Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել Իրանի արտգործնախարարը ԱՄՆ-ին սպառնացել է հակահարվածով նոր հարձակման դեպքում Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. Փաշինյան Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Մասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համար Ռուսաստանը և Իրանը քննարկել են ԵԱՏՄ-ի հետ Թեհրանի համագործակցությունը Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ Էմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Թուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. Bloomberg Ուկրաինայում կարգավորումն անհնար է առանց Կիևի ներկայացուցիչների մասնակցության. Պեսկով Ռումբի սպառնալիքի պատճառով Թել Ավիվից թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սոֆիայում Քաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթությունները 

«Ժամանակ». ԱՄՆ պայմանը` Կարեն Կարապետյանին

Հայկական Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է.

«Էներգետիկայի նախարար Աշոտ Մանուկյանը երեկ հայտարարել է, որ Հայաստանի հիդրոէներգետիկայում հավանական է ամերիկյան երկրորդ խոշոր ընկերության ներգրավումը: Ըստ նախարարի՝ խոսքը Շնող ՀԷԿ-ի մասին է, որը կառուցվելու է Դեբեդ գետի վրա, եւ որը, այսպես ասած, Հայաստանի ներդրողների ակումբի ծրագիրն է, ըստ էության՝ առաջին խոշոր ներդրումը:

Ինչպես հայտնի է, Ներդրողների ակումբը ստեղծել են վարչապետ Կարեն Կարապետյանը ու ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանը: Թեեւ այդ ակումբը նախընտրական շրջանում ստեղծվեց գրեթե պաթետիկ հեռանկարների խոստումով, այդուհանդերձ առ այսօր ակումբն, ըստ էության, աչքի չի ընկել որեւէ էական նախաձեռնությամբ, եւ այդ առումով Շնող ՀԷԿ-ն առաջինն է:

Այդուհանդերձ, եթե այդ ծրագիրն իրականացվում է նաեւ Հայաստան ամերիկյան երկրորդ խոշոր ընկերության մուտքով, դա, իհարկե, ողջունելի է: Ողջունելի է թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական տեսանկյունից, որովհետեւ Հայաստանն ունի թե՛ կապիտալի, եւ թե՛ նաեւ ներդրումային աշխարհագրության դիվերսիֆիկացիայի խնդիր: Հայաստանի հիդրոէներգետիկայում արդեն կա ամերիկյան մի խոշոր ընկերություն՝ Որոտանի կասկադը պատկանում է «Գլոբալ կոնտուրին»: Իհարկե, ընդհանուր առմամբ դա չի փոխել էներգետիկայի պատկերը, դրանում ռուսական գերիշխանության պատկերը, սակայն մյուս կողմից՝ զուտ միտումն, իհարկե, կարեւոր է: Առավել եւս, որ անկասկած այդ ամենն ունենում է հակազդեցություն, ինչպես նույն Որոտանի կասկադի մասնավորեցման դեպքում, երբ վաճառքը բախվեց թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական արգելքների:

Ի՞նչ է սպասվում ամերիկյան երկրորդ ներդրմանը: Միթե այն կանցնի սահուն, թե՞ դրա մասին, ըստ էության, հայտարարությունից հետո կսկսվի տորպեդահարման գործընթացը: Ընդ որում՝ հետաքրքրական է, որ նույն օրը, երբ նախարարը հայտարարել է այդ մասին, ավելի ուշ վարչապետի հյուրն է եղել ԱՄՆ դեսպան Միլզը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության ղեկավարի հետ: Դեսպանը քննարկել է հայ-ամերիկյան գործակցության հարցեր եւ հայտարարել, որ կառավարության գործունեության 8-10 ամիսների արդյունքում ամերիկյան ներդրողների մոտ նկատվել է Հայաստանի հանդեպ հետաքրքրության աճ:

Շոշափվե՞լ է կոնկրետ ՀԷԿ-ի հարցը, թե ոչ՝ դժվար է ասել, սակայն հատկանշական է, որ թե՛ ամերիկյան ընկերության հնարավոր մուտքի մասին նախարարի հայտարարությունը, թե՛ կառավարություն դեսպան Միլզի այցը համընկել են: Չի բացառվում, որ դեսպանը քարտ-բլանշ տալով Կարեն Կարապետյանին՝ փորձել է, այսպես ասած, ապահովագրել ամերիկյան ներդրողի մուտքը հնարավոր արգելակներից, բարձրացնելով կառավարության ու վարչապետի պատասխանատվությունը այդ հարցում: Մյուս կողմից՝ բացառված չէ նաեւ այն, որ զուտ այս ներդրումը, որը Հայաստանի էներգետիկայի ընդամենը 5 տոկոսի հավակնող ՀԷԿ մասին է, չունի, այսպես ասած, արտաքին արգելակ եւ Հայաստանի էներգետիկայում դոմինանտ Ռուսաստանի համար խնդիր չէ այն արգելակելը, չկա որեւէ սպառնալիք: Փոխարենը՝ հարցը կարող է դառնալ հայաստանյան ներքաղաքական կամ ներիշխանական հարաբերությունների խաղարկման գործոն:

Փաստացի Հայաստանի ներդրողների ակումբի եւ ամերիկյան ընկերության հնարավոր գործակցությունը կարող է վերածվել որոշակի տանդեմի նաեւ ներքաղաքական գործոն լինելու իմաստով, համենայնդեպս՝ կապիտալի ստատուս քվոյի տեսակարար կշռում փոփոխությունների ուղղությամբ, ինչը նշանակում է, որ մրցակից տնտեսաքաղաքական խմբերը կարող են ձգտել արգելակել այդ գործընթացը: Ի վերջո, մի բան է, երբ ներդրումային այդ ծրագիրն իրականացվում է զուտ Հայաստանի ներդրողների ակումբի ռուսաստանահայ գործարարների կամ պարզապես Սամվել Կարապետյանի միջոցներով, մեկ այլ բան, երբ առկա է լինում արդեն ամերիկյան սուբյեկտություն: Բայց հարց է նաեւ այն, թե ինչ պայմաններ են դրվում ներդրումային մասնակցությամբ փաստացի տրվող այդ «քարտ-բլանշի» դիմաց: Դեսպան Միլզը Կարեն Կարապետյանից հետաքրքրվել էր կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Քաղաքական աջակցությունը հենց այնպես չի տրվի, դա, թերեւս, միարժեք է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվելԻրանի արտգործնախարարը ԱՄՆ-ին սպառնացել է հակահարվածով նոր հարձակման դեպքումԱպօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌուսաստանը և Իրանը քննարկել են ԵԱՏՄ-ի հետ Թեհրանի համագործակցությունըMercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն էԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergՈւկրաինայում կարգավորումն անհնար է առանց Կիևի ներկայացուցիչների մասնակցության. ՊեսկովՌումբի սպառնալիքի պատճառով Թել Ավիվից թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ՍոֆիայումՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՊատերազմ, ճգնաժամ, բռնություն․ ինչպիսի՞ սերունդ է մեծացում․ հոգեբանի մեկնաբանությունըՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցերՏան բակում պահում էր կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակՄի քիչ աջ, հետո՝ ձախ, հո՛պ վարպետ, հերիքա՝ դիր, «շկաֆի» պես ե՞ն շարժելու Արծվաշենը․ Զոհրաբյան99-ամյա կինը ռեկորդ է սահմանել՝ թռչելով ինքնաթիռի թևին, Փարիզում՝ շքեղ խանութների թալան«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանԻսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսիՆեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը. Փաշինյանը 25 հազար եվրո է ստացելԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջՀայաստանն ու ՊՀԾ-ն կարևորել են դպրոցական սննդի ազգային համակարգի զարգացումն ու փորձի փոխանակումը36 տարիների պատմությունը մեզ պարտավորեցնում է պահպանել մեր ազգային ինքնությունը. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության ՎարչությունՊահպանե՛ք բնությունը․ «ԱՅԲ» դպրոցի սաները մասնակցում են COP17-ինԹրամփի ճնշումը Կիևի վրա, Իրանի կոշտ զգուշացումը ԱՄՆ-ին և Մոսկվա-Փհենյանի «անպարտելի» դաշինքըՀայաստանն ու Կոլումբիան ներկայացրել են վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված միջազգային կոալիցիանԱՄՆ-ն Կենտրոնական Ասիա է գալիս երկարաժամկետ համագործակցության համար. ՌուբիոՔայլի Ջենները առաջին անգամ մասնակցել է «Victoria’s Secret»-ի ցուցադրությանըՈւկրաինայում վիրավոր զինվորին տարհանել են դրոնովՔննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը«Դեղին բաճկոնավորները» հայտարարել են Ֆրանսիայում նոր բողոքի ցույցերի պլանների մասինՖրանսիայի մի շարք քաղաքներում մասնակի պարետային ժամ է սահմանվելՊաշտոնից ազատում ՝ Փաշինյանի որոշմամբ. Զելենսկին կորցրել է Ուկրաինայի մեծ մասը․ ԹրամփՄիլանում տեղի ունեցած անկարգություններից հետո 32 մարդ է ձերբակալվելԼեհաստանը հայտնել է ուկրաինացիների զանգվածային արտագաղթի մասինHAYRIK HARVEST․ նոր միջազգային գաստրոնոմիական նախագիծ, որը միավորում է տարբեր խոհարարական մշակույթներ ԵրևանումՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել․ հայտնի են անուններըՖրանսիայում սկսվել է անկարգությունների հետաքննության լայնածավալ գործողությունՖրանսիայի մի քանի շրջաններում մասնակի պարետային ժամ կսահմանվիԿատարը կուժեղացնի իր օբյեկտների պաշտպանությունը Իրանի հարվածներից հետոԱդրբեջանից՝ 23 միլիոն դոլարի արտահանում, Սիմոնյանի պարտված հայցն ու Ամուլսարի միլիոններըԵկեղեցին հայց է ներկայացրել Վաղարշապատի համայնքապետ Արգիշտի Մեխակյանի դեմԼատվիան չի արգելել հայկական թեյի ներմուծումը․ ծառայությունը պարզաբանել էՀույն ուսուցիչները հոկտեմբերի 21-ին 24-ժամյա գործադուլ կանցկացնենՍևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ԴատախազությունՈւկրաինան խոստովանել է, որ իր անօդաչու թռչող սարքով խախտել է Լիտվայի օդային տարածքը«ՖԼԵՇ»-ը շուրջ 28 մլն դրամի տուգանքի կենթարկվի
Ամենադիտված