Ձյուդոիստ Գրիգոր Սահակյանը որակազրկվել է մեկ տարով
Սպորտ
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան Գրիգոր Սահակյանին մեկ տարով որակազրկել է:
«Սահակյանը մեր հավաքականի առաջատարներից է: Մենք ամբողջ տարին նրան պատրաստում ենք, գումար ենք ծախսում, ընդգրկում ենք հավաքների, ուղարկում միջազգային մրցաշարերի: Սակայն նա մասնակցեց մեկ այլ մարզաձեւի աշխարհի առաջնությանը, երբ առջեւում ձյուդոյի ԱԱ-ն էր: Սահակյանը նախընտրեց սամբոն»,- ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Թաթուլ Հովհաննիսյանի խոսքերը փոխանցում է ՀԱՕԿ-ը:
Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը նշել է, որ իրենք մարզիկներին չեն արգելում մասնակցել այլ մրցաշարերի, այն դեպքում, երբ դա չի խանգարում ձյուդոյի մրցումային օրացույցային պլանին: Բայց անպայման պետք է ֆեդերացիայից թույլտվություն ստանալ:


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին