Գրոսմայստեր Արման Միքայելյանը շարունակում է հաջող ելույթները Սանկտ Պետերբուրգում
Սպորտ
Գրոսմայստեր Արման Միքայելյանը շարունակում է ելույթները Չիգորինի մրցաշարում:
Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում շարունակվում է Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարը: Կայացել է 4-րդ տուրը: Միքայելյանն այս տուրում հաղթել է Ֆրանսիան ներկայացնող Պայեն Արնաուդին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Հովհաննես Հակոբյանը և Հայկ Երիցյանը ոչ-ոքի են ավարտել պարտիան: Սարգիս Մկրտչյանը, Արթուր Դավթյանը և Վլադիմիր Պողոսյանը հաղթել են:
Միքայելյանը կես միավորով է հետ մնում առաջատարից:


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին