ԵՄ-ն պատրաստվում է միգրացիոն ճգնաժամերին արձագանքելու նոր մեխանիզմ ներդնել Լեհաստանը առաջարկել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների արտադրության գործարան կառուցել «Դրոնոֆոբիա». ուկրաինացի զինվորների շրջանում նոր հոգեբանական խնդիր է ուսումնասիրվում Ավտոբուսի վթարից 7 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել Հրաժարական է տվել Սերբիայի նախագահը Հզոր փոթորիկ, ջրհեղեղներ, զանգվածային հոսանքազրկումներ ու հարյուրավոր չեղարկված չվերթներ ՏԻՄ ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյանում․ մասնակցել է ընտրողների 59.96%-ը «Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել է Հայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում Իրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը» ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96% Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցությունները 

Զարուհի Փոստանջյանը Հրանտ Թոխատյանին մեղադրում է կոռուպցիոն սկանդալի մեջ

Հասարակություն

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հերթական նվերը գավառական վերնախավի արյունոտ և կեղտոտ ձեռքերից` ժողովրդական արտիստի պատվավոր կոչում ստացած, գավառական հարսանիքների թամադա Հրանտ Թոխատյանին: Գավառական թամադայի երազանքն Արաբկիր համայնքի պատմամաշակույթային հուշարձան հանդիսացող Կանազի մշակույթի պալատի տեր դառնալն է (կառուցվել է` 1958-ին): Այս բաղձալի երազանքը իրականություն դարձնելու համար նա տարիներ առաջ սկսել էր գործընթաց` դիմել էր գավառապետին, որպեսզի այն նվիրի իրեն:

Այժմ մենք ականատեսն ենք հանրային միջոցների հերթական նվիրատվությանը: Գավառական խնջույքների թամադա` ժողովրդական «պատվավոր» արտիստը, ով համատեղության կարգով անհասկանալի և բավականին կասկածելի սկզբունքի ընտրությամբ իբրև իրավապաշտպան հայտնվել էր Justice within Armenia-ի դիտորդական առաքելության խմբում, որպես 2017 թվականի ապրիլի 2-ի խայտառակության դիտորդ, երկար ժամանակ չէր երևացել հանրային քննարկումների հարթակում: Եվ նրա մասին լռությունն ընդհատվեց` Երևանի քաղաքապետարան-շուկա, Տարոն Մարգարյան- նվիրատվություն, նվիրաբերություն կամ 99 տարով անհատույց օգտագործման տրամադրում դրամաիրային հարաբերությունների շրջանակում, երբ Երևանի ավագանուն ներկայացվեց հանրային սեփականություն հանդիսացող Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող Կանազի մշակույթի պալատը նրա կողմից հիմնադրած «Արվեստի այբուբեն» հիմնադրամին 99 տարով անհատույց օգտագործման տրամադրման ներդրումային նախագիծը:

Այսպես. Պարզվում է`

Հրանտ Թոխատյանը, Արամ Թոխատյանը և Արմեն Համբարձումյանը, 2016 թվականին հիմնադրել են «Արվեստի այբուբեն» հիմնադրամը, որը գրանցված է Հրանտ Թոխատյանի բնակության հասցեում` քաղաք Երևան, Վահագնի Թաղամաս, Արայի լեռ 5/5 և գործունեություն է ծավալում նույն այդ հասցեում` քաղաք Երևան, Վահագնի Թաղամաս, Արայի լեռ 5/5:

Այս «Արվեստի այբուբեն» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրանտ Թոխատյանի կողմից ներկայացրած հաշվետվության մեջ նշված է, որ հիմնադրամը չի գործել, գույք չի օգտագործել, ծրագրեր չի իրականացրել և ֆինանսական հոսքեր չի ունեցել (տես` https://www.azdarar.am/announcments/org/131/00256864/): Ակնհայտ է, որ այս հիմնադրամը չունի գործունեության փորձ և ֆինանսական միջոցներ, հետևաբար Երևան համայնքի սեփականություն հանդիսացող բազմամիլիոնանոց գույքը, չպետք է ընդհամենը դիմումի և կասկածելի առաջարկի հիման վրա, առանց մրցույթի և երաշխիքների տրամադրվի այդ հիմնադրամին:

«Արվեստի այբուբեն» հիմնադրամի երկու հիմնադիրները` Հրանտ Թոխատյանը և Արամ Թոխատյանը փոխկապակցված անձինք են`հարազատներ, իսկ Արմեն Համբարձումյանը, ով 2015 թվականի մարտի 5-ից առ այսօր հանդիսանում է Կանազի մշակույթի պալատ ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, գավառական թամադայի հետ ներգրավվավծ է շոու-բիզնեսի տարբեր շահույթ հետապնդող նախագծերում:

Կարող ենք արձանագրել ևս մի հոյակապ կոռուպցիոն գործարք: ՀՀԿ-ն իր գավառական նիստ վարողով կրկին փայլում են: Երևանի քաղաքապետարան-շուկայում կուռուպցիան իր շլացուցիչ, զզվելի և գարշելի չափերով, ձայնով և դեմքով կրկին ի ցույց է դնում` կեղտից ազատման և կեղտոտված տարածքի ախտահարման անհրաժեշտությունը:

ՀՀԿ-ն կրկին պարգևատրում է իր ծառա գավառական թամադային: Պարգևատրում է լռության և ծառայամտության համար: Գավառական թամադան շատ լավ կատարել է իր առաքելությունը` լռել է: Ցավալի է, սակայն լռողների բանակը դեռ մեծամասնություն է կազմում:

Ցավալի է, որ 2017 թվականի ապրիլի 2-ի խայտառակությունից հետո Հայաստանում ամեն օր տեղի են ունենում բազմաթիվ իրադարձություններ, որոնք ոտնահարում են մարդու իրավունքերը և սահմանափակում մարդու ազատությունները, սակայն այդ նույն Justice within Armenia-ի այլ անդամներ ( Սերժ Թանկյան, Արսինե Խանջյան, Ատոմ Էգոյան …) նույնպես լռում են: Հետաքրքիր է` այդ լռության գինը որքան արժե: Որքան է կազմել կամ դեռ պետք է կազմի հանրային միջոցների յուրացման գինը իրենց արվեստի գործիչ ներկայացնող անձանց համար:

P.S. Մեր օրերի վաստակավոր արտիստները` մշակութային գործիչները ունեն իրենց արվեստի այբուբենը, որը ներառում է անարդարության, բռնությունների և դավաճանության տեսարանները լռության մատնելը, մարդ-գաճաճների արյունոտ և կեղտոտ ձեռքերից պարգևներ, կոչումներ և նյութական արժեքներ ստանալը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ-ն պատրաստվում է միգրացիոն ճգնաժամերին արձագանքելու նոր մեխանիզմ ներդնելԼեհաստանը առաջարկել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների արտադրության գործարան կառուցել«Դրոնոֆոբիա». ուկրաինացի զինվորների շրջանում նոր հոգեբանական խնդիր է ուսումնասիրվումԱվտոբուսի վթարից 7 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվելՀրաժարական է տվել Սերբիայի նախագահըՀզոր փոթորիկ, ջրհեղեղներ, զանգվածային հոսանքազրկումներ ու հարյուրավոր չեղարկված չվերթներՏԻՄ ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյանում․ մասնակցել է ընտրողների 59.96%-ը«Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել էՀայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումԻրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը»ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96%Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցություններըԽոշոր հրդեհից հետո շուրջ 5000 բաժանորդ հոսանքազրկվել է․ մեծ մասը՝ ԿենտրոնումԴավիթ Բեկ փողոցում 4 մեքենա է բախվել․ կան վիրավորներ, վարորդներից մեկը ոչ սթափ է եղելԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելՊատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Արման ԱբովյանԾիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհը մեկուսացվել է․ 2 հրշեջ-փրկարար ծխահարվել է, մեկը՝ հոսպիտալացվելՀայտնի են Հայաստան-Մոնտենեգրո խաղի մրցավարներըԵնթակայանի խոշոր հրդեհի պատճառները կստուգվեն․ հաղորդում է ներկայացվել հնարավոր հանցակազմի վերաբերյալԲենզինի գները լցակայաններում՝ ինչ արժեն «Անկայունության գոտիների» մոտեցումը ՀԱՊԿ երկրների սահմաններին մեծացնում է ռազմական անվտանգության սպառնալիքները․ ՍերդյուկովՋերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով․ սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ«44-օրյա պատերազմում պարտվեցինք սեփական հպարտության և գոռոզության պատճառով»․ Տեր Նարեկ ՍարգսյանՀայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային օլիմպիադան ավարտեցին հաղթանակներովՀնդկաստանում ջրհեղեղների հետևանքով առնվազն 56 մարդ է զոհվելԻրանը պետք է սահմանափակի էներգակիրների արտահանումը Մերձավոր Արևելքի բոլոր երկրներ«Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը»․ Էդուարդ ՇարմազանովՌուսաստանն ու ԱՄՆ-ը ՄԱԿ-ում համաձայնության են եկել Խոշոր հրդեհ՝ Երևանում «Դալմա»-ի հարևանությամբ գտնվող էլեկտրաենթակայանում․ ժամանել է 6 մարտական հաշվարկՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթանակով ավարտեց համաշխարհային օլիմպիադան Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվել է Լեհաստանն առաջարկել է իր տարածքում հրթիռների գործարան կառուցել Ուկրաինայի համար Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհերՖրանսիայում ընտրում են Սենատի անդամների կեսից ավելին Գեներալ Աքրամինյա․ Իրանի բանակը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը Ուզբեկստանում կխստացնեն մանկապղծության համար պատիժը՝ մանկապարտեզում երեխայի բռնաբարությունից հետո «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դեռ «լավագույն վիճակում չեն»․ Պեսկով Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճկուղի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Լուսանկարներ)44-օրյա պատերազմում վիրավորում ստացածները մնացել են առանց օգնության. Հակոբյան (տեսանյութ) Երեք տարի գերության մեջ․ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից անցել է 3 տարի ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 11:00-ի դրությամբ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա. Բադալյան Արայիկ Հարությունյանը բարով-խերով ազատության մեջ լինի, ամեն ինչ կպատմի՝ Նիկոլին օրերս էդ մասին ասեցի. Մանուկյան (տեսանյութ) Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. պատասխանն իրենց աթոռի տակ է. Գալեյան (տեսանյութ) 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս. հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր 44-օրյա պատերազմում զոհված արցախցու որդին Հայաստանի չեմպիոն է դարձել (տեսանյութ) Դեռ երկու քաղաքական ուժ է հանդիպել Արցախի իշխանությունների հետ. Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ) Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Գեներալ Շեքարչի․ Իրանը կշարունակի հետապնդել Թրամփին և Նեթանյահուին պատերազմից հետո
Ամենադիտված