Մառնեուլիում «Վրացական երազանքի» պատգամավորի թեկնածուն ծեծել է «Եվրոպական Վրաստանի» ներկայացուցչին
Վրաստան
Մառնեուլիի շրջանի (Քվեմո-Քարթլի) Քվեմո Սարալի գյուղի թիվ 58 ընտրատեղամասի միջադեպի հետ կապված`Վրաստանի ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել: ՆԳՆ-ի մամուլի հետ կապերի ծառայությունը լուրը հաստատել է: Այս մասին գրում է akhaltskha.net-ը: Այսօր առավոտյան «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը ներկայացնող խորհրդարանի պատգամավոր Իրմա Նադիրաշվիլին հայտնել էր, որ իշխող կուսակցության մեծամասնական թեկնածու Միրկազում Յագուբովը ֆիզիկական վնասվածքներ է հասցրել իրենց կուսակցության համախոհ Մուհամեդ Գուսսեյնովին:
Քրեական գործը հարուցվել է «բռնություն» հոդվածով, որը պատժվում է տուգանքով կամ 120-180 ժամ հանրօգուտ աշխատանքով, կամ մեկ տարվա ազատազրկմամբ:


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը