ԵՄ-ն պատրաստվում է միգրացիոն ճգնաժամերին արձագանքելու նոր մեխանիզմ ներդնել Լեհաստանը առաջարկել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների արտադրության գործարան կառուցել «Դրոնոֆոբիա». ուկրաինացի զինվորների շրջանում նոր հոգեբանական խնդիր է ուսումնասիրվում Ավտոբուսի վթարից 7 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել Հրաժարական է տվել Սերբիայի նախագահը Հզոր փոթորիկ, ջրհեղեղներ, զանգվածային հոսանքազրկումներ ու հարյուրավոր չեղարկված չվերթներ ՏԻՄ ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյանում․ մասնակցել է ընտրողների 59.96%-ը «Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել է Հայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում Իրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը» ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96% Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցությունները 

Տեր Վահրամը հակադարձել է Բագրատյանին

Հասարակություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանն արձագանքել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանի՝ Հայ Առաքելական եկեղեցու բարեփոխման պատկերացումների մասին գրառմանը: Ներկայացնում ենք Տեր Վահրամ քահանա Մելիքյանի մեկնաբանությունը.

«Ծանոթանալով ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հերթական «աղմկահարույց» առաջարկներին ու մտորումներին՝ այս անգամ Հայոց Եկեղեցու բարեփոխումների վերաբերյալ և այս կապակցությամբ արդեն հնչող «փորձագիտական» (օրինակ` Դանիել Իոնիսյանի և այլոց) գնահատականներին` հասկանում եմ, թե երբեմն մարդիկ որքան են կտրված իրողությունից, մասնավորապես Հայ Եկեղեցուն առնչվող պարզագույն հարցերից և, հավանաբար, ի զորու չեն տեսնելու շատ և շատ իրենց արծարծած խնդիրների հստակ պատասխանները: Շաբաթներ առաջ պրն. Բագրատյանին տեսա մեր եկեղեցիներից մեկում, խաչեղբայր էր պսակադրության ժամանակ. սա ենթադրել է տալիս, որ Հայոց Եկեղեցու զավակ է, ծանոթ է թե Հայ Եկեղեցու, թե հայ ժողովրդի պատմությանը, իբրև տնտեսագետ ևս հայտնի է, հետևաբար որոշակիորեն ծանոթ է նաև հայրենի օրենսդրությանը: Մնացյալի մասին ավելորդ է խոսել, այդ ամենի մեջ ինչն է իր համար համոզիչ թվում և բավարարող, ինչը չէ, կամ թե ինչպիսինն են իր պատկերացումները՝ հանդեպ իր Եկեղեցին իր պարտականությունների վերաբերյալ:

Ես ինքս էլ անցյալի վերաբերյալ, և ոչ շատ հեռավոր, շատ հարցեր ունեմ, որոնք այդպես էլ դեռ մնում են անպատասխան: Սակայն ինքնանպատակ չեմ նկատեմ դրանք պարզապես բարձրաձայնելը` որևէ մեկին ինչ-ինչ փաստեր հիշեցնելու, հատկապես, այս կամ այն կերպ արտահայտվելու, ինչպես նաև ակնհայտ հակասական մտքեր հնչեցնելու իրական դրդապատճառները բացահայտելու համար:

Եկեղեցու բարեփոխման խնդիրը միշտ էլ արծարծվել է տարբեր ժամանակներում և առաջին հերթին՝ հենց եկեղեցականների կողմից, այսօր էլ շատ հարցեր Վեհափառ Հայրապետի հանձնարարությամբ քննարկման առարկա են Եկեղեցու տարբեր հարթակներում: Սակայն դա երբեք չի արվել հակադրությունների ճանապարհով, ինչպես դա ջանում է ցույց տալ պրն. Հրանտ Բագրատյանը: Իր և այլոց կողմից մատնանշված շատ հարցեր վաղուց ունեն իրենց պատասխանները, այլ հարց է` թե կա՞ արդյոք կամք դա բավարար համարելու համար, թե` ոչ: Որոշ հարցերի շուրջ առանձին կետերով շարադրելը, հնարավոր է, իրենից խլել է սոսկ մի քանի րոպե, ինչը զուտ կանխակալ մտադրության արդյունք է, մինչդեռ՝ իրականության մեջ համալիր քննարկումներ են եղել տասնամյակներ շարունակ, նկատի է առնվել Ընդհանրական Եկեղեցու, Հին Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների` մեր ընտանիքի կեցվածքը դրանց շուրջ, իսկ գործադրությունն էլ արվել է փուլային եղանակով և այլն: Հասկանալի պատճառով հարկ չեմ նկատում մանրամասների մեջ մտնել:

Հայ Եկեղեցին, բնականաբար, երբևէ չի ձգտել իր քայլերով որևէ մեկի հաճոյանալ և հետայսու էլ դա չի անելու: Կա առաքելություն, դրա իրականացման հստակ գիտակցում և ճանապարհ, թե ինչպես գործել` առաջնորդված, նախ, սեփական օրենքներով, կանոններով ու կանոնադրություններով, ապա տարբեր երկրների օրենսդրության և տիրող կրոնական միջավայրի թելադրություններով, որոնց պայմաններում իր ծառայությունն է հայությանը բերում Հայոց Եկեղեցին: Ամեն պարագայի Եկեղեցին գործել է օրենքի պահանջները հարգելով ու պահպանելով՝ առանցքում ունենալով հայապահպանության և հոգևոր փրկության գերխնդիրը:

Անտեղյակությունը նշված կետերի շուրջ և կատարված դիտարկումները (որքան էլ որ դա թույլ է տալիս տվյալ անձի ամբարած գիտական փորձառությունը), ինչ խոսք, դեռ չի նշանակում, որ դրանք բացարձակ ճշմարտություն են և հնարավոր է կուրորեն դրանց հետևել և հրճվանքով արտաբերել՝ իբրև նշան խիզախության և համարձակության: Դրանք սոսկ անձնական տեսակետներ են՝ թելադրված վերը նշված հանգամանքներով: Առաջիկա օրերին ես կանդրադառնամ ներկայացրած կետերին, վստահ եմ կհնչեն միանգամայն այլ կարծիքներ:

Եվ քանի որ արձագանք են գտնում դեկլարատիվ արտահայտություններ՝ հարկերի վճարման ու ՀԴՄ կտրոնների տրամադրման և ունեցվածքի ու եկամուտների հայտարարագրման վերաբերյալ, նշեմ, որ Հայ Եկեղեցին Հայաստանում`

1) ամենախոշոր հարկատուներից է, մատուցում է ամենամեծ շրջանառությամբ սոցիալական ծառայություն, ինչպես նաև ցուցաբերում է տարաբնույթ օժանդակություն ժողովրդին: Եկամտահարկ անխտիր գանձնվում է եկեղեցական կառույցներում ծառայող աշխատավարձ ստացող բոլոր եկեղեցականներից և աշխարհականներից: Ինքս էլ, յուրաքանչյուրիդ նման, հարկատու եմ,

2) ՀԴՄ կտրոն չի կարող տրամադրվել նվիրատվությունների դիմաց, քանի որ ծիսական արարողությունները սակագին չեն ենթադրում, ինչը պրն. Բագրատյանը պիտի որ լավ իմանա, իսկ մնացյալ դեպքերը, երբ Եկեղեցին ազատվում է իր հարկերից բարեգործական ձեռնարկների կամ ծիսական պարագաների, հոգևոր գրականության վաճառքի համար և այլն, կարգավորվում են առանձին օրենքներով: Իսկ գույքահարկ պահանջել բոլոր այն պատմական կառույցների (օրինակ` վանքեր, եկեղեցիներ, մատուռներ, վեհարան) և այլ շինությունների (օրինակ` հայորդյաց տներ, բարեգործական ճաշարաններ, սոց. խնամքի կենտրոններ, դպրոցներ, մանկապարտեզներ, երիտասարդական միություններ, գրադարաններ, թանգարաններ և այլն) համար, որոնք այսօր, ինչպես դարեր առաջ շարունակում են Հայոց Եկեղեցու կողմից ծառայեցվել մեր ժողովրդին, պարզապես անհեթեթություն է և հստակ պատճառներ կան այդպես կարծելու համար,

3) Համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի, բարձրաստիճան պաշտոնատար անձինք գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրեր ներկայացնում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով: Նույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանվում է այդ օրենքի գործողության ոլորտը, իսկ 5-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով տրված է «բարձրաստիճան պաշտոնատար անձ» հասկացության իմաստը: Ուստի որևէ կերպ չկարողացա այդ ցանկերի մեջ գտնել Եկեղեցին՝ իբրև հաստատություն կամ բարձրաստիճան հոգևորականներին:

Իսկ ի պատասխան առաջարկի` թերևս փոխարենը ծանոթանաք այն փաստին, որ Եկեղեցին ինքն իր դարավոր կանոններն ու կարգավորումներն ունի այդ ամենի` օրինակ կուսակրոն եկեղեցականների գույքի, ունեցվածքի և այլնի վերաբերյալ:

Մի փոքր, բայց էական հարցադրում ևս. տարբեր ժամանակներում ակնհայտ ապօրինությունների ճանապարհով բարբարոսաբար ոչնչացվել կամ պետական սեփականությանն են անցել եկեղեցապատկան պատմության հուշարձաններ, ձեռագիր մատյաններ և այլ արժեքներ: Հայ Եկեղեցին առ այսօր չի բարձրացրել դույզն ինչ փոխհատուցում տալու կամ այդ գույքը վերադարձնելու խնդիրը, ուստի պրն. Բագրատյանին չի՞ թվում, որ ոչ էական առանձին արտոնությունները բացարձակապես չեն կարող համեմատության մեջ լինել այն արժեքի հետ, որ օրինական պահանջի դեպքում հանրային իշխանությունը հարկադրված կլիներ փոխհատուցել: Այս է իրականությունը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ-ն պատրաստվում է միգրացիոն ճգնաժամերին արձագանքելու նոր մեխանիզմ ներդնելԼեհաստանը առաջարկել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների արտադրության գործարան կառուցել«Դրոնոֆոբիա». ուկրաինացի զինվորների շրջանում նոր հոգեբանական խնդիր է ուսումնասիրվումԱվտոբուսի վթարից 7 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվելՀրաժարական է տվել Սերբիայի նախագահըՀզոր փոթորիկ, ջրհեղեղներ, զանգվածային հոսանքազրկումներ ու հարյուրավոր չեղարկված չվերթներՏԻՄ ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյանում․ մասնակցել է ընտրողների 59.96%-ը«Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել էՀայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումԻրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը»ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96%Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցություններըԽոշոր հրդեհից հետո շուրջ 5000 բաժանորդ հոսանքազրկվել է․ մեծ մասը՝ ԿենտրոնումԴավիթ Բեկ փողոցում 4 մեքենա է բախվել․ կան վիրավորներ, վարորդներից մեկը ոչ սթափ է եղելԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելՊատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Արման ԱբովյանԾիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհը մեկուսացվել է․ 2 հրշեջ-փրկարար ծխահարվել է, մեկը՝ հոսպիտալացվելՀայտնի են Հայաստան-Մոնտենեգրո խաղի մրցավարներըԵնթակայանի խոշոր հրդեհի պատճառները կստուգվեն․ հաղորդում է ներկայացվել հնարավոր հանցակազմի վերաբերյալԲենզինի գները լցակայաններում՝ ինչ արժեն «Անկայունության գոտիների» մոտեցումը ՀԱՊԿ երկրների սահմաններին մեծացնում է ռազմական անվտանգության սպառնալիքները․ ՍերդյուկովՋերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով․ սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ«44-օրյա պատերազմում պարտվեցինք սեփական հպարտության և գոռոզության պատճառով»․ Տեր Նարեկ ՍարգսյանՀայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային օլիմպիադան ավարտեցին հաղթանակներովՀնդկաստանում ջրհեղեղների հետևանքով առնվազն 56 մարդ է զոհվելԻրանը պետք է սահմանափակի էներգակիրների արտահանումը Մերձավոր Արևելքի բոլոր երկրներ«Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը»․ Էդուարդ ՇարմազանովՌուսաստանն ու ԱՄՆ-ը ՄԱԿ-ում համաձայնության են եկել Խոշոր հրդեհ՝ Երևանում «Դալմա»-ի հարևանությամբ գտնվող էլեկտրաենթակայանում․ ժամանել է 6 մարտական հաշվարկՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթանակով ավարտեց համաշխարհային օլիմպիադան Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվել է Լեհաստանն առաջարկել է իր տարածքում հրթիռների գործարան կառուցել Ուկրաինայի համար Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհերՖրանսիայում ընտրում են Սենատի անդամների կեսից ավելին Գեներալ Աքրամինյա․ Իրանի բանակը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը Ուզբեկստանում կխստացնեն մանկապղծության համար պատիժը՝ մանկապարտեզում երեխայի բռնաբարությունից հետո «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դեռ «լավագույն վիճակում չեն»․ Պեսկով Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճկուղի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Լուսանկարներ)44-օրյա պատերազմում վիրավորում ստացածները մնացել են առանց օգնության. Հակոբյան (տեսանյութ) Երեք տարի գերության մեջ․ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից անցել է 3 տարի ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 11:00-ի դրությամբ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա. Բադալյան Արայիկ Հարությունյանը բարով-խերով ազատության մեջ լինի, ամեն ինչ կպատմի՝ Նիկոլին օրերս էդ մասին ասեցի. Մանուկյան (տեսանյութ) Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. պատասխանն իրենց աթոռի տակ է. Գալեյան (տեսանյութ) 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս. հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր 44-օրյա պատերազմում զոհված արցախցու որդին Հայաստանի չեմպիոն է դարձել (տեսանյութ) Դեռ երկու քաղաքական ուժ է հանդիպել Արցախի իշխանությունների հետ. Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ) Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Գեներալ Շեքարչի․ Իրանը կշարունակի հետապնդել Թրամփին և Նեթանյահուին պատերազմից հետո
Ամենադիտված