Արմեն Ռուստամյանը հերքում է հաջորդ տարի ՀՅԴ-ին փոխվարչապետի պորտֆել տալու մասին լուրերը
Քաղաքական
Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հերքում է մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, թե 2018թ. ՀՅԴ-ին տրվում է փոխվարչապետի հաստիք և այդ պաշտոնը զբաղեցնելու է Աղվան Վարդանյանը: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ նման խոսակցություն չկա: «Սուտ է, ոչ մի նման խոսակցություն չկա»,- ընդգծեց Ռուստամյանը:
Հարցին, թե ՀՅԴ-ին չե՞ն տալու փոխվարչապետի հաստիք, թե՞ Աղվան Վարդանյանը չի նշանակվելու այդ պաշտոնին, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Դա ձեր եզրակացությունն է»:
Անդրադառնալով հարցին՝ եթե ՀՅԴ-ին տրվի փոխվարչապետի պորտֆելը, ո՞վ կլինի իրենց թեկնածուն՝ Արմեն Ռուստամյանն ասաց, որ «եթե»-ներով հարցերի չի պատասխանում. «Երբ ժամանակը գա, ամեն ինչ պարզ կլինի»:
Մամուլում լուրեր են տարածվել, թե ՀՅԴ-ն հույս ունի 2018թ. ստանալ փոխվարչապետի երեք պորտֆելներից մեկը, իսկ այդ պաշտոնին հավակնում է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը