«Էսպանյոլ»-ի ֆուտբոլիստը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ուշադրության կենտրոնում
Սպորտ
«Էսպանյոլ»-ի պաշտպան Աարոն Կարիկոլը հայտնվել է «Մանչեսթեր Յունյանթեդ»-ի ուշադրության կենտրոնում: Այս մասին տեղեկացնում է ESPN-ն:
Անգլիական ակումբի ներկայացուցիչները Իսպանիայի երիտասարդական հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստի խաղին հետևել են Իսպանիայի առաջնության շրջանակներում «Լևանտե»-ի դեմ տեղի ունեցած խաղում (0:0):
Բացի մանկունիացիներից, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Սիթին»:
Նշենք, որ ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնյան ակումբի հետ ավարտվում է 2022թ.-ին:


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին