Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը լավագույնն է Եվրոպայում
Սպորտ
Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց երիտասարդական հավաքականը լավագույնն է Եվրոպայի առաջնության թիմային պայքարում:
Ալբանիայի Դուրրերս քաղաքում ընթացող Հայաստանի Մ23 տարեկանների թիմը նվաճել է 8 ոսկե մեդալ՝ դառնալով թիմային հաշվարկով առաջինը Եվրոպայի առաջնությունում: Երիտասարդ ծանրորդները նվաճել են նաև մեկական արծաթե և բրոնզե մեդալներ:
Հայաստանի կանանց մինչև 20 տարեկանների թիմը ևս առաջինն է թիմային հաշվարկում, որտեղ հայ ծանրորդները նվաճել են 6 ոսկե մեդալ:
Եվրոպայի երիտասարդների այս առաջնությունում չեմպիոնների դարձան Անդրանիկ Կարապետյանը, Գոռ Մինասյանը, Կարուշ Ղուկասյանը, Սիմոն Մարտիրոսյանը, Սոնա Պողոսյանը, Արփինե Դալալյանը:


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին