Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը Տոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը» Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համար 

Հայաստանը չի՞ ուզում, թե՞ չեն թույլատրում զարգացնել էներգետիկայի այլընտրանքային աղբյուրներ

Վերլուծական
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կառավարության ընդունելությունների տանը հանդիպում է ունեցել Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նորանշանակ նախագահ, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և Միջուկային օպերատորների համաշխարհային ասոցիացիայի ավագ խորհրդական Միրոսլավ Լիպարի հետ: Իր խոսքում նախագահ Սարգսյանը նշել է, որ ատոմային էներգետիկայի պահպանումն ու զարգացումը շարունակում է Հայաստանի համար մնալ ռազմավարական ուղղություն: Նախագահի ելույթի գլխավոր մեսիջը ակնհայտ է՝ Հայաստանը չի պատրաստվում հրաժարվել ատոմային էներգետիկայից, չնայած որոշ եվրոպական կառույցների այն պնդումներին, որ Հայաստանի համար ավելի անվտանգ կլինի շահագործել այլընտրանքային և վերականգնվող էներգետիկայի աղբյուրներից ստացվող էլեկտրաէներգիան: Հայաստանը չի պատրաստվում նոր ատոմակայան կառուցելու համար վարկային միջոցներ ներգրավել (անկեղծ լինելու համար՝ ասենք, որ որևէ մեկը Հայաստանին նման մեծ վարկ չի էլ տա), այլ ցանկանում է, որ ատոմային էներգաբլոկի շինարարությունը լինի ներդրումային ծրագիր, երբ տարբեր մասնավոր ներդրողներ իրենք գումարներ կներդնեն ատոմակայանի կառուցման գործում: Թե որքանով է իրատեսական, որ մասնավոր ներդրողները կարող են միլիարդավոր դոլարներ ներդնել Հայաստանում ատոմակայանի կառուցման գործում, հայտնի չէ:
 
Սակայն մեկ այլ հարց է՝ Հայաստանը չի՞ ուզում, թե՞ Հայաստանին չեն թույլատրում մտածել էներգետիկայի այլընտրանքային աղբյուրների զարգացման մասին: Միևնույն ժամանակ՝ փաստ է, որ Հայաստանի էներգետիկ համակարգը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև: Առաջիկա տասնամյակում համակարգի հիմնական մարտահրավերներն են լինելու` բավարար էներգամատակարարման ապահովումը, Ռուսաստանից էներգետիկ կախվածության չեզոքացումը, համակարգի արդիականացման համար ներդրումների ներգրավումը, սպառողների համար` էներգամատակարարման մատչելիության ապահովումը: Այդ մարտահրավերներին հնարավոր է պատասխանել միայն ինքնուրույն էներգետիկ քաղաքականության իրականացմամբ, ինչը, սակայն, ԵՏՄ շրջանակներում բացառվում է: Հայաստանն արդեն մեկ անգամ սխալվել է, երբ 2000-ական թվականներից սկսած՝ իր էներգետիկ քաղաքականությունը հանձնել Է ռուսական ընկերությունների ձեռքը: Դրա արդյունքում այսօր մեր երկիրը կանգնած է էներգետիկ ճգնաժամի շեմին: Եթե ԵԱՏՄ շրջանակներում շարունակվեն էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ձևավորման գործընթացները, ապա Հայաստանի էներգետիկան կհայտնվի վերջնական շրջափակման մեջ և չի կարող խուսափել աղետից:
 
Այլընտրանքային էներգետիկայի ոլորտում Հայաստանը լուրջ առաջարկ էր ստացել դեռևս ամիսներ առաջ: ԱՄՆ դեսպանատունը Երեւանում կազմակերպել էր համաժողով՝ վերականգնողական էներգետիկայի թեմայով: Դրան մասնակցել է ամերիկյան մի քանի խոշոր ընկերություն: Դեսպան Միլզը համաժողովին հայտարարել էր, թե ամերիկյան ընկերությունների հետաքրքրությունը եղել է իրենց ակնկալածից ավելի: ՀՀ կառավարության պաշտոնական լրահոսը նույնիսկ տեղ չհատկացրեց այս առաջարկությանը: Իսկ խոսքն ընդամենն այն մասին էր, որ ՀՀ իշխանությունները պիտի երաշխավորեին հավասար պայմաններ բոլոր ընկերությունների համար, ոչ ավելին: Այսինքն՝ այդպիսի երաշխիք կառավարությունն, ըստ ամենայնի, չի էլ պատրաստվում տալ եւ իր դժկամությամբ հասկացնել է տալիս, որ այս առաջարկությունն իր սրտով չէ: Այդպես է ստացվում: Միացյալ Նահանգներում եւ Եվրոպայում տեղի է ունենում մասշտաբային էներգետիկ հեղափոխություն, եւ ամբողջական ավաններ եւ քաղաքներ են անջատվում ընդհանուր էներգամատակարարման համակարգից, որովհետեւ տանիքների վրա սկսել են կղմինդրի փոխարեն տեղադրել արեւային պանելներ, ազատ, հողագործության համար չօգտագործվող տարածքներում էլ տեղադրում են քամու գեներատորներ, ինչը վերականգնվող, էկոլոգիապես մաքուր էներգիայի անսպառ աղբյուր է: Բացի դրանից, Իլոն Մասկի ընկերությունները՝ «Տեսլա»-ն եւ նրան հետապնդող մրցակիցներն, անցած՝ ընդամենը մի քանի տարվա ընթացքում նոր տիպի ավտոմոբիլների մոդելային շարքեր են առաջարկել միլիոնավոր սպառողների, ինչի հետեւանքով ածխաջրածնային վառելիքը դարձել է խմելու ջրից էլ էժան: Եվ հաստատապես այս միտումը շարունակվելու եւ խորանալու է, քանզի դեռ իրենց խոսքը չեն ասել, օրինակ, ճապոնացիները եւ գերմանացիները, որոնք միլիարդավոր դոլարներ են ծախսում այս նոր տեխնոլոգիաները զարգացնելու ուղղությամբ:
 
Եվ դեսպան Միլսի առաջարկը նաեւ առաջարկ է Հայաստանին օգտվելու այս չափազանց հեռանկարային, տեխնոլոգիական եւ տնտեսական ճեղքում երաշխավորող հնարավորություններից: Այսօր Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ փաստեց, որ Հայաստանը չի պատրաստվում օգտվել այդ արտոնություններից, հետևաբար, մենք շարունակելու ենք ողջ աշխարհից մեկ-երկու քայլ հետ մնալ:
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում
Ամենադիտված