Էյֆելյան աշտարակի վրա գոլֆի հարթակ է հայտնվել
Այլ
Փարիզի գլխավոր խորհրդանիշի՝ Էյֆելյան աշտարակի վրա գոլֆ խաղալու հնարավորություն է հայտնվել: Մինի դաշտը, ինչպես հայտնել Է BFM հեռուստաալիքը, տեղավորվել է 57 մետր բարձրության վրա:
Ինքնատիպ նախագիծն իրականացվել է Ֆրանսիայի գոլֆի ֆեդերացիայի հետ համատեղ այդ մարզաձեւում գլխավոր իրադարձության՝ Ռայդերի գավաթի համար Եվրոպայի եւ ԱՄՆ-ի թիմերի ճակատամարտի նախաշեմին: Մրցախաղը տեղի կունենա եկող տարվա սեպտեմբերի 25-30-ին Le Golf National փարիզյան համալիրում:
Այս խոշորագույն մրցասպարեզը, որտեղ անցկացվում են ամենահեղինակավոր մրցումները, գտնվում Է Փարիզի արվարձանում: «Բարձունքի վրա» գոլֆ կարելի է խաղալ մինչեւ նոյեմբերի 5-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը