Ծանրորդ Կարուշ Ղուկասյանը դարձավ Մ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն
Սպորտ
Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնության 94 կգ քաշային կարգում Կարուշ Ղուկասյանը նվաճեց չեմպիոնի կոչումը:
Հայ ծանրորդը երկամարտում գրանցեց 359 կգ արդյունքը: Ղուկասյանն անգերազանցելի էր երկու վարժություններում էլ: Պոկումում նա բարձրացրեց 162 կգ, իսկ հրումում՝ 197 կգ: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը:
Քիչ հետո պայքարի մեջ կմտնի 90 կգ քաշային Տաթեւ Հակոբյանը:


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին