Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը Տոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը» Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համար 

ՀՀ-ԵՄ «աքիլլեսյան գարշապարը»

Վերլուծական
Հոկտեմբերի 13-ին հրապարակվեց Եվրամիության և Հայաստանի Հանրապետության միջև կնքվելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստն ու դրա ոչ պաշտոնական հայերեն թարգմանությունը։ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր» անվանումը կրող այս տեքստը բաղկացած է 357 էջից (գումարած հավելվածները)։ Այն նախատեսվում է ստորագրել նոյեմբերի վերջին՝ Բրյուսելում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ: ՀՀ-ԵՄ համաձայնագրում պաշտպանության, անվտանգության ոլորտի վերաբերյալ ոչ մի դրույթ ներառված չէ: Դժվար չէ ենթադրել, որ սա Ռուսաստանի արգելքի հետևանք է, քանի որ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է, և այդ ոլորտն ամբողջությամբ այդ կազմակերպության հոգածության ներքո է: Սակայն Հայաստանի համար, որն ունի չկարգավորված հակամարտություն, լավ կլիներ ԵՄ-ի հետ այս ոլորտում կապ ունենալ: Ի դեպ, եթե Ադրբեջանը նմանատիպ փաստաթուղթ ստորագրի ԵՄ հետ, ԵՄ-ն հավելյալ լծակներ կստանա երկու երկրների նկատմամբ, միգուցե դրանով ԵՄ ներկայությունը, որպես նաև անվտանգության երաշխավոր՝ ամրապնդվի: Իսկ դա իր հերթին՝ հակասում է ՌԴ շահերին: Քանի որ պաշտպանության վերաբերյալ դրույթն այս համաձայնագրում ընդհանրապես անտեսված է, գուցե հենց սա է ՌԴ հանգստության պատճառը, և ռուսական կողմը, ի տարբերություն 2015-ի, այլևս ստորագրումը տապալելու անհրաժեշտություն չի տեսնում:
 
Եթե փաստաթղթում իսկապես անվտանգության ոլորտում համագործակցության մասին դրույթ լիներ, ապա այն կիրառական որոշակի իմաստ կարող էր ունենալ Հայաստանի համար: Սա շատ կարեւոր է ռուս-թուրքական հնարավոր հակամարտության, միջազգային ահաբեկության եւ իրանա-ադրբեջանական կոնֆլիկտի ֆոնին: Անվտանգության ոլորտում Եվրամիության հետ Հայաստանի համագործակցությունը կարող է Ռուսաստանի համար զսպող գործոն լինել: Այդ համագործակցությունը որոշ չափով տեղի է ունենում ՆԱՏՕ-ի շրջանակում. Հայաստանը դաշինքի խաղաղապահ առաքելությունների ակտիվ մասնակից է: Բացի այդ, Հայաստանը ԵՄ անդամ Հունաստանի հետ պայմանավորվել է ֆրանս-գերմանական արտադրության «Միլան» հակատանկային հրթիռային համալիրների գնման շուրջ: Համալիրներն արդեն իսկ մատակարարվել են: Այսինքն, Եվրամիությունը համարվում է ռուսական սպառազինությանն այլընտրանքային սպառազինության մատակարար: Եվ բնական է, որ ՌԴ-ն չէր ցանկանա այս ոլորտում երկու կողմերի հարաբերությունների ինստիտուցիոնալացում:
 
Եվրամիության պաշտոնյաների հայտարարությունից հասկանալի  է դառնում, որ ԵՄ պատրաստ է Հայաստանին աջակցություն ցույց տալ հակաահաբեկչական պայքարում, անվտանգության ապահովման այլ ոլորտներում: Սակայն փաստը, որ Հայաստանը ՀԱՊԿ ռուսական ռազմական դաշինքի անդամ է եւ Ռուսաստանի հետ պարտավորեցնող պայմանագրեր ունի, սահմանափակում է ԵՄ հետ համագործակցությունը: Հայաստանի և Արևմուտքի, մասնավորապես՝ Հայաստանի ու ԵՄ հարաբերությունների խորացման մասով անվտանգությունը մշտապես դիտարկվել է որպես «աքիլլեսյան գարշապար», այն իմաստով, որ չկան այդ ոլորտին առնչվող կոնկրետ զարգացումներ, մինչդեռ՝ դա կարևոր է Հայաստանի համար: Մյուս կողմից՝ Եվրամիությունն ինքն իր անվտանգությունը հոգում է ՆԱՏՕ-ի շնորհիվ, և այստեղ Հայաստան-ԵՄ համաձայնագիրն ինքնին՝ չի կարող պարունակել անվտանգության կոնկրետ և հեռահար դրույթներ:
 
Թվում է՝ անվտանգության և պաշտպանության վերաբերյալ դրույթի բացակայությունը հուշում է, որ չկա որևէ խնդիր, առավել ևս, որ խոսքն ամենևին ասոցացման մասին չէ, և Ռուսաստանը, այսպես ասած, «խանդելու» տեղ չունի, թեև այս դիտարկումն ինքնին վիրավորական է ինքնիշխան որևէ պետության համար: Բայց ունենք այն, ինչ ունենք, և այստեղ խնդիրը, իհարկե, միայն Ռուսաստանի «խանդը» չէ Հայաստանի հանդեպ, այլ այն, որ Ռուսաստանը Հայաստանին կարող է օգտագործել իբրև խաղաքարտ՝ Արևմուտքի հետ իր հարաբերություններում: Այսինքն՝ Ռուսաստանը կարող է խանգարել Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը ոչ թե այն մտավախությամբ, որ Հայաստանի համար դա կլինի քայլ դեպի Արևմուտք, կամ պաշտպանական քաղաքականության դիվերսիֆիկացիա, այլ պարզապես Արևմուտքին, այսպես ասած, տհաճություն պատճառելու համար:
 
Եթե կոշտ կամ կոպիտ ձևակերպենք, կարող է գործել հետևյալ մոտեցումը՝ դուք խստացնո՞ւմ եք վերաբերմունքն իմ հանդեպ, ես էլ թույլ չեմ տա Հայաստանին՝ ստորագրել անգամ անմեղ փաստաթուղթը: Սա կարող է թվալ գուցե անհավանական, անհամարժեք, իրական քաղաքականությունից հեռու, սակայն նայեք Պուտինի քայլերը, հայտարարությունները, մոտեցումները և կտեսնեք, որ այդօրինակ մտածողությունը, մեղմ ասած, խորթ չէ նրան: Իսկ Ռուսաստանը ներկայում Արևմուտքում կարծես թե «արժանանում» է պատժամիջոցների նոր ալիքի և ընդհանրապես՝ կոշտ վերաբերմունքի նոր չափաբաժնի: Եվ, այս համատեքստում, առնվազն կարող է առաջանալ մտավախություն, որ Հայաստանը կարող է դառնալ «անմեղ զոհ» այդ խաղում՝ անգամ խաղին ռուսական կանոններով մասնակցելու դեպքում: Ընդ որում, առկա մտավախությունների, և ի վերջո՝ դառը փորձի կամ փորձված տառապանքի վկայությունն է այն, որ արևմտյան դիվանագետները պարբերաբար հույս են հայտնում, որ Հայաստանը նոյեմբերին կստորագրի նոր համաձայնագիրը:
 
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում
Ամենադիտված