FIFA The best. Արթուր Պետրոսյանը քվեարկել է Ռոնալդուի ու Զիդանի օգտին
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը քվեարկել է ՖԻՖԱ-ի՝ տարվա լավագույն մարզչի կոչման համար:
Պետրոսյանը լավագույն մարզչի կոչման հավակնորդների ցանկում ընդգրկել է՝ առաջին տեղում՝ Զինեդին Զիդանին, երկրորդում՝ Դիեգո Սիմեոնեին, երրորդում՝ Լեոնարդո Ժարդիմին:
Լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների ցանկում մարզիչն ընդգրկել է Կրիշտիանու Ռոնալդուին, Ջանլուիջի Բուֆոնին և Նեյմարին:
Հիշեցնենք, որ լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացել է Ռոնալդուն, մարզչի կոչմանը՝ Զիդանը:


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին