ԵՄ-ից սառը ցնցուղ․ 2029-ը Հայաստանի հետ առանց վիզայի ռեժիմի հաստատված ժամկետ չէ Վանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը Հրդեհ՝ Երևանյան լճի մոտ․ դեպքի վայր են շտապել հրշեջները Այսօր նշվում է Մաքուր օդի և կապույտ երկնքի միջազգային օրը «Ոստիկանությունում խոշտանգումներ՝ խոստովանական ցուցմունք կորզելու համար»․ փաստաբանի ահազանգը Ոսկերիչների փողոցը փակ է լինելու Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ 17-ամյա ուսանողը հարվածել է կուրսընկերոջը Նեպալում ջրհեղեղը քշել է ավելի քան 1,8 հազար հա գյուղատնտեսական հողատարածք Փաշինյանն ընդգծել է Հունաստանի աջակցությունը ՀՀ բարեփոխումներին Պեսկովը նշել է Փաշինյանի՝ ՌԴ այցի ժամկետը․ Բաքուն պահանջում է արագացնել «իրանական ուղին» ՆԳՆ-ն առաջարկել է երկու ոստիկանների ծառայությունը դադարեցնել Տարբեր համազգեստներ, մեկ առաքելություն. ՀՀ ոստիկանությունը միացել է միջազգային իրազեկման արշավին 

Ամերիկահայ մանկագիր Ֆիրա Ակյանի ստեղծագործական գործունեության 50-ամյակը նշվեց համերգային ծրագրով

Գիտություն և Մշակույթ

Ամերիկահայ մանկագիր, երգահան, տիկնիկագործ Ֆիրա Ակյանի ստեղծագործական մոլորակում գերիշխում է հայրենասիրության ոգին, հարգանքը ծնողի և քնքշանքը միմյանց, բնության և կենդանիների հանդեպ: Հեղինակի «Կյանքի անուրջներով» հեքիաթների և պատմվածքների եռահատոր ժողովածուի շնորհանդեսը և նրա ստեղծագործական գործունեության 50-ամյակին նվիրված միջոցառումը տեղի ունեցան հոկտեմբերի 27-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում:

«Ֆիրա Ակյանը շատ հետաքրքիր մտածող է: Նա փորձում է ժամանակակից գաղափարները, մոտեցումները արդիականացված հեքիաթների վերածել: Շատ եմ հավանել նրա «Մառանը» հեքիաթաշարը: Այդ ստեղծագործության մեջ յուրաքանչյուր հայի մտքի վերաբերյալ բավականին լուրջ մոտեցում կա, որը շատ կհետաքրքրի մանուկներին»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի խոսքով՝ Ֆիրա Ակյանն ունի մանկականության զուլալ ըմբռնում, որը վառ արտահայտված է նրա գրքերում: «Նա իր հեքիաթներով, պատմվածքներով կարողանում է գերել թե՛ երեխաներին, թե՛ մեծահասակներին: Ձեռքբերում է, որ մեր օրերում Սփյուռքում, որտեղ գնալով քչանում են հայագիր գրողները, կա Ֆիրա Ակյան, ում սիրում են ու գնահատում»,-ասաց Միլիտոնյանը:

«Եթե մի օր բարության կարիք ունենաք, փնտրեք Ֆիրայի ընկերությունը, եթե մի օր ձեր սիրտը սիրո և ջերմ խոսքի կարիք զգա, գտեք նրան,  եթե այս գորշ, տխուր իրականության մեջ ցանկանաք հեքիաթ հորինել, ընթերցեք Ֆիրա Ակյանի ստեղծագործությունները»,- նշեց Մշակույթի գործիչների հանրապետական խորհրդի նախագահ Աբգար Ափինյանը:

Նա հավելեց, որ հայ ժողովրդին անհրաժեշտ են բարության ջահակիրներ, ինչպիսին Ֆիրա Ակյանն է: «Ես այս տաղանդաշատ գրողի գործերի ընթերցողն եմ, նրա երկրպագուն»,-եզրափակեց Ափինյանը:

«Հեքիաթներիս հերոսներին մարմնավորել եմ իմ ձեռքով պատրաստած շուրջ հիսուն տիկնիկներով: Հետագայում հեքիաթներս բեմադրելու նպատակով հերոսների համար գրել եմ երգեր: Ցանկանում եմ, որ երեխան ուղիղ կապի մեջ մտնի հերոսի հետ, տեսնի նրան, շոշափի, երգի նրա մասին գրված երգը: Օտար ափերում փորձում եմ փոքրիկներին օգնել սիրել և պահպանել հայոց լեզուն, գնահատել, հասկանալ հայ գիրքը, ընթերցանության արվեստը: Իմ մոլորակում գերիշխում է հայրենասիրության ոգին,  հարգանքը ծնողի և քնքշանքը միմյանց, բնության և կենդանիների հանդեպ: Իմ  ներուժը հավատն ու սերն են»,- այսպես է իր մասին խոսում Ֆիրա Ակյանը:

Միջոցառման պաշտոնական հատվածին հաջորդեց համերգային ծրագիրը:

Հյուր էին եկել նաև այն երեխաները, ովքեր Ֆիրա Ակյանի ստեղծագործությունների ակտիվ ընթերցողներն են և ցանկանում էին ողջունել իրենց սիրելի հեքիաթների հեղինակին:

Միջոցառումը կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի գրողների միության աջակցությամբ:

Ֆիրա Ակյանը ծնվել է 1951 թվականի հունվարի 1-ին Երևանում: Ավարտել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի մանկական հոգեբանության բաժինը, այնուհետև՝ մարքսիզմ-լենինիզմ համալսարանի էսթետիկայի բաժինը:  30 տարի աշխատել է մանկավարժության բնագավառում: Նա 1995 թվականին տեղափոխվել է ԱՄՆ:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանում հեգնանքով արձագանքել են Թրամփի՝ «Լուսինը յուրացնելու» հայտարարությանըԵՄ-ից սառը ցնցուղ․ 2029-ը Հայաստանի հետ առանց վիզայի ռեժիմի հաստատված ժամկետ չէՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը Հրդեհ՝ Երևանյան լճի մոտ․ դեպքի վայր են շտապել հրշեջները Այսօր նշվում է Մաքուր օդի և կապույտ երկնքի միջազգային օրը«Ոստիկանությունում խոշտանգումներ՝ խոստովանական ցուցմունք կորզելու համար»․ փաստաբանի ահազանգըՍեպտեմբերի 7-ին և 8-ին Արեգակի վրա ուժեղ բռնկումներ են սպասվումՔսենիա Սոբչակին անվանել են զումերների «կուռք»Ոսկերիչների փողոցը փակ է լինելու Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ 17-ամյա ուսանողը հարվածել է կուրսընկերոջըԶելենսկին բացահայտել է Թրամփի բանագնացների հետ առանձնազրույցի մանրամասներըNYT. Ուկրաինան 2024 թվականին կորցրել է 1.2 միլիարդ դոլար զենքի ոլորտում կոռուպցիայի պատճառովՆեպալում ջրհեղեղը քշել է ավելի քան 1,8 հազար հա գյուղատնտեսական հողատարածք Փաշինյանն ընդգծել է Հունաստանի աջակցությունը ՀՀ բարեփոխումներին Պեսկովը նշել է Փաշինյանի՝ ՌԴ այցի ժամկետը․ Բաքուն պահանջում է արագացնել «իրանական ուղին»ՆԳՆ-ն առաջարկել է երկու ոստիկանների ծառայությունը դադարեցնելՔաղաքագետը բացատրել է՝ ինչ ուղերձ է պարունակում ամերիկյան պատվիրակության նվերը ՊուտինինՏարբեր համազգեստներ, մեկ առաքելություն. ՀՀ ոստիկանությունը միացել է միջազգային իրազեկման արշավինՊապոյանի գլխավորած պատվիրակությունը Դուբայում մասնակցում է ներդրումային համաժողովին«Էմիլի ֆարմ» դեղատնային ցանցի մասնաճյուղերում արձանագրվել է վարչական իրավախախտման 9 դեպքԻրանը Հարավային Կորեային զգուշացրել է զորքեր ուղարկելու դեպքում լուրջ հետևանքների մասինԿրեմլը Պուտին-Փաշինյան հանդիպումը «կարևոր և բովանդակալից» է անվանելՊուտինն ու Ալիևը պայմանավորվել են ակտիվացնել Մոսկվայի և Բաքվի միջև շփումներըԿԳՄՍ նախարարությունում քննարկվել են կրթության, մշակույթի և սպորտի ոլորտների ընթացիկ հարցերըԼիբանանը հայտնել է Իսրայելի օդային հարվածի հետևանքով 10 զոհի մասինԿոբախիձեն հայտարարություն է արել իր հրաժարական տալու մասինՏարածվում են զրպարտչшկան տեսանյութեր. Ստեփան ԱսատրյանԵվրոպական ժառանգության օրերի շրջանակում մի շարք մշակութային կառույցներ անվճար կհյուրընկալեն բոլորինԻրանը մտադիր է մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստինԽաղաղության խորհուրդը կարծում է, որ Գազայի վերականգնումը շուտով չի սկսվիՄայր Աթոռը խստորեն դատապարտում է Հովհաննավանքում խնջույքի անցկացումըԸնդամենը մեկ դպրոցական է մնացել Սյունիքի սահմանամերձ գյուղումՎահագն Ալեքսանյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգըՄայամիի օդանավակայանում վթարի է ենթարկվել Amazon Air-ի բեռնատար ինքնաթիռը․ զոհեր և վիրավորներ կան Ի՞նչ են քննարկել Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույցի ընթացքումՀովհաննես Յուքինյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղարԱհա «բարեփոխված» առողջապահության իրական դեմքը. Անուշ ՊողոսյանՆորվեգիան Ռուսաստանի սահմանին նոր հրետանային ստորաբաժանում է տեղակայելԱտամնաբուժական կենտրոնի զուգարանակոնքի բաքում թմրանյութի նմանվող զանգվածներ են հայտնաբերվել«Ահա և վերջ, հրաժարվեցի ՀՀ անձնագրից»․ Տեր-Գրիգորյանց․ ԻրավունքՀամլետ Սահակյանն ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից և նշանակվել ֆինանսների նախարարի տեղակալՇվեյցարիան շարունակում է աջակցել ՀՀ բարեփոխումների օրակարգին․ դեսպանը հանդիպել է Հայկ ԿոնջորյանինԱՄԷ-ն մտադիր է վերականգնել հարաբերությունները Իրանի հետ«Չորս ամսում երեք թունավորման դեպք․ ձեր կառավարման դեմքը հենց սա է»․ Ռուբեն ՄխիթարյանԵղանակի կանխատեսումը՝ սեպտեմբերի 7-12-ըՍեպտեմբերի 7-ը՝ ՀՀ ԶՈւ Ինժեներական զորքերի օրCOP17-ի շրջանակներում Երևանի կենտրոնում կգործի քաղաքային կենսաբազմազանության գոտիԻրանը բացատրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կողմից միջուկային օբյեկտներ մուտք գործելու սահմանափակումները«Ինձ թվում էր՝ սուտը ինչ-որ սահմաններ ունի, բայց այս դեպքում սահման չունի»․ Տիգրան ԱվինյանՈւիթքոֆի և Քուշների ինքնաթիռը լքել է Լեհաստանը
Ամենադիտված