Հայ թենիսիստներն անհաջող են հանդես եկել Երեւանում կայացած ITF մրցաշարում
Սպորտ
Երեւանում կայացել է թենիսի Մ 18 տարեկանների ITF մրցաշար, որին մասնակցել է 14 երկրի 71 թենիսիստ: Միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացրել է 9 մարզիկ, սակայն հայ թենիսիստները հաջող չեն հանդես եկել եւ դուրս են մնացել մրցանակային տեղերի համար պայքարից: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը:
Տղաների մրցաշարում չեմպիոն է դարձել վրացի Միխայլո Կվանտալիանին: Նա եզրափակչում հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ռաֆիկ Թերզյանին:
Աղջիկների պայքարում հաղթողի կոչումը նվաճել է ռուս Եկատերինա Նիկիֆորովան: Եզրափակչում նա առավելության է հասել իր հայրենակից Անաստասիա Զոլոտորեւայի նկատմամբ:
Նոյեմբերին Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Սողոյանը, Դանիել Կարապետյանը, Եվա Ավետիսյանը եւ Միլենա Գեւորգյանն Իսպանիայում կմասնակցեն Մ 16 տարեկանների միջազգային մրցաշարին:


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին