Մոդին սկսել է եվրոպական ուղևորությունը Հաագայում Նիդերլանդների թագավորի հետ հանդիպմամբ Հայաստանում քննարկվում է մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու հարցը Կանանց իրավունքները՝ ոչ թե արտոնություն, այլ հավասար հնարավորություն․ ՄԻՊ-ի ելույթը Քանյե Ուեսթի համերգը Հնդկաստանում չեղարկվել է Ֆրանսիան աջակցում է Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդմանը․ Զելենսկի Ողբերգական վթար Բանգկոկում. Բախվել են գնացքն ու հանրային ավտոբուսը Գերմանիայից արտաքսված քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Թրամփը Պեկին կատարած այցը «շատ հաջող» է անվանել Ծառուկյանը բացահայտել է Չիմաևի պարտության պատճառները ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ելույթը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 135-րդ նստաշրջանին Թուրքիան շարունակում է հավատարիմ մնալ Եվրամիությանը միանալու իր նպատակին. Էրդողան Ավստրալիայում տղամարդը շնաձկան հարձակման զոհ է դարձել 

ԱԺ-ում քննարկվում է «Պաշտպանության մասին» նոր օրենքի նախագիծը

Քաղաքական

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովը քննարկում է «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու հարցը: Հիմնական զեկուցողՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդգծեց, որ արդեն առիթ ունեցել է օրենքի նախագիծը ներկայացնել հանրային քննարկումների, խորհրդարանական լսումների ընթացքում` հիշեցնելով, որ այն քննարկվել է նաև ազգային անվտանգության խորհրդի նիստում, այնուհետև` կառավարությունում: «Այս օրենքի նախագիծը երեք հիմնական նպատակ է հետապնդում: Առաջինը սահմանադրական փոփոխություններից հետո առաջացած նոր իրավահարաբերությունների, իշխանությունների ճյուղերի փոխհարաբերությունների արտացոլումն է օրենսդրական դաշտում այնպես, որ դրանց կիրառումը հնարավոր դառնա մինչև 2018 թ. ապրիլի սկիզբը: Երկրորդը ոլորտը կարգավորող օրենքների կոնսոլիդացումն է, որովհետև տարիների ընթացքում ոլորտը կարգավորող բազմաթիվ օրենքներ են ընդունվել` երբեմն միմյանց հակասող, կրկնող: Այս պարագայում դաշտը վերանայելու անհրաժեշտություն կար: Երրորդը նոր քաղաքականությունների ներդրման համար իրավական հիմքերի ստեղծումն է»,-մանրամասնեց նախարարը:

Նա հավելեց, որ ՀՀ նախագահի 2016 թ. փետրվարի 10-ի հրամանագրով և կառավարության 2016 թ. մարտի 10-ի որոշումով սահմանվել էր որոշակի ժամանակացույց, ըստ որի Սահմանադրությունից բխող փոփոխությունները պետք է տեղայնացվեին օրենսդրական ակտերում և ներկայացվեին կառավարության և Ազգային ժողովի քննարկմանը: «Պաշտպանության նախարարության մասով կային 9 օրենսդրական ակտ, որոնք վերանայման կարիք ունեին: Որպես ժամկետ սահմանված էր ընթացիկ տարվա դեկտեմբեր ամիսը, սակայն, հաշվի առնելով այս ոլորտների կարևորությունը և ոլորտում անորոշության անթույլատրելիությունը, պաշտպանության նախարարության պաշտոնը ստանձնելուց հետո սահմանել եմ նոր ժամանակացույց, և պլանավորել էինք, որ արդեն այս տարվա աշնանը նախագծերը պետք է ուղարկվեն Ազգային ժողով: Կան նախագծեր, որոնք դեռևս Ազգային ժողովում չեն քննարկվել, սակայն գտնվում են խորհրդարանում, և այդ առումով մենք ժամանակացույցից առաջ ենք ընկել»,- մանրամասնեց նախարարը:

Վիգեն Սարգսյանն ընդգծեց, որ «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը իր մեջ ներառում է գործող 4 օրենքների կարգավորումներ, որոնք են «Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին» օրենքը, «Պաշտպանության մասին» օրենքը, «Պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործման մասին» օրենքը և «Զինապարտության մասին» օրենքի առաջին գլխի դրույթները: «Այս առումով կարող ենք ասել, որ սա բավականին լուրջ կոնսոլիդացնող օրենքի նախագիծ է պաշտպանական ոլորտի քաղաքականությունը համադրելու տեսանկյունից:

Օրենքի նախագիծը ենթադրում է կառավարման համակարգի համապատասխանեցումը Սահմանադրության պահանջներին, պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի գործառույթների հստակեցում, հիմնական հասկացությունների հստակեցում և համապատասխանեցում միմյանց և գործող օրենսդրության այլ նորմերին, քաղաքացիների զինապարտության և զինվորական հաշվառման գործընթացը կարգավորող նորմեր, որոնք առաջին անգամ սահմանվում են «Պաշտպանության մասին» օրենքում, ինչը զգալիորեն բարձրացնում է գործընթացի պատշաճ կարգավորման և բոլոր դերակատարների պատասխանատվության մակարդակը: «Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության կազմակերպման իրավական հիմքերը, պաշտպանության ոլորտում պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, անկախ կազմակերպական իրավական ձեւից կազմակերպությունների, զինված ուժերի և այլ զորքերի գործունեությունը, Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու գործընթացում քաղաքացիների իրավունքները և  պարտականությունները, ինչպես նաեւ զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի անցկացման հետ կապված հարաբերությունները»,- ընդգծեց Սարգսյանը:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մոդին սկսել է եվրոպական ուղևորությունը Հաագայում Նիդերլանդների թագավորի հետ հանդիպմամբ Սլովակիայի վարչապետը հայտարարել է ռուսական նավթի հնարավոր ուղղակի գնումների մասինՊեսկովը պատմել է՝ թե ինչպես է սկսել «որպես պատիժ»՝ թուրքերեն սովորելՀայաստանում քննարկվում է մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու հարցը FT․ Ռյուտեն ցանկանում է մեծացնել եվրոպական ռազմական արտադրությունը՝ Թրամփին գոհացնելու համարԵվրամիության և Ռուսաստանի միջև երկխոսության անհրաժեշտություն կա. Սլովակիայի վարչապետԿանանց իրավունքները՝ ոչ թե արտոնություն, այլ հավասար հնարավորություն․ ՄԻՊ-ի ելույթը Ֆինլանդիայում կոչ են արել դադարեցնել օգնությունը Ուկրաինային՝ դրոնների միջադեպից հետոԹուրք երգիչը բանտարկվել է Իսրայելի մասին գրառումների համարՔանյե Ուեսթի համերգը Հնդկաստանում չեղարկվել է Ֆրանսիան աջակցում է Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդմանը․ Զելենսկի Թրամփը վստահ է, որ կարող է Իրանը կապիտուլյացիայի ենթարկելՋոն Տրավոլտայի նոր կերպարը Կաննի փառատոնում բուռն քննարկումների պատճառ է դարձելՈղբերգական վթար Բանգկոկում. Բախվել են գնացքն ու հանրային ավտոբուսը Գերմանիայից արտաքսված քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Ամերիկացի սպան բացահայտել է ուկրաինական կենսալաբորատորիաների գործունեությունըԹրամփը Պեկին կատարած այցը «շատ հաջող» է անվանել Ուկրաինայի զինված ուժերը սկսել են օգտագործել նոր ականներՌԴ. Նորվեգիան տուժում է Մոսկվայի դեմ պատժամիջոցներիցԾառուկյանը բացահայտել է Չիմաևի պարտության պատճառները Լոնդոնում բողոքի մեծ ակցիա է սկսվել վարչապետ Քիր Սթարմերի դեմՊյատիգորսկի բենզալցակայանի պայթյունից տուժածների թիվը հասել է վեցիՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ելույթը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 135-րդ նստաշրջանին Սևաստոպոլում հայտարարել են ուկրաինական դրոնի խոցման մասինԹուրքիան շարունակում է հավատարիմ մնալ Եվրամիությանը միանալու իր նպատակին. Էրդողան Ավստրալիայում տղամարդը շնաձկան հարձակման զոհ է դարձել Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. վարորդը եղել է ոչ սթափ Վոլոդինի կոշտ արձագանքը՝ Փաշինյանին. ԱՄՆ-ն կարող է հասնել Իրանի կապիտուլյացիային․ Թրամփ (տեսանյութ) ԱՄՆ-ն վերականգնել է ռուսական նավթի դեմ սահմանված պատժամիջոցներըՀանրապետության տարբեր հատվածներում ատրճանակներ են հայտնաբերվել․ կան ձերբակալվածներ (Լուսանկարներ) Վուչիչը հայտարարել է Թրամփից և Պուտինից հետո Չինաստան այցի ծրագրերի մասինՀԱՄԱՍ-ը հաստատել է իր ռազմական թևի առաջնորդի մահը. Reuters Մարդկային պատմություններով՝ ազգային ցավերի մասին․ «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի շնորհանդեսը (տեսանյութ) Ֆիցոն Պուտինի հետ հանդիպումից հետո կարևոր տեղեկություններ կփոխանցի ԵվրոպայինՖիցո. Արևմուտքի՝ Ուկրաինային աջակցելու միջոցով Ռուսաստանին թուլացնելու ռազմավարությունը չի աշխատումՑԱԽԱԼ-ը նոր հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի օբյեկտներին Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի ղեկավարի սպանությունըԾաղկաձորի ճանապարհին «Audi A3»-ը տապալել է երկաթե էլեկտրասյունը և մի քանի պտույտ շրջվել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարական բարեփոխումներինԷրդողանը հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է հավատարիմ մնալ եվրաինտեգրման գործընթացինՖիցոն հայտարարել է՝ Ռուսաստանի թուլացման արևմտյան ռազմավարությունը ձախողվել էԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել ՀայաստանՎթարային ջրանջատում Արմավիրի մարզումՇոլցը կոչ է արել թույլ չտալ Պուտինին հաղթել Ուկրաինայում հակամարտությունումՖԻՖԱ-ն Իրանի հավաքականի հետ կքննարկի ԱԱ-2026-ի մասնակցության հարցըՖրանսիայում հետաքննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի դեմՊարեկները հանրապետության տարբեր հատվածներում մարտական ատրճանակներ են հայտնաբերելՈւկրաինական դրոնը ընկել է Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքումՌուբինյանց փողոցում բախվել են «BYD»-ն, «Audi»-ն, «Toyota Corolla»-ն, «Chevrolet Volt»-ը, «Hyundai»-ն, «Nissan»-ը և «ՄԱԶ» մակնիշի վերամբարձ կռունկը ԱՄՆ-ն Հորմուզի նեղուցի բացման ամսաթիվ է առաջարկել
Ամենադիտված