Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը Տոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը» Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համար 

Մոսկվայի «ֆավորիտը» հայտնի է. Կարապետյանը քարտ-բլանշ ստացավ

Վերլուծական
Վարչապետ Կարեն Կարապետյանին, կարծես, հաջողվել է ստանալ Ռուսաստանի Դաշնության աջակցությունը 2018 թվականին սպասվելիք ներքաղաքական զարգացումներից առաջ: Համենայն դեպս, սրա մասին են վկայում երեկ Կարապետյան-Մեդվեդև հանդիպման արդյունքները: Կարապետյանը ՌԴ վարչապետի ընդունելությունը բավական շքեղ էր կազմակերպել: Սա վկայում է այն մասին, որ Կարապետյանի համար այս հանդիպումը մեծ նշանակություն է ունեցել: Մեդվեդևի գլխավոր աչքալուսանքը Կարապետյանին՝ կապված էր Հայաստանին մատակարարվող գազի սակագնի հետ. Հայաստանի համար գազի հատուկ սակագինը կպահպանվի նաև 2018–ը։ «Մենք նման համաձայնության ենք հասել՝ չնայած այն հանգամանքին, որ ավելի վաղ պայմանավորվել էինք այլ պարամետրերի անցնելու մասին։ Կարծում եմ, որ դա կնպաստի Հայաստանում տնտեսական իրավիճակի բարելավմանը»,– ասել է Մեդվեդևը։ Մեդվեդևը իր խոսքով հասկացնել է տալիս, որ գազի գինը չի բարձրանում, քանի որ նման պայմանավորվածության են եկել Կարեն Կարապետյանի հետ: Ընդհանրապես, գազը Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ մեծ տեղ ունի: Ռուսաստանի կողմից մատակարարված գազի գնի բարձրացումը կամ իջեցումը խոսում է այդ երկրի վերաբերմունքի մասին: Այլ կերպ ասած՝ ՌԴ համար գազը արտաքին քաղաքական գործիք է: Օրինակ, Հովիկ Աբրահամյանի վարչապետության ժամանակ, գազի գնի հետ կապված խնդիրը ՌԴ իշխանությունները քննարկում էին Սերժ Սարգսյանի հետ ու ցույց էին տալիս, որ Հայաստանում իրենց աջակցությունը վայելում է հենց գործող նախագահը:
 
Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելուց հետո սպասվում է, որ ՌԴ մասնակցությունը ՀՀ տնտեսության մեջ պետք է ուժեղանա։ Օրինակ, «Գազպրոմ» ընկերությունը մինչեւ վերջերս Հայաստանի հետ վարում էր կոշտ գնային քաղաքականություն։ Նույնիսկ պահեր եղան, երբ Ռուսաստանը եվրոպական երկրներին գազը ավելի թանկ էր վաճառում, քան Հայաստանին։ Կարապետյանին վարչապետ նշանակելուց հետո «Գազպրոմի» քաղաքականությունը կտրուկ փոխվեց եւ նույնիսկ այդ ընկերությունը համաձայնեց իր վրա վերցնել Հայաստանում գազի սակագնի նվազեցման արդյունքում սպասվող ֆինանսական վնասները։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը ամեն տեսակի աջակցություն է ցուցաբերելու Կարեն Կարապետյանին եւ ուժեղացնելու են նրա դիրքերը ՀՀ իշխանության վերնախավում։ Հիմա խոսքն այն մասին է, թե ինչպես է դա արտահայտվելու։ Վերջին շրջանում ռուսական մամուլում համառ լուրեր են շրջում այն մասին, որ ՌԴ իշխանությունները քաղաքական որոշում են ընդունել առաջիկայում 300 միլիոն դոլարի ներդրում «ուղարկել» Հայաստան։ Դա պետք է լինի օտարերկրյա մասնավոր ներդրումներ ՀՀ տնտեսության մեջ։ Ինչ խողովակներով կգան այդ գումարները, ում սեփականությունը կլինեն, դա այնքան էլ էական չէ։ Էականն այն է, թե որտեղ են դրանք ներդրվելու։ Այնպես չէ, որ այդ գումարը պետք է ուղղակի «լցվի» Հայաստան։ Այդ ներդրումները պետք է իրականացվեն կոնկրետ ընկերություններում, կոնկրետ բիզնեսների մեջ եւ շահութաբեր լինեն։ Այդ գործընթացի կուրատոր էլ նշանակվել է հենց Կարեն Կարապետյանը: Կարեն Կարապետյանի մի քանի հրապարակային ուղերձներ պարզորոշ բացահայտում են, որ 2018-ի իշխանության ձևավորման գործընթացում Հայաստանի վարչապետը հիմնականում ապավինում է հենց Մեդվեդևի աջակցությանը: Հիշեցնենք, որ օգոստոսին՝ Խոսրովի անտառի հրդեհաշիջման դրամատիկ օրերին, Կարեն Կարապետյանը բացակայում էր Հայաստանից՝ ծննդյան օրը Մոսկվայում նշելու, ապա Արցախում հանգստանալու առիթով, սակայն դեռ հրդեհը չմարած՝ ֆեյսբուքյան գրառմամբ հատուկ շնորհակալություն հայտնեց Մեդվեդևին Հայաստանին ցուցաբերված ռուսական աջակցության համար: Կասկածից վեր է, որ Կարապետյանի այդ գրառման միակ իմաստը հենց այն էր, որ շնորհակալություն հայտնվի Դմիտրի Մեդվեդևին:
 
Կասկածից վեր է նաև այն, որ Ռուսաստանն իր գործուղած մարդուն՝ Կարեն Կարապետյանին, չի զոհաբերի, որովհետև Կարեն Կարապետյանը, այնուամենայնիվ, ներկայացվել է հանրությանը՝ որպես ռուսական քաղաքականության և Հանրապետական կուսակցության իմիջը բարելավող գործոն, ուստի՝ ո՛չ Ռուսաստանը կգնա Կարեն Կարապետյանի փոփոխությանը, ո՛չ էլ կների նրանց, ովքեր դեմ դուրս կգան այդ քաղաքականությանը, որովհետև այդ քաղաքականությանը դեմ դուրս եկողները երկու ճանապարհ ունեն՝ կա՛մ պիտի ներկայանան այլընտրանքային օրակարգով, և դա, ինչպես ռուսներն են որակում, «հակառուսական» օրակարգն է, կա՛մ պիտի շրջանցեն արտաքին քաղաքականության հարցերը և դնեն «Կրեմլի մարդուց» ազատվելու խնդիրը: Երկուսն էլ նրանք չեն անի, լավագույն դեպքում կփորձեն ապացուցել, որ իրենք ավելի «լավ տղա» են, քան Կարեն Կարապետյանը, բայց ոչ ավելին:
 
Կարապետյանը Հայաստան է գործուղվել հենց Սերժ Սարգսյանից իշխանությունը «ժառանգելու» նպատակով: Ուշադրություն դարձնենք՝ թե՛ Իրանից Վրաստան գազի տարանցմանը, թե՛ գազի սակագնի իջեցմանը, թե՛ 200 մլն. դոլարի սահմաններում գնված զինտեխնիկայի Հայաստան առաքմանը ռուսական կողմը տարօրինակ զուգադիպությամբ համաձայնեց հենց Կարապետյանի՝ վարչապետի պաշտոնն զբաղեցնելուց հետո: Մինչ այդ, նույն տարօրինակությամբ, Մոսկվան բացահայտ անհանդուրժողականություն էր դրսևորում նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդեպ և արհեստականորեն տորպեդահարում նրա բոլոր նախաձեռնություններն ու առաջարկները:
 
 
Ստելլա Խաչատրյան
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում
Ամենադիտված