«ՉԻ». Խաչատուր Սուքիասյանի մարդիկ տարածքների գումարը հավաքագրում են կոշտ մեթոդներով
Հայկական Մամուլ
«Չորրորդ իշխանություն» թերթն այսօրվա իր համարում, հղում անելով ստացված տեղեկություններին, գրում է, որ գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող Երևան տոնավաճառի կրպակների աշխատակիցները տոնավաճառին նոր անուն են տվել՝ «Երևան-Պանթեոն»։ Պատճառն այն է, որ այս տոնավաճառի այցելուները սակավաթիվ են, և առևտուրը այստեղ գրեթե կանգնած է։ Վարձավճարով որոշակի տարածք զբաղեցնող առևտրականները դժգոհ են տոնավաճառում առկա պայմաններից։ Աշխատակիցների խոսքերով՝ տոնավաճառ մտնողները այնքան սակավաթիվ են, որ ամիս է լինում, որ անգամ տարածքի վարձը չեն կարողանում հանել։ Բայց երբ գալիս է վարձավճարի օրը, Խաչատուր Սուքիասյանի մարդիկ առանց հաշվի առնելու առևտրականների վիճակը, ստիպողաբար, կոշտ մեթոդներ կիրառելով վարձերն են հավաքում։ Առևտրականները գիտեն, թե ինչ է սպասում վարձը ուշացնողներին։ Եթե այդպես շարունակվի` նրանց մեծ մասը կլքի տոնավաճառը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է