Ծանրորդ Գոռ Մինասյանը` Եվրոպայի չեմպիոն
Սպորտ
Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն:
Ալբանիայում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնությունն ավարտվեց: Մինչև 23 տարեկանների գերծանր քաշային կարգում Հայաստանը ներկայացնղ Գոռ Մինասյանը պոկեց 200 կգ նվաճելով փոքր ոսկե մեդալ, այնուհետև հրեց 220 կգ, որի համար ևս արժանացավ փոքր ոսկե մեդալի: Երկամարտի 420 կգ արդյունքով Գոռ Մինասյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն