Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը Տոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը» Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համար 

Ի՞նչ գաղտնազերծումներ է արվել Ժնևյան հանդիպումից հետո

Վերլուծական
Սերժ Սարգսյանը երեկ մասնակցել է ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի (ՊԱՀՀ) կրթական նոր ծրագրի մեկնարկն ազդարարող նիստին, որտեղ իր ելույթում անդրադարձել է ԼՂ խնդրին: Սարգսյանի ելույթը լի էր տողատակերով և մեսսիջներով, որոնք ուղղված էին ինչպես ներքին, այնպես էլ արտաքին՝ մասնավորապես ադրբեջանական լսարանին: Սարգսյանը Իլհամ Ալիեւի նյարդերի հետ է խաղում եւ ակնհայտորեն այդ ընթացքում կոնկրետ նպատակ է հետապնդում:  Թե ինչ նպատակ, առայժմ դժվար է ասել: Բայց, որ նրա գործողություններում որոշակի տրամաբանություն կա, կասկածից վեր է: Նախագահը ՊՆ այցելեց արդեն մի քանի օր տևող սահմանային լարվածության ֆոնին: Կամ կրակում ենք, կամ բանակցում ենք, ասում է Սարգսյանը եւ ավելացնում, թե հայկական կողմը երկուսին էլ պատրաստ է: Տպավորություն է, սակայն, որ Սարգսյանն այս հարցում որոշակի փոփոխություն է մտցրել իր մոտեցումներում եւ որոշել է համ կրակել, համ բանակցել, հույսով, որ գուցե այդպես հնարավոր կլինի Ադրբեջանին դրդել գնալ խաղաղության ամրապնդման քայլերի: Թե որքանով արդյունավետ կլինի այս մարտավարությունը, ժամանակը ցույց կտա:
 
Սերժ Սարգսյանը նաև Ալիևին հասկացնում է, որ նրա ավանդական դարձած էժանագին «խաղի կանոններն» այլևս չեն գործում, եւ բոլորի համար պարզ է, որ այլ է բանակցություններին՝ միջնորդների ներկայությամբ Ալիևը, այլ է՝ Ադրբեջան վերադարձած Ալիևը: Այսինքն՝ «խոսքի ու գործի» միջև 180 աստիճան տարբերության առկայություն: Հենց սա ֆիքսեց իր խոսքում Սերժ Սարգսյանը: Սակայն ուշագրավ է, որ Սարգսյանը չի խոսել հրադադարի պահպանման մեխանիզմի ներդրման անհրաժեշտության մասին, թեև, օրինակ, նախօրեին ադրբեջանական կողմից «Սպայկ» հրթիռների և արկերի կիրառումը կարծես թե Երևանին հնարավորություն է տալիս ընդգծել իր դիրքորոշման իրավացիությունը: Նախագահը հայտարարում է, որ սպասում է Ալիևի հետ հաջորդ հանդիպմանը, որպեսզի անձամբ նրանից ճշտի, թե ինչն է վերջինիս այդպես զայրացրել, ի՞նչ գաղտնազերծումներ է արել ինքը Ժնևյան հանդիպումից հետո: Սարգսյանի խոսքով՝ Ալիևի հետ հանդիպմանը քննարկել են լիովին այլ հարցեր, որոնք չեն առնչվում շվեյցարահայ համայնքի հետ հանդիպմանն ասվածին, և իր այդ հայտարարություններով ինքը կես բառ անգամ չի գաղտնազերծել իրենց զրույցը։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ ի՞նչ հարցեր են եղել Սարգսյան-Ալիև բանակցությունների օրակարգում: Գուցե իրավացի են այն պնդումները, որ երկկողմ հանդիպման ընթացքում քննարկվել են առավելապես ներքին իշխանական և քաղաքական իրավիճակներին առնչվող հարցեր: Այս պարագայում այո՝ Սերժ Սարգսյանը որևէ գազտնազերծում չի արել և Ալիևը զայրանալու առիթ կարծես թե չուներ: Ալիեւին իշխանությունը պահպանելու համար խիստ անհրաժեշտ է ցույց տալ «հաղթողական դիվանագիտություն» եւ լարել իրավիճակը սահմանին: Սերժ Սարգսյանին էլ պետք է ցույց տալ, որ իրենից լավ ոչ ոք չի տիրապետում անվտանգության խնդիրներին: Իսկ որպեսզի այս ամենը լինի՝ Վիեննայի օրակարգը գոնե առայժմ չպետք է իրականանա:
 
Ոչ պակաս կարևոր էին նաև Սերժ Սարգսյանի ներքաղաքական մեսսիջները: Նախ ուշագրավ է օրը, որը նախագահը ընտրել էր ՊՆ այցելելու համար: Այն համընկավ Հայաստան ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կատարած այցի հետ: Ստացվում է, այն պահին, երբ ՀՀ է գալիս վարչապետ Կարեն Կարապետյանի «աջակցության խումբը», Սարգսյանը շտապում է ՊՆ՝ խաղարկելով իր գլխավոր՝ անվտանգության խաղաքարտը: Սա ոչ այլ ինչ է, քան ուժի դասական ցուցադրություն, սակայն արդեն ներքաղաքական համատեքստում: Այդ նույն համատեքստում էլ հարկավոր է դիտարկել նախագահի մեկ այլ հայտարարությունը, որը նա արել է բանակի արդիականացման յոթամյա ծրագրի մասին խոսքի շրջանակում: «Այդ ծրագիրը պետք է իրականություն դարձնենք համատեղ ուժերով՝ ես, որպես գլխավոր հրամանատար, պաշտպանության նախարարը, զինված ուժերի հրամանատարական կազմը, մեր զինվորները և ողջ հասարակությունը»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը: 
 
Ակնհայտ է, որ նախագահը խոսելով իր պատասխանատվության մասին՝ ծրագրի իրականացման համար, օգտագործում է «որպես գլխավոր հրամանատար» ձևակերպումը: Ըստ էության Սարգսյանը նկատի ունի վարչապետի պաշտոնն ու առաջին անգամ բավական թափանցիկ ակնարկում է այդ մասին:
 
Ստելլա Խաչատրյան
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում
Ամենադիտված