Սոցցանցերի օգտատերերին հիացրել է ամերիկուհի հանցագործի գեղեցկությունը
ԱՄՆ
ԱՄՆ իրավապահները ձերբակալել են կալիֆորնիական Tiny Rascal Gang ավազակախմբի անդամ Միրելա Պոնսին: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Երիտասարդ աղջկա լուսանկարը սոցցանցերում լայն արձագանք է գտել: Նշվում է, որ օգտատերերին այնքան է հիացրել հանցագործ աղջկա գեղեցկությունը, որ ոմանք պատրաստ են նրա համար վճարել 50 000 դոլար գրավը, որը սահմանել է դատարանը:
Միրելա Պոնսը ձերբակալվել է Ֆրեզնո քաղաքում: Նա մեղադրվում է ավտոմեքենայում զենք պահելու մեջ: Կալիֆորնիայի ոստիկանության վարչությունը նրա լուսանկարները հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում: Լուսանկարները շատ արագ մեծ թվով «հավանումներ» են ստացել:
Համացանցի օգտատերերին հիացրել է նաև հանցագործ աղջկա ատրճանակը․ Միրելայի հրազենը վարդագույն է ներկված:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)