Արման Միքայելյանը հաղթանակ է տարել Չիգորինի հուշամրցաշարի 6-րդ տուրում
Սպորտ
Գրոսմայստեր Արման Միքայելյանը շարունակում է հաջող ելույթները Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցող շախմատային մրցաշարում:
Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարում կայացած 6-րդ տուրում Միքայելյանը հաղթել է գրոսմայստեր Միխայիլ Կոբալիային:
Հայ շախմատիստներից Սարգիս Մկրտչյանը ոչ-ոքի է խաղացել, Հովհաննես Հակոբյանը, Վլադիմիր Պողոսյանը պարտվել են, իսկ Արթուր Դավթյանը, Հայկ Երիցյանը հաղթանակներ են տարել:
Արման Միքայելյանը շարունակում է մնալ առաջատարների շարքում: Նա ունի 5,5 միավոր:


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին