Արման Միքայելյանը՝ Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարի առաջատարների թվում
Սպորտ
Գրոսմայստեր Արման Միքայելյանը շարունակում է հաջող ելույթները՝ Սանկտ Պետերբուրգում ընթացող շախմատային մրցաշարում:
Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարում կայացել են 5-րդ տուրի պարտիաները: Այս տուրում Միքայելյանը հաղթել է ռուս գրոսմայստեր Վլադիմիր Պոնֆիլենոկին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից՝ մրցակցին գերազանցել է Սարգիս Մկրտչյանը, պարտություն են կրել Վլադիմիր Պողոսյանը, Հայկ Երիցյանը, Արթուր Դավթյանը, իսկ Հովհաննես Հակոբյանը ոչ-ոքի է խաղացել:
Այս տուրից հետո Միքայելյանն ունի 4,5 միավոր և առաջատարների թվում է:


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին