Ռոնալդուն արժանի էր մրցանակին, բայց աշխարհի լավագույն ֆուտբոլիստը մնում է Մեսսին. Ինյեստա
Սպորտ
«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արժանի է 2017թ.-ի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Չնայած դրան՝ Ինյեստան աշխարհի լավագույն ֆուտբոլիստ համարում է Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսիին:
«Մրցանակը տրվել է մարդկանց քվեարկության արդյունքում և այս տեսանկյունից Ռոնալդուն արժանի էր դրան: Բայց ինձ համար աշխարհի լավագույն ֆուտբոլիստը մնում է Մեսսին: Ամեն դեպքում՝ հաղթողը միշտ արժանի է մրցանակին»,- Ինյեստայի խոսքը մեջբերում է Sport.es-ը:


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին