ԱՄՆ-ում 3 000 դոլարով հնարավոր է ընթրել Թրամփի հետ
ԱՄՆ
Դալլասի Հանրապետական կուսակցությունն առաջարկում է մասնակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ընթրիքի խաղարկությանը: Դրա համար անհրաժեշտ է 3 000 դոլար նվիրաբերել Թրամփի 2020 թ. նախընտրական արշավի հիմնադրամին: Այս մասին հաղորդվում է կուսակցության պաշտոնական կայքում:
Մրցույթին կարող են մասնակցել միայն ԱՄՆ քաղաքացիներ կամ գրին-քարտ ունեցողներ՝ առնվազն 18 տարեկան: Ակցիայի կայքում հաղորդվում է, որ կուսակցությունը կվճարի նաև ինքնաթիռի երկկողմանի տոմսերի համար: Կազմակերպիչների խոսքով՝ ներդրումների քանակն ազդում է հաղթանակի հավանականության վրա:
Ընթրիքը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին, Դալլա Թրամփի այցի շրջանակներում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)