ԱՄՆ Սենատը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցները Հայաստանի հավաքականը առաջին մեդալը նվաճեց Բաքվում Ռոբերտո Մանչինին կրկին գլխավորում է Իտալիայի հավաքականը Թեհրանը պատրաստ է բանակցությունների, սակայն չի վստահում ԱՄՆ-ին. Չինաստանում Իրանի դեսպան Իրանն ու ԱՄՆ-ն գաղտնի քննարկումներ են սկսել «Գոլդ» համարանիշներ՝ 250 000-ից - 8 մլն դրամ (տեսանյութ) Հարավային Կորեայի ամերիկյան ավիաբազայում սպիտակ ֆոսֆորի արտահոսք է տեղի ունեցել Ահազանգ․ Ծառերի սպանդ՝ Նոր Նորք վարչական շրջանում Կապանում ավտոմեքենան հայտնվել է Ողջի գետում․ վարորդը հոսպիտալացվել է Անահիտ Մանասյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության հարցեր Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը 82 տարեկանում մահացել է քաղաքական գործիչ Գառնիկ Մարգարյանը Հայաստանն իր ընտրությունը կատարել է 1991-ի սեպտեմբերի 21-ին եւ մեր պարտքն է հավատարիմ մնալ այդ ընտրությանը. Շարմազանով 

Աստղագուշակ՝ հոկտեմբերի 25-ի համար

Այլ

Խոյ: Ձեզ բարդ օր է սպասում: Կարող եք տուժել ինչ-որ մեկի մանրակրկիտ մշակված խարդավանքից, դառնալ փորձված խառնակչի զոհ: Ավելի շատ վստահեք ձեր առողջ դատողությանը, քան շրջապատի խորհուրդներին, այլապես կհայտնվեք թակարդում, որից դուրս գալը հեշտ չի լինի: Մարդը, ում միշտ վստահել եք, իրեն տարօրինակ է պահում: Մի փոքր ավելի ուշադիր եղեք և անմիջապես կհասկանաք, նրա արարքների բուն պատճառները:

Հնարավոր են առողջության հետ կապված թեթև անհանգստություններ, հոգնածության նշաններ կզգաք արդեն կեսօրից: Ավելի լավ է բարդ գործեր չձեռնարկեք, քանի որ այսօր հակված եք շուտ ընկճվելու, ձեր հետաքրքրությունը շատ արագ մարում է նույնիսկ այն գործերի հանդեպ, որոնց դեռ երեկ մեծ ոգևորությամբ էիք վերաբերվում:

Ցուլ: Աստղերն այսօր ձեր կողմից են: Շտապեք օգտվել այդ հանգամանքից և իրագործել նախկին մտահղացումները: Բաց մի թողեք նոր բան սովորելու և օգտակար փորձ ձեռք բերելու հնարավորությունը: Ցանկացած աղբյուրից նոր տեղեկատվություն ստանալու պարաստակամությունը (չմոռանալով, իհարկե, ստուգել դրա արժանաավատությունը) ձեր այսօրվա հաղթաթղթերից մեկն է:

Օրը բարենպաստ է ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար, հնարավոր է նույնիսկ այն մարդու հետ, ում դուք երկար ժամանակ է, ինչ ճանաչում եք, բայց միշտ ընդունել եք որպես բարեկամի կամ գործընկերոջ: Ստեղծագործական ներուժը մեծ է: Երևակայությանը ազատություն տալու համար երեկոն ամենահարմար ժամանակահատվածն է:

Երկվորյակ: Օրվա առաջին կեսը կլինի հանգիստ և հաճելի: Աշխատեք այդ ընթացքում ավարտին հասցնել շաբաթվա ընթացքում կիսատ մնացած գործերը, հանդիպել ընկերների հետ, կամ ուղղակի հանգստանալ և վերականգնել ուժերը: Խոհարարական նորարարությունները և դիզայնի բնագավառի ստեղծագործական որոնումները հաջողությամբ կպսակվեն:

Օրվա երկրորդ կեսին իրեն զգացնել կտա բացասական միտումների ազդեցությունը, որն առաջին հերթին կանդրադառնա ձեր հուզաշխարհի վրա: Կդառնաք դյուրագրգիռ, նեղացկոտ, ինչը կխանգարի ըմբոշխնել մտերիմների հետ հաճելի շփումները:

Խեցգետին: Շատ բարդ օր է: Հարկ կլինի կայացնել որոշումներ, որնց դեռևս հոգեբանորեն և բարոյապես պատրաստ չեք, ինչպես նաև` պատասխանատվություն ստանձնել այլ մարդկանց բարօրության համար: Թեև դուք առաջին անգամ չեք այդ իրավիճակում, բայց այսօր ձեզ հանգիստ չեն տա նախազգացումները, որ ինչ էլ անեք, միևնույն է, ամեն ինչ չէ, որ կդասավորվի ձեր ուզածի պես: Սակայն այդ մտավախությունները չափազանցված են, իսկ իրականում անհանգստանալու առիթներն այդքան էլ շատ չեն:

Ժամանակ գտեք առողջարարական և վերականգնողական պրոցեդուրաների, սպորտով զբաղվելու համար: Այդ ամենը կօգնի ձեզ լինել առավել լավատես: Ավելորդ չի լինի նաև հոգեհարազատ զրույցը սիրած մարդու հետ:

Առյուծ: Օրը զարմանալիորեն բարեհաճ է նրանց հանդեպ, ովքեր հատուկ ոչինչ չեն ծրագրի, հանգամանքներից չեն կառչի, այլ պարզապես կտրվեն հոսանքին: Այսօր հատկապես այդ Առյուծները կհասնեն իրենց նպատակներին ու մի բան էլ ավելի: Օրը հարմար է օտար լեզու սովորելու և, առհասարակ, տրվելու այնպիսի զբաղմունքների, որնք կնպաստեն մտահորիզոնի ընդլայնմանը:

Լավ են դասավորվում շրջագայությունները, այդ թվում և նախապես չծրագրավորված: Նույնիսկ եթե ճամփորդությանը պատրաստվելու շատ կարճ ժամանակ է մնում, դուք ոչինչ չեք մոռանա և ճանապարհ կընկնեք հրաշալի տրամադրությամբ: Հնարավոր են ձեռնտու գնումներ:

Կույս: Կարիք չկա խուճապի մատնվելու, եթե ինչ-որ բան այնպես չի դասավորվում, ինչպես կցանկանայիք: Բացասական միտումների ազդեցությունը թեև մեծ է, բայց ոչ երկարատև: Միևնույն ժամանակ, պատահական հաջողությունը կարող է շատ բան փոխել դեպի լավը, հնարավորություն ընձեռել արագ և առանց մեծ ջանքերի հասնել նպատակակետին: Օրը բարենպաստ է համագործակցության, զանազան միջոցառումների մասնակցելու, հանիպումների համար: Օգտակար կլինեն այն մարդկանց հետ շփումները, որնց վաղուց չեք հանդիպել:

Կենսական ներուժը մեծ է, չեք ընկճվում և ձեզ հաջողվում է ողջ էներգիան ուղղորդել դրական հունով: Իմիջի փոփոխության հետ կապված փորձարկումները ցանկալի արդյունք կապահովեն, ձեզ կգոհացնի գեղեցկության սրահ հաճախելը:

Կշեռք: Օրը հարուստ է իրադարձություններով և նույնիսկ էներգիայով առլեցուն Կշեռքներին այն ձանձրալի չի թվա: Եվ դա այն պատճառով, որ այսօր բոլորը միմյանց ձեռքից են խլում նշանի ներկայացուցիչներին` դիմում նրանց օգնությանը, խնդրում մատուցել այս կամ այն ծառայությունը, ուշադրություն պահանջում իրենց նկատմամբ: Բայց դուք չեք մոռանում նաև ձեր գործերի մասին, և հանգստանալու, շունչը տեղը բերելու համար ժամանակ չի մնում:

Ռոմանտիկ հարաբերությունները հարթ ընթացք չունեն: Ոչ բոլոր Կշեռքներին կհաջողվի ճիշտ մոտեցում հանդես բերել սիրելի մարդու նկատմամբ, թեև նրանք շատ կջանան դա անել: Նոր ծանոթություններ հաստատեք զգուշությամբ, մի վստահեք առաջին տպավորություններին:

Կարիճ: Հրաշալի օր է ինքնադրսևորման համար: Կարող եք ձեռնարկել ցանկացած գործ և վստահ լինել, որ այն հաջողությամբ ավարտին կհասցնեք: Ցանկալի արդյունքների կհասնեք ավելի արագ, քան մտածում եք: Բավականին ժամանակ կունենաք հանգստի, հաճելի մարդկանց հետ շփվելու, հետաքրքիր շրջագայությունների համար, միևնույն ժամանակ առիթը բաց չեք թողնի ինչ-որ լավ և օգտակար բան սովորելու:

Կենսական ներուժը մեծ է, հնարավոր չէ ձեզ ընկճել, հոգնածություն չեք զգա, եթե նույնիսկ ողջ օրն անցկացնեք ոտքի վրա: Հնարավոր են անսպասելի նվերներ և հաճելի անկնկալներ:

Աղեղնավոր: Օրը սովորական չէ: Այն կլինի հետաքրքիր և հիշվող: Նշանի ներկայացուցիչներին հարկ կլինի շատ բան սովորել, ընդ որում, ոչ միայն հաճելի և ընդունելի մարդկանցից: Դուք կփորձեք խուսափել վեճերից, բայց դա ոչ բոլորին կհաջողվի. մի փորձեք իրավիճակը լիցքաթափել կատակների միջոցով: Այսօր հումորի զգացումը կարող է ձեզ դավաճանել:

Զգուշավորություն հանդես բերեք ծախսերի հարցում: Դուք ծախսում եք ավելի շատ, քան իրականում անհրաժեշտ է: Կարող եք ձեռք բերել իրեր, առանց որոնց էլ հնարավոր է հրաշալի յոլա գնալ: Խիստ անցանկալի է պարտքով գումար տալ-վերցնելը, և, ընդհանրապես, ֆինանսների հետ կապված ինչ-ինչ պարտականություններ ստանձնելը:

Այծեղջյուր: Հեշտ հաղթանակների հուս չունենաք: Ինչ-որ բանի ձեզ կհաջողվի հասնել, բայց դրա համար մեծ ջանքեր կպահանջվեն: Սա ավելի շատ վերաբերում է այն Այծեղջյուրներին, ովքեր այսօր ծրագրել են ընտանեկան ինչ-ինչ միջոցառումներ, հանդիպումներ կարևոր մարդկանց հետ: Շրջագայություններից հարկ է խուսափել, որովհետև անցանկալի դիպվածների հնարավորությունը մեծ է:

Փոխարենը` չեն բացառվում հաջողված գնումները, միևնույն ժամանակ հնարավոր են նվերներ և հաճելի անկնկալներ: Սիրահարված Այծեղջյուրները շրջապատված կլինեն սիրելի էակի ուշադրությամբ և չեն դժգոհի ռոմանտիկայի պակասից:

Ջրհոս: Այսօր պետք է ջանաք սադրանքների չենթարկվել: Ձեզ հավասարակշռությունից հանել և ուղուց շեղել չի փորձի միայն ամենաալարկոտ մարդը: Այնպես որ, փորձեք պահպանել հանգստությունը և սառը դատողությունը, եթե չեք ցանկանում, որ ինչ-որ մեկն իր հետաքրքրությունների շրջանակում օգտվի ձեր բարությունից ու դյուրահավատությունից: Հարթ չեն ընթանա հարաբերությունները ավագ սերնդի ներկայացուցիչների հետ, որոնց համար անհասկանալի, երբեմն նույնիսկ տհաճ են ձեր համարձակ մտքերը:

Ձեռնպահ մնացեք ամեն տեսակի ինտրգներից, խորամանկություններից, արկածախնդրություններից և ռոմանտիկ հարաբերություններում առաջին հերթին հենվեք թափանցիկության և ազնվության վրա: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ: Աշխատեք լավ տեսք ունենալ:

Ձկներ: Վառ, հագեցած և, հիմնականում, հաճելի օր է: Ձկներն այսօր հնարավորություն ունեն հասնելու իրենց վաղուցվա նպատակներին, ինչպես նաև շահել այն մարդկանց համակրանքը, ովքեր երկար ժամանակ հետաքրքրություն են առաջացրել իրենց մեջ: Ողջունելի են ինքնատիպ և նույնիսկ էքստրավագանտ պահվածքը, ցանկալի, նույնիսկ անհրաժեշտ են իմիջի հետ կապված փորձարկումները:

Հնարավոր են չծրագրված, բայց խիստ հաջողված ճամփորդություններ: Շատ Ձկներ դրանց ընթացքում հետաքրքիր ծանոթություններ կհաստատեն, նոր հարաբերությունները կզարգանան ավելի շուտ գործնական և բարեկամության ոլորտներում, քան ռոմանտիկայի ուղղությամբ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ Սենատը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցները Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցի մասինCNBC-ի հրապարակմամբ՝ SpaceX-ի բաժնետոմսերի արժեքը կտրուկ նվազել էՍպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումըՀայաստանի հավաքականը առաջին մեդալը նվաճեց Բաքվում Շուկայի վերահսկողության ոլորտում Հայաստանը և Թաիլանդը նախանշում են համագործակցության նոր փուլՌոբերտո Մանչինին կրկին գլխավորում է Իտալիայի հավաքականըԹեհրանը պատրաստ է բանակցությունների, սակայն չի վստահում ԱՄՆ-ին. Չինաստանում Իրանի դեսպան 71 կգ քաշային Ջանես Նազարյանը Բաքվում կգոտեմարտի ոսկե մեդալի համարՊետդումայի պատգամավորը հայտարարել է Ռուսաստանում դեռահասների առցանց հավաքագրման մասինԻրանն ու ԱՄՆ-ն գաղտնի քննարկումներ են սկսել «Գոլդ» համարանիշներ՝ 250 000-ից - 8 մլն դրամ (տեսանյութ) Հարավային Կորեայի ամերիկյան ավիաբազայում սպիտակ ֆոսֆորի արտահոսք է տեղի ունեցել Ահազանգ․ Ծառերի սպանդ՝ Նոր Նորք վարչական շրջանումԿապանում ավտոմեքենան հայտնվել է Ողջի գետում․ վարորդը հոսպիտալացվել էԱնահիտ Մանասյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության հարցերՃամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը Կրեմլը մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի հարցով շարունակվող շփումները82 տարեկանում մահացել է քաղաքական գործիչ Գառնիկ ՄարգարյանըՀայաստանն իր ընտրությունը կատարել է 1991-ի սեպտեմբերի 21-ին եւ մեր պարտքն է հավատարիմ մնալ այդ ընտրությանը. Շարմազանով ԱԽ քարտուղարն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են ռազմավարական գործընկերության խորացումըԵվրահանձնաժողովի նախկին պաշտոնյան կասկածել է Եվրոպայի պատրաստակամությանը պաշտպանել ՈւկրաինանԹրամփը չի հանդիպել Զելենսկիի հետ ԱՄՆ ժամանելուն պեսՊետությունը շարունակում է աջակցել սահմանամերձ բնակավայրերում բնակարան կառուցող ընտանիքներինԱննա Հակոբյանը պնդում է՝ իր կյանքին ուղղված սպառանալիքներ է ստանում (տեսանյութ) Ռեսուրսների անփույթ բաշխում, թե՞ արդարադատության կանխամտածված կաթվածՄեծ պահանջարկ ունեցող համարանիշերը կտրամադրվեն առանց աճուրդի՝ մինչև 8 մլն դրամովԵրևանում հայտնաբերվել է «հուշանվեր» թղթադրամով առևտուր կատարած տղամարդՀԱՄԱՍ-ը պատրաստ է ավարտել բանակցությունները Գազայի պլանի երկրորդ փուլի շուրջԱԶԲ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են Հայաստանում ճանապարհաշինական ծրագրերըԺանես Նազարյանը 9:0 հաշվով Բաքվում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին Ամերիաբանկը ներկայացրել է 2026 թվականի առաջին կիսամյակի մանրածախ բանկինգի արդյունքներըԼուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը չի փոխի իր դիրքորոշումը Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի հարցումԱԺ նախագահի պաշտոնին ընդառաջ․ Ռուբինյանը ազատում է Ալեն Սիմոնյանի թիմակիցներինՊելեգրինին Սի Ծինփինին հրավիրել է ՍլովակիաՕգոստոսի 1-ից կխստացվի վերահսկողությունը սննդի առաքում իրականացնողների նկատմամբԵրևանում 42-ամյա տղամարդու նկատմամբ քննություն է սկսվել՝ անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողությունների դեպքովՕգոստոսի 2-ին մինչև 12 տարեկան երեխաները կերթևեկեն անվճար, մեծահասակները՝ 50% զեղչով Սևանից ոռոգման նպատակով ջրառը 65 տարվա ընթացքում հասել է նվազագույն ցուցանիշիBrent տեսակի նավթի գինը նվազել է՝ մեկ բարելի դիմաց իջնելով 83 դոլարից«Հնարավոր ա տեղափոխվեմ ինֆեկցիոն»․ Էլիզ Մելիքյանը հիվանդանոցում է․ ինչ է պատահել Արման Ծառուկյանը սկսել է պատրաստվել առաջիկա մենամարտինԳուտերեշ. Աշխարհաքաղաքական իրավիճակը պահանջում է Կիպրոսի խնդրի արագ լուծումՏԿԵ նախարարը ծանոթացել է Արարատի մարզի նոր տրանսպորտային միջոցների ամբողջական խմբաքանակին (լուսանկարներ) Դատական հայցեր եմ ներկայացնելու ստահոդ լուրեր տարածողների դեմ․ Հայկ ԿոնջորյանՈւկրաինայում գրեթե 230 բնակավայր մնացել է առանց էլեկտրաէներգիայիՊրեմիերա. Արմենչիկը նոր երգ ու տեսահոլովակ է ներկայացրել (տեսանյութ) Ժանես Նազարյանը 9:0 հաշվով Բաքվում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչինԱԺ նոր կայք, սպանություններ, քրեական գործեր. Աշխարհն այլևս չի լսում ԱՄՆ-ին․ ՖրանսիաՃապոնիայում երկրաշարժից հետո երկու ժամվա ընթացքում գրանցվել է 27 հետցնցումԴավիթ Անհաղթի փողոցում հայտնաբերվել է խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվող
Ամենադիտված