Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը Տոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը» Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համար 

ՌԴ-ԵՄ «ատոմային» բախումը ...

Վերլուծական
Ինչպես արդեն գիտենք, Եվրահանձնաժողովը հրապարակել է Հայաստանի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստը: Փաստաթղթի 2-րդ գլուխը վերաբերում է էներգետիկ ոլորտին: 42-րդ հոդվածը մեկնաբանվել է այնպես, որ այս ոլորտում համագործակցությունը ենթադրում է նաև Մեծամորի ատոմակայանի փակում և դրա փոխարինում Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր հզորությամբ: Այսօր, սակայն, մեր երկրի էներգետիկայի նախարարը որոշ պարզաբանումներ է մտցրել հանրությանը հուզող այս կետում:
 
Ըստ նրա՝ Մեծամորի ԱԷԿ-ը չի փակվելու. պարզապես կառուցվելու է նոր էներգաբլոկ, հնարավոր է՝ ավելի փոքր հզորությամբ: Ենթադրենք, թե այդպես է, սակայն այս պարագայում էլ ծագում են հարցեր, որոնց նախարարությունը պարտավոր է պատասխանել: Օրինակ՝ արդյո՞ք այս մանիպուլյացիաների ընթացքում կառաջանա էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման պահանջ: Փորձագետները մեկ մարդու պես պնդում են, որ՝ այո՛, ցանկացած սցենարի դեպքում սակագինը բարձրանալու է: Ատոմակայանն այժմ ցանցերին է տալիս Հայաստանում սպառվող էլեկտրական էներգիայի մոտ 1/3 մասը՝ ջերմաէլեկտրակայաններից մոտ 3-4 անգամ ավելի էժան գնով: Ատոմակայանից ավելի էժան են միմիայն հիդրոէլեկտրակայանները: Եթե ատոմակայանը փոխարինվի հողմային, արևային կամ բնական գազով աշխատող ջերմային էլեկտրակայաններով, ապա Հայաստանում էլեկտրական էներգիայի ինքնարժեքը կավելանա մոտ 10 դրամով: Մյուս կարևոր հարցը՝ ո՞վ է ֆինանսավորելու նոր էներգաբլոկի կառուցումը և որ ամենակարևորն է՝ ո՞վ է այն կառավարելու՝ «Ռոսատո՞մը», որի հետ արդեն իսկ առկա է համաձայնություն, թե՞ կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ Եվրոպան պահանջի, որ ինքը ֆինանսավորի և ինքն էլ կառուցի այն, բնականաբար, նպատակ ունենալով ռուսներին դուրս մղել այս գերշահութաբեր ոլորտից.Ռուսներն էլ, իհարկե, այդքան միամիտ չեն՝ չհասկանալու համար, թե ինչու է ԵՄ-ն այդքան համառորեն կառչել հայկական ատոմային էներգետիկայի ապագան ավելի անվտանգ դարձնելու գաղափարից: Ռուսաստանը, որը մեծ հույսեր է կապում համաշխարհային շուկայում ատոմային գերտերություն դառնալու հարցում, ով իր ենթակայության տակ ունի համաշխարհային ատոմի 19 տոկոսը՝ ի դեմս ԵԱՏՄ անդամ Ղազախստանի, պետք է այդ տոկոսների ավելացման հարցում դիմի նաև այլ մեթոդների: Իսկ այստեղ հերթը հասնում է Հայաստանին: Հայաստանի Մեծամորի ատոմակայանի շահագործման երկարաձգումը ապահովվում է ռուսական միջոցներով: Գաղտնիք չէ, որ հայկական էներգետիկ ռեսուրսներն ամբողջությամբ ռուսական վերահսկողության տակ են: Եվ ռուսներին այդքան էլ հեշտ չի լինելու այստեղից դուրս մղելը: Կարելի է ասել՝ անհնար: Այդ դեպքում՝ ինչպե՞ս է վարվելու Հայաստանը, երբ մեր էներգետիկ ինքնիշխանությունը և անվտանգությունը կհայտնվեն երկու կողմի համառ պայքարի թիրախում: ԵՄ-ն, Մեծամորի ԱԷԿ-ի անվտանգության ապահովման մասին խոսելով, ըստ էության փորձում է փոխարինել Ռուսաստանին՝ Հայաստանի համար ստրատեգիական նշանակության այս օբյեկտը ռուսներից ազատելու նպատակով, իսկ ավելի լայն իմաստով` Հայաստանի էներգետիկ ռեսուրսների նկատմամբ ռուսական գրեթե բացարձակ ազդեցությունը նկատելիորեն թուլացնելու համար:
 
ԵՄ-ը չի պահանջում ԱԷԿ-ի փակումը նաև այն պատճառով, որ այս տարիների ընթացքում լուրջ ներդրումներ է արել Մեծամորում: 1995թ.-ից մինչ օրս հայկական ատոմակայանի անվտանգության բարձրացման համար դոնոր երկրների աջակցությունը կազմել է շուրջ 160 մլն․ ԱՄՆ դոլար։ Այս գումարից 65 միլիոնը տրամադրել է ԱՄՆ-ն, 55 միլիոնը՝ ԵՄ-ն, 8 միլիոնը՝ ՌԴ-ն, 7 միլիոնը՝ ԱԷՄԳ-ն և 25 միլիոնը՝ այլ պետություններ։ Սակայն հանրությանը, չգիտես ինչու, կանոնավոր կերպով տեղեկացվել է միայն ռուսական աջակցության մասին:
 
Ակնհայտ է, որ Հայաստանի ԱԷԿ-ի փակումն այսօր առկա հանգամանքներում հավասարազոր է ոչ միայն գործող իշխանության, այլև ամբողջ պետության ինքնաբացարկին։ Այդ պատճառով՝ կարելի է համոզված լինել, որ ատոմակայանը չի փակվի։ Այն երկրները, որոնք դիմել են այդ քայլին, իրենց էլեկտրաէներգիայով ապահովելու այլընտրանքային հնարավորություն ունեին, մենք նման հնարավորություն չունենք, իսկ չունենք շատ պարզ պատճառով՝ չի բավարարել քաղաքական կամքը: Դժվար թե Էներգետիկայի նախարարը մոռացած լինի ԱՄՆ դեսպանի՝ 8 միլիարդի հասնող ներդրումային առաջարկի մասին, որը պետք է ուղղված լիներ հենց այդ այլընտրանքի ձևավորմանը, բայց արի ու տես՝ նման հեռանկարը չհետաքրքրեց մեր կառավարությանը.
 
ԱԷԿ-ի ճակատագրի քննարկմանը զուգահեռ՝ ամբողջ թափով ընթանում են երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետները երկարաձգելու աշխատանքները։ Այդ ծրագիրը հաստատել էր ՀՀ կառավարությունը, 2014 թվականին, իսկ իրականացման համար Ռուսաստանը Հայաստանին 270 մլն դոլարի վարկ և 30 մլն-ի չափով դրամաշնորհ էր տրամադրել։ Արդյունքում՝ ատոմային կայանի շահագործման ժամկետը պետք է երկարաձգվի մինչև 2027 թվականը։ Փաստորեն, Մեծամորի ԱԷԿ-ի փակման մասին կարելի է սկսել խոսել միայն 2026 թվականից հետո։ Բոլոր այս փաստարկներն, անկասկած, հիանալի գիտեն նաև նույն եվրոպացիները։ Այդ դեպքում՝ ինչի՞ համար է այդ պահանջը նշվում համաձայնագրի տեքստում, դրա համար կարող են տարբեր պատճառներ լինել, այդ թվում՝ նաև այն, ինչի մասին լայն հասարակությանն իմանալ դեռ պետք չէ, և որոնց մասին դեռ լռում են նույնիսկ «…. մոտ աղբյուրները»։
 
Ստելլա Խաչատրյան
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում
Ամենադիտված