Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը Տոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը» Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համար 

Ովքե՞ր են թալանում Հայաստանը...

Վերլուծական
«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» կազմակերպության հանքավայրերի շտեմարանի համաձայն՝ Հայաստանում կա 592 հանքավայր, որից 46-ը ոսկու, իսկ 29-ը՝ պղինձ-մոլիբդենի և երկաթի։ Այս տարիներին, Հայաստանի հանքարդյունաբերության սեփականաշնորհման ընթացքում տեղի ունեցած մութ եւ ստվերային գործարքները եթե երբեւէ ամբողջությամբ բացահայտվեն, ապա դրանց հիման վրա բազմահատորանոց աշխատություններ կարելի է գրել, թե ինչպես մի խումբ պաշտոնյաների հաջողվեց թալանել պետության ունեցվածքը եւ դառնալ միլիոնատերեր, ոմանք՝ նույնիսկ միլիարդատեր: Այդ բարեկեցությանը հասնելու համար՝ Հայաստանի բնական հարստությունը փաստացի մսխվում է ամենաայլանդակ մեթոդներով. երկիրն անապատանում է, տեղահանման վտանգի տակ են ամբողջական բնակավայրեր՝ Հրազդանը, Թեղուտը, Քաջարանը, բնական պաշարների ոլորտը վեր է ածվել ստվերի, կոռուպցիայի եւ մարդկային ամենաայլանդակ դրսեւորումների «կենտրոնի»:
 
Սա ամենաստվերային ոլորտն է, անվերահսկելի ու եկամտաբեր, ինչով և բացատրվում է ոլորտում պատահական մարդկանց չլինելը: Դրանց մեծ մասի սեփականատերերը նախարարներ են, պատգամավորներ, մարզպետներ, այլ պաշտոնյաներ՝ նախկին ու ներկա: Մամուլը տարբեր ժամանակներում ներկայացրել է հանքատեր պաշտոնյաների անունները, առանձնացնենք դրանցից մի քանիսը` մինչ այդ նկատելով, որ այդ ընթացքում կարող են եղած լինել հանքատերերի փոփոխություններ և ոլորտի վերաբաշխումներ: Եվ այսպես` հանքատեր պաշտոնյաների ցանկում իր կարևոր տեղն ունի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքը: Հովիկ Աբրահամյանի եղբորը՝ Հենրիկ Աբրահամյանի «Մեծն Հովնան» ՍՊԸ ն էլ շահագործում է Արարատում ավազի հանքը: Վերջերս «Հայկական ժամանակ» օրաթերթը գրեց, որ Աբրահամյանները վաճառել են Նորամարգի ավազի հանքը: Ըստ թերթի՝ նախկին վարչապետը պատրաստվում է Գերմանիայի Համբուրգ քաղաքում արտադրական ձեռնարկություն հիմնել, ուստի՝ այստեղ ունեցած բիզնեսները վաճառում է: Հանքատեր պաշտոնյաների ցանկի առաջատարներից է Բնապահպանության նախկին նախարարՙ ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը, ով մի շարք հանքավայրերի փաստացի սեփականատեր է: Այդ հանքերը նա ձեռք է բերել Բնապահպանության նախարար աշխատած տարիներին: Ըստ մամուլի հրապարակումների՝ Այվազյանը այդ հանքերի շահագործման նպատակով ներդրումներ չի անում, փոխարենը՝ բավական բարձր գներով վաճառում է, ինչպես, օրինակ, որդու անունով գրանցված Սվարանցի և Հրազդանի երկաթահանքերի բաժնետոմսերի մի մասը, որն Այվազյանները 24 միլիոն դոլարով վաճառեցին չինական Fortune Oil ընկերությանը: Համաձայն տարբեր հրապարակումների՝ Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանն ավազի երկու հանք է շահագործում Եղվարդի ջրամբարի հյուսիսային կողմում: Նախկին ՕԵԿ, ներկայում՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը՝ նույն ջրամբարի հարավ-արևմտյան կողմում:
 
Ցավոք սրտի, Հայաստանի հանքերի վրա աչք ունեն ոչ միայն տեղացի պաշտոնյաները, այլև միջազգային կազմակերպություններ, որոնց մեծ մասը օֆշորային ծագում ունեն: Հայաստանի ոսկու հանքերը, որպես կանոն, շահագործվում են, իսկ ոսկին արտահանվում է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից, իսկ մյուս մետաղական հանքերը՝ Գերմանիայի կողմից, քանի որ հենց Գերմանիայում են գտնվում այդ մետաղների վերամշակման, բարձր տեխնոլոգիաներով հագեցած, գործարանները։ Հենց Գերմանիայի օֆշորային գոտի հանդիսացող Լիխտենշտեյնում է գրանցված Թեղուտի հանքավայրը շահագործող «Lydian International ընկերությունը։ «Lydian International»-ը օֆշորային ընկերություն է, այն հանդիսանում է Հայաստանում գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործել ցանկացող «Գեոթիմ» ՓԲ ընկերության 100% բաժնեմասի սեփականատերը, ստեղծվել է 2005թ.-ին՝ Մեծ Բրիտանիայի օֆշորային գոտիներից մեկում` Ջերսի կղզում։ Ամերիկյան «Գլոբալ Գոլդ» հանքարդյունաբերական ընկերությունն էլ իր հերթին՝ ուղղակի այլանդակում է Ապարանի Մելիք գյուղն ու նպատակ ունի հասնելու մինչև Հանքավան, իսկ գերմանական ու կանադական ընկերությունները՝ թունավոր թափոններով՝ ապրելու համար անպիտան են դարձրել գրեթե ամբողջ Սյունիքը: Եվ այս ամենը ֆինանսավորում են Հայաստանի նման պետություններին պարտքային ստրկության մեջ պահող միջազգային ֆինանսական կառույցները։
 
Ի դեպ՝ ֆինանսների մասին: Հանքերի սեփականատերերը պարզապես աչք են փակում հանքերի ենթակառուցվածքների ողբալի վիճակի վրա, չկամենալով թալանված միլիոններից գոնե մի քանի լումա հատկացնել հանքերի շահագործման անվտանգության ապահովմանը: Արդյունքում՝ վերջին 10 տարիներին Հայաստանի հանքավայրերում տեղի է ունեցել դժբախտ պատահարների 41 դեպք, որոնց հետեւանքով մահացել է 22 մարդ, շատերը խեղվել են կամ դարձել անաշխատունակ: Վերջին նմանօրինակ դեպքն արձանագրվեց օրերս «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի 140 հանքի 1-ին տեղամասում, որտեղ փլվածքի հետևանքով մահացել է Ախթալայի 38-ամյա բնակիչ Վրեժ Սահակյանը: Հանքը, ի դեպ, պատկանում է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի ընտանիքին՝ այն շահագործում է Հակոբյանի հայրը՝ Մաքսիմ Հակոբյանը: «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի 140 հանքի 2-րդ տեղամասում մահվան ելքով տեղի ունեցած վթարը եզակի դեպք չէ Մաքսիմ Հակոբյանի կողմից շահագործվող Շամլուղի փակ հանքերում: Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 17-ին Շամլուղի վարչական տարածքում գտնվող 6-րդ փակ հանքում փլուզման հետևանքով 41-ամյա հանքափոր Աղբալ Առաքելյանը մնացել է փլուզման տակ և ստացել է մարմնական ծանր վնասվածքներ: Վերջինս աչքի էր ընկել դեռևս Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ղեկավարելու տարիներին: Դեռևս այն ժամանակ ՀՀ ՄԻՊ-ը իր զեկույցում անդրադարձել էր հանքերում արաձանագրված խախտումներին, մահվան դեպքերի հաճախականությանը:
 
Ընդամենը մեկ ու կես միլիոն բնակչություն ունեցող Հայաստանի համար հանքերում դժբախտ դեպքերն ու մահվան ցուցանիշներն, ինչ խոսք՝ մտահոգիչ են: Ժողովրդի սեփականությունը հանդիսացող ընդերքի հաշվին միլիոններ դիզած հանքատերերը ոչ միայն պետբյուջե մուտքեր չեն ապահովում՝ ստացված ողջ հասույթը դնելով սեփական գրպանը, այլև վտանգում են սեփական աշխատակիցների կյանքը, աշխատակիցների, որոնք ամենօրյա չարքաշ աշխատանքով օրվա հացն են հայթայթում, գրեթե անմարդկային պայմաններում: Ի վերջո, այս իրավիճակին պետք է համարժեք լուծում տրվի: 
 
Ստելլա Խաչատրյան
 
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում
Ամենադիտված