահի խոսքը Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի և ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի աշխատաժողովին նվիրված գալա ընթրիքին

Հարգելի՛ գործընկերներ,

Ողջունում եմ բոլորիդ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի առաջին գործնական նախաձեռնության՝ ԱՄՆ-ի գիտության ազգային հիմնադրամի հետ համատեղ աշխատաժողովի անցկացման առթիվ: Կարծում եմ, որ նման համագործակցություն հաստատելու ճանապարհը պետք է միասին անցնենք` գիտելիքի և բարձր տեխնոլոգիաների առավելությունների վրա հենվող տնտեսություն ձևավորելու մեր նպատակին հասնելու համար: Այս առումով ողջունում եմ նաև այսօր սկիզբ առնող գործակցության նոր ծրագրերի շուրջ ձեր ծավալած քննարկումները:

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամն ավելի հայտնի է իր անվանման անգլերեն ՖԱՍՏ հապավումով: «Ֆաստ» նշանակում է «արագ», ուստի մենք պետք է կարողանանք արագ կողմնորոշվել և մեր ճիշտ տեղը գտնել այս արագ փոփոխվող աշխարհում:

 

Հիմնադրամը Հայաստանի զարգացման գաղափարի շուրջ է հավաքել անվանի հայերի մայր Հայաստանից և սփյուռքից: Նրանք հաջողություն են արձանագրել գիտության, տեխնոլոգիաների և դրանց հետ շաղկապվող ձեռնարկատիրության ոլորտում: Նոր աջակիցների ներգրավումը և համատեղ ջանքերով ավելի ամուր Հայաստան կերտելու ձգտումը թույլ են տալիս վստահություն հայտնել, որ առաջանցիկ տեմպերով տեխնոլոգիապես արագ զարգացման տեսլականն այլևս հասանելի է` և՛ հասանելի հեռանկար է, և՛ նպատակ մեզ համար:

Հիմնադրամի շուրջ միավորված մարդիկ իրենց այլ նախաձեռնություններով տարիներ շարունակ աջակցել են Հայաստանի բարեփոխմանը և զարգացմանը: Այս նախաձեռնությունը պետք է դառնա պետական և մասնավոր հատվածների համագործակցության ևս մեկ արդյունավետ և հաջողված օրինակ: Օգտվելով առիթից՝ վերահաստատում եմ իմ և Հայաստանի ողջ պետական համակարգի աջակցությունն այս նախաձեռնությանը, շնորհակալություն եմ հայտնում ՖԱՍՏ-ի հիմնադիրներին և աջակիցներին:

Այս հիմնադրամի ստեղծումը խորհրդանշական է: Բոլորդ տեղյակ եք, որ դեռևս 2008 թվականին Հայաստանից և սփյուռքից աշխարհի առաջատար բուհերում ուսանելու մեկնած երիտասարդներին օժանդակելու նպատակով ստեղծվել էր «Լույս» հիմնադրամը: Այսօր «Լույս»-ը դուրս է գալիս իր ավանդական շրջանակներից և հանդես է գալիս որպես զարգացման նոր ծրագրի համահիմնադիր՝ փոքրիկ մասով, բայց համահիմնադիր: Այսուհետ ևս մենք շարունակելու ենք հետևողական լինել տարբեր նախաձեռնությունները համադրելու միջոցով ավելի լավ արդյունքների հասնելու մեր քաղաքականության մեջ։

Հարգելի՛ գործընկերներ,

Հայաստանն այսօր գտնվում է կարևոր փոփոխությունների շրջափուլում: Քայլ առ քայլ, հետևողականորեն մենք հաղթահարում ենք առկա դժվարությունները և արտաքին անբարենպաստ միջավայրի սահմանափակումները: Նույն հետևողականությամբ բարեփոխում ենք մեր ներքին կյանքը` այն կազմակերպելով փոխադարձ հարգանքի, երկխոսության, հանդուրժողականության, համերաշխության և արդար սկզբունքների հիմքի վրա: Այս բոլոր գործընթացները հաջողությամբ կազմակերպելու համար մեզ անհրաժեշտ են նախաձեռնություններ, որոնք թույլ են տալիս ողջ երկրում դրական միջավայր ստեղծել և նոր հեռանկարներ բացել:

Նորարարության զարգացման ուղղությամբ Հայաստանի, սփյուռքի և միջազգային գիտական համայնքների մեկտեղումը, վստահ եմ, կարող է տալ տեսանելի և չափելի արդյունքներ: Հաճախ ենք մենք լսում, որ գիտատեխնիկական շատ մշակումներ չեն իրացվում բյուջետային և ֆինանսական սահմանափակումների պատճառով: Այժմ ՖԱՍՏ-ի հովանու ներքո գրանտային-վենչուրային ֆինանսավորման գործիքների ներդրումը կլինի ևս մեկ կարևոր քայլ մեր գիտական ներուժի լիարժեք բացահայտման ճանապարհին:

Հայաստանի պետությունն իր հերթին հանձնառու է զարգացնելու հեղինակային իրավունքի և դրա պաշտպանության իրավակիրառական դաշտը: Մենք նաև հետևողականորեն շարունակելու ենք բարելավել գործարար միջավայրը, այդ թվում՝ նաև կապիտալի շուկայի մատչելիությունը, որպեսզի դյուրացնենք գիտատեխնիկական մշակումների ֆինանսավորումը:

Վստահ եմ, որ սա է ստեղծագործական թռիչքների համար ճանապարհ հարթելու ամենաճիշտ ձևը: Կասկած չունեմ, որ 21-րդ դարում կրթությունը և գիտելիքը լինելու են բարեկեցիկ և ազդեցիկ լինելու անփոխարինելի աղբյուրներ:

Սա է նաև արտասահմանում ապրող հայ մասնագետների ներուժը Հայաստանում բացահայտելու և կիրառելու ճիշտ ուղին: Գիտելիքին, տեխնոլոգիաներին և դրանից բխող զարգացմանը հաջորդելու կգա մասնագետների ավելի մեծ ներգրավումը հայրենիքի շենացման նվիրական գործին:

Ամփոփելով խոսքս՝ պետք է ընդգծեմ, որ ՖԱՍՏ-ը մեզ ցույց է տալիս այն ուղին, որով Հայաստանի իշխանությունները, ընդդիմությունը, քաղաքացիական հասարակությունը, սփյուռքի կառույցները և բոլոր շահագրգիռ անհատները պետք է քայլեն նոր և ինտելեկտուալ Հայաստանի տեսլականը իրագործելու համար։

Բարի երթ եմ մաղթում Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամին: ՖԱՍՏ-ի հաջողությունը լինելու է մեր բոլորի հաջողությունը:

Շնորհակալ եմ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հնարավոր ա տեղափոխվեմ ինֆեկցիոն»․ Էլիզ Մելիքյանը հիվանդանոցում է․ ինչ է պատահել Արման Ծառուկյանը սկսել է պատրաստվել առաջիկա մենամարտինԳուտերեշ. Աշխարհաքաղաքական իրավիճակը պահանջում է Կիպրոսի խնդրի արագ լուծումՏԿԵ նախարարը ծանոթացել է Արարատի մարզի նոր տրանսպորտային միջոցների ամբողջական խմբաքանակին (լուսանկարներ) Դատական հայցեր եմ ներկայացնելու ստահոդ լուրեր տարածողների դեմ․ Հայկ ԿոնջորյանՈւկրաինայում գրեթե 230 բնակավայր մնացել է առանց էլեկտրաէներգիայիՊրեմիերա. Արմենչիկը նոր երգ ու տեսահոլովակ է ներկայացրել (տեսանյութ) Ժանես Նազարյանը 9:0 հաշվով Բաքվում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչինԱԺ նոր կայք, սպանություններ, քրեական գործեր. Աշխարհն այլևս չի լսում ԱՄՆ-ին․ ՖրանսիաՃապոնիայում երկրաշարժից հետո երկու ժամվա ընթացքում գրանցվել է 27 հետցնցումԴավիթ Անհաղթի փողոցում հայտնաբերվել է խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվողԱրամ Խաչատրյան փողոցում հուլիսի 29-ից կսահմանափակվի կայանումըՀայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի գործով 2-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել. ՔԿ Ֆինլանդիան վերացրել է Ֆինլանդական ծոցի արևելյան մասում թռիչքների սահմանափակումներըԿրեմլը մեկնաբանել է Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով հնարավոր հանրաքվեն Հեպատիտ C-ի բուժման հաջողությունը Հայաստանում․ 4500-ից ավելի պացիենտ, 96% ապաքինումApple-ը կրկին դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը ՌԴ արտաքին հետախուզությունը հայտարարել է, թե ԵՄ-ն վիզայի ազատականացմամբ խրախուսում է Հայաստանի հակառուսական քայլերըԼեհաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ տարածքային պահանջներ չունի Ուկրաինայի նկատմամբԼիտվան դիտարկում է ԵՄ-ին վճարելու տարբերակը՝ միգրանտներ չընդունելու համարՈղբերգական վթարից հետո Վեդիի երկու գյուղերում ուշքի չեն գալիս. Մոխրացածները Տափերական գյուղից են Հրդեհավտանգ իրավիճակ և քամու ուժգնացում․ եղանակի նոր կանխատեսումը Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը նպատակ ունի վերացնել Կիևից եկող սպառնալիքըՌուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը պնդում է, որ ԵՄ-ն պահանջներ է ներկայացնում ՀայաստանինԵրեք օրում քաղաքացիները ավելի քան 234 միլիոն դրամ են վճարել տարբերվող ավտոհամարանիշների համար Կարո՞ղ են իրավապահները FaceID-ով կամ TouchID-ով հարկադրաբար բացել հեռախոսը․ Արթուր Ղամբարյանի պարզաբանումըԵս հիվանդ ծեր կնոջ տեսք ունեմ, մազեր, հոնքեր, թարթիչներ չունեմ, մինչդեռ նախկինում թարմ մարգարիտ էի. Սիմոնյան Լեհաստանը հայտարարել է, որ տարածքային պահանջներ չունի Ուկրաինայի նկատմամբWSJ․ Թրամփը լավատեսորեն է գնահատում Ուկրաինայի հարցով խաղաղ համաձայնագրի հնարավորությունըԶինեդին Զիդանը գլխավորել է Ֆրանսիայի ազգային հավաքականըABC News․ Զելենսկին և Նեթանյահուն կփորձեն ստանալ Թրամփի աջակցությունըՓաստաբանների պալատը դատապարտել է Երեմ Սարգսյանի նկատմամբ իրականացվող գործողություններըԱրարատի մարզի միասնական երթուղային ցանցը կսպասարկվի 87 նոր ավտոբուսովՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դատարանը վերացրել է Դավիթ Ղազինյանի կալանքը և անդրադարձել վարչական հսկողությանըԿինը տան ձեղնահարկում հայտնաբերել է լուսանի որջը՝ ձագերովԹուրքիան սկսել է Գյումրի տանող երկաթուղային հատվածի վերակառուցումը Պետդումայի պատգամավորը հայտարարել է Ուկրաինայի հետ նոր բանակցությունների մեկնարկի մասինԱրթուր Խաչատրյան․ ԵՄ-ին անդամակցության ապագան մշուշոտ է, իսկ պատժամիջոցների հետևանքները՝ իրական Երեխաների անկեղծությունը սահմաններ չունի, բոլորն էլ «Ճախրուկ»-ի ընկերներն ենDaily Express-ը Պուտինի հայտարարությունը գնահատել է որպես նախազգուշացում ԱրևմուտքինՍԱՏՄ-ն վերացրել է «Թամարա» ընկերության արտադրատեսակների կասեցումը Իրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը բանակցությունների վերաբերյալ. ՂարիբաբադիՈՒՂԻՂ. Հեպատիտների միջազգային օր․ էլիմինացիան՝ որպես հանրային առողջության առաջնահերթությունԲացահայտվել է վառելիքի իրացման ոլորտում տնտեսվարողի կողմից խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք ՄԻՊ-ի ներկայացուցիչները ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին Փաշինյանից հետո Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ Ո՞րն է «Ճախրուկ» փառատոնի նպատակըTimes of Israel. Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել Թրամփի հետ հանդիպելու համարՆԳՆ-ն հրապարակել է պահանջարկ ունեցող համարանիշերի գները
Ամենադիտված