«Վալենսիա»-ի կիսապաշտպանը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ուշադրության կենտրոնում
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հետաքրքրված է «Վալենսիա»-ի կիսապաշտպան Կարլոս Սոլերի ծառայություններով: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:
Մանկունիացիների ղեկավարությունը պատրաստ է 20-ամյա ֆուտբոլիստին գնել ամռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Ակնկալվում է, որ գործարքի գինը կկազմի 30 մլն ֆունտ:
Մանչեսթերյան ակումբն արդեն սկսել է բանակցությունները իսպանական կողմի հետ:
Սոլերն ընթացիկ միցաշրջանում մասնակցել է Իսպանիայի առաջնության 9 խաղի և դարձել է 1 գոլի, 4 գոլային փոխանցման հեղինակ:


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին