Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը Տոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը» Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համար 

Բելառուսը նույնպես զենք կվաճառի Ադրբեջանին

Վերլուծական
Ադրբեջանի քաղաքական և փորձագիտական շրջանակներում վերջին շաբաթներին շրջանառվում են լուրեր այն մասին, որ Ադրբեջանը Բելառուսից գնում է «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։ Մասնավորապես, նշվում է, որ թեման եղել է վերջերս Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ Մինսկ այցի օրակարգային հարցերից։ Արդյոք հստակ պայմանավորվածություն ձեռք բերվե՞լ է՝ պարզ չէ, սակայն Հասանովի հետ հանդիպմանը Բելառուսի նախագահը հայտարարել է, որ «մտադիր չէ որևէ մեկի առաջ արդարանալ Բաքվի հետ ռազմատեխնիկական համագործակցության համար»։ Ադրբեջանի haqqin.az իշխանամետ կայքն այս առնչությամբ գրել է, որ Ադրբեջանն իսկապես Մինսկից գնել է վերոհիշյալ համակարգը։ Կայքը, ընդ որում, հղում է անում Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ստոկհոլմյան միջազգային ինստիտուտին (SIPRI), որն իբր հաղորդել է, որ գործարքն արդեն իրականացվել է, և Բաքուն անգամ «կանխավճար է տվել»
 
Ակնհայտ է, որ Ռուսաստանի կողմից Հայաստանին «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի տրամադրումը Բաքվին ստիպել է համաչափ պատասխան փնտրել, և այդ պատասխանը Ալիևը գտել է հենց Մինսկում: Եթե «Պոլոնեզ» համակարգն ի վերջո հայտնվի Ադրբեջանի ձեռքում, կկարողանանք փաստել, որ ՀԱՊԿ արդեն երկրորդ անդամն է սկսում Ադրբեջանին զենք-զինամթերքի վաճառքը: Բելառուսա-ադրբեջանական հարաբերությունների բնույթը լուրջ հարցեր է առաջացնում Հայաստանում և Ռուսաստանում, որոնք Բելառուսի հետ միասին՝ ՀԱՊԿ անդամ են։ Բաքվին ռազմավարական սպառազինությունների մատակարարումը միանշանակորեն չի լավացնի Երևանի և Մինսկի հարաբերությունները: Մոսկվան էլ, անկասկած, փորձելու է զսպել այդ համագործակցությունը կամ ճնշել Բելառուսին։ Պատճառն ակնհայտ է՝ Ռուսաստանն ինքն է Բաքվի զենքի խոշորագույն մատակարարը։
 
Այս կայանները համարվում են ամենահեռահար ՀԿՌՀ-ներից: Ադրբեջանում «Պոլոնեզ» համակարգեր հայտնվելու դեպքում՝ իրենց 200 կիլոմետր հեռահարությամբ, Հայաստանի ամբողջ տարածքը՝ Հյուսիսային շրջանները՝ բուն Ադրբեջանի տարածքից, կենտրոնական ու հարավային շրջանները՝ այդ թվում մայրաքաղաք Երեւանն ու Արարատյան դաշտը՝ Նախիջեւանից, կհայտնվեն ուղիղ կրակի սպառնալիքի ներքո: Խոսքը տվյալ պարագայում ոչ թե «Պոլոնեզի» միջոցով «Իսկանդերի» հրթիռները ոչնչացնելու կամ դրանից պաշտպանվելու մասին է, որովհետև սրանք հակահրթիռային համակարգեր չեն, այլ համանման զինատեսակ ձեռք բերելու մասին, որի շնորհիվ Ադրբեջանը ենթադրաբար, քիչ թե շատ կվերականգնի հավասարակշռությունը: Իսկ ինչ վերաբերում է «Իսկանդերի» հրթիռներից ուղղակիորեն պաշտպանվելու՝ Ադրբեջանի մտահոգությանը, հիշենք, որ 2016 թ. սեպտեմբերին Հայաստանում «Իսկանդեր» համալիրներն առաջին անգամ ցուցադրելուց հետո Ադրբեջանի ղեկավարությունը երկար ժամանակ փորձում էր հանգստացնել ադրբեջանական հանրությանը կեղծ լուրերով, թե իրենք պատրաստվում են Իսրայելից գնել «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության միջոցներ, որոնք իբր թե կարող են հակազդել «Իսկանդերին», թեև այդ լուրերը հետագայում այդպես էլ չհաստատվեցին: Սա, իհարկե, քննարկման այլ թեմա է: Բայց վերադառնանք «Պոլոնեզին»: Անշուշտ, սրանք չունեն այն հզորությունն ու ճշգրտությունը, ինչ «Իսկանդերը», բայց ամեն դեպքում՝ որոշ փորձագետներ կարծում են, որ դրանք քիչ թե շատ կարող են համեմատվել «Իսկանդերի» հետ:
 
Առհասարակ, հեռահար զինատեսակները, որոնց միջոցով ցանկացած երկիր թեկուզ տեսականորեն կկարողանա հարված հասցնել հակառակորդ երկրի բոլոր կետերին, առաջին հերթին հակառակորդի որոշումների կայացման ժամանակն են փոքրացնում: Իսկ ռազմաքաղաքական որոշումների կայացման հարցում՝ հատկապես պատերազմների ժամանակ, անգամ վայրկյանները նշանակություն ունեն: Հայաստանի ունեցած «ՍԿԱԴ» եւ «Իսկանդեր» հրթիռներն և հատկապես «Իսկանդեր»-ները, հենց այդ խնդիրն էին լուծում՝ քանի որ Ադրբեջանի ունեցած միջոցներով հնարավոր չէր Հայաստանի ամբողջ տարածքը դարձնել խոցելի, իսկ հայկական միջոցներն Ադրբեջանի ցանկացած կետ դարձնում էին այդպիսին: Ու եթե Ադրբեջանը ձեռք բերի «Պոլոնեզ», հայկական կողմի այդ առավելությունը ինչ-որ չափով կչեզոքացվի՝ անգամ հաշվի առնելով, որ օրինակ, «Իսկանդեր»-ները կառավարելի ու գերճշգրիտ զինատեսակ են, իսկ «Պոլոնեզ»-ը ուղղորդվող, բայց ոչ կառավարելի:
 
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում
Ամենադիտված