«Ռեալ»-ը հաղթանակ տոնեց (տեսանյութ)
Սպորտ
Իսպանիայի գավաթի խաղարկության շրջանակներում Մադրիդի «Ռեալ»-ը հյուրընկալվեց «Ֆուենլաբրադա»-ին և առավելության հասավ 2:0 հաշվով:
Երկու գոլերն էլ գրանցվեցին 11 մտրանոց հարվածից: Նախ 63-րդ րոպեին Մարկոս Ասենսիոն բացեց հաշիվը, ապա 82-րդ րոպեին աչքի ընկավ Լուկաս Վասկեսը:
Նշենք, որ թիմերը հանդիպումն ավարտեցին տասը հոգով. խաղի 79-րդ րոպեին դաշտի տերերի կազմում երկրորդ դեղին քարտ ստացավ և հեռացվեց Պակո Կանդելան: 89-րդ րոպեին հյուրերի կազմում կարմիր քարտ ստացավ Վալյեխոն:


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին