Մասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համար Ռուսաստանը և Իրանը քննարկել են ԵԱՏՄ-ի հետ Թեհրանի համագործակցությունը Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ Էմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Թուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. Bloomberg Ուկրաինայում կարգավորումն անհնար է առանց Կիևի ներկայացուցիչների մասնակցության. Պեսկով Ռումբի սպառնալիքի պատճառով Թել Ավիվից թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սոֆիայում Քաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթությունները Պատերազմ, ճգնաժամ, բռնություն․ ինչպիսի՞ սերունդ է մեծացում․ հոգեբանի մեկնաբանությունը Մակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականը Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ COP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդել 

«Ժամանակ». Սերժ Սարգսյանը պայթեցրեց փուչիկը. բայց մնում է նրա փչած մեկ այլ փուչիկ

Հայկական Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է.

«Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի (ԱԷԱԽ) նորանշանակ նախագահ, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության եւ Միջուկային օպերատորների համաշխարհային ասոցիացիայի ավագ խորհրդական Միրոսլավ Լիպարի հետ հանդիպման ժամանակ, որ տեղի է ունեցել այսօր Երեւանում, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ միջուկային էներգետիկայի պահպանումն ու զարգացումը շարունակում է Հայաստանի համար մնալ ռազմավարական ուղղություն՝ համաձայն 2015թ. դեկտեմբերին ՀՀ կառավարության կողմից հաստատած «Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչեւ 2036 թ.) զարգացման ուղիները» ծրագրի:

Սարգսյանի այդ հայտարարությունը ներկայումս առանձնակի կարեւորություն է ստանում ոչ միայն էներգետիկ անվտանգության հեռանկարների տեսանկյունից, այլ նաեւ Հայաստան-ԵՄ շրջանակային նոր համաձայնագրի, որի ստորագրումը նախատեսվում է իրականացնել նոյեմբերի 24-ին՝ Բրյուսելում սպասվող ԵՄ Արեւելյան Գործընկերության Վեհաժողովում:

Բանն այն է, որ միջուկային էներգետիկայի, մասնավորապես հայկական ատոմակայանի վերաբերյալ դրույթը, որ առկա է համաձայնագրում, դարձավ այդ համաձայնագրի, այսպես ասած, ընդդիմախոսների թերեւս գլխավոր զենքը կամ փաստարկը: Այն բանից հետո, երբ Եվրամիությունը եւ Հայաստանը օրերս գաղտնազերծեցին շրջանակային նախաստորագրված համաձայնագիրը, ընդդիմախոսները հենվեցին այն դրույթի վրա, որ Հայաստանը պարտավորվում է փակել ատոմակայանը:

Գործնականում, միայն այդ դրույթը դարձավ հակաքարոզչության այսպես ասած փաստարկ, քանի որ համաձայնագիրն ինքնին չուներ «բռնվելու» այլ տեղ նրանց համար, ովքեր զանազան նպատակներով փորձում են տորպեդահարել Հայաստան-ԵՄ համաձայնագիրը:

Սարգսյանն այդպիսով գործնականում փակում է թեման ամենաբարձր մակարդակով, թեեւ թեմա որպես այդպիսին, ըստ էության չկար, պարզապես փչվել էր այսպես ասած փուչիկ՝ ԵՄ հետ համաձայնագրին հարվածելու համար: Բանն այն է, որ համաձայնագրում ատոմակայանի փակման մասին արձանագրմանը զուգահեռ կա նաեւ այսպես ասած պայմանը, որ դա տեղի կունենա համարժեք հզորություն ապահովելուց հետո: Իհարկե կոնկրետ նշված չէ այդ հզորության բնույթը, սակայն համարժեք հասկացությունը ամենեւին լոկ թվաբանական հասկացություն չէ եւ եթե չկա արձանագրված կոնկրետ պարամետրը, այսինքն՝ մեգավատային համարժեքություն, արտադրական ծավալի համարժեքություն եւ այլն, ուրեմն համարժեք բառը ենթադրում է նաեւ բնույթային համապատասխանություն: Այսինքն, եթե չկա կոնկրետ պարամետրի արձանագրում, ուրեմն ատոմակայանի համարժեքը ատոմակայանն է, այսինքն՝ նույն բնույթի հզորությունը, ոչ միայն նույն ծավալի:

Այդպիսով, Սերժ Սարգսյանը գործնականում պայթեցնում է ԵՄ շրջանակային համաձայնագրի դեմ հակաքարոզչության փուչիկը, կամ ամենամեծ փուչիկը: Սակայն, դրանով հանդերձ, Սարգսյանի հիշատակումը նաեւ ուշադրություն է հրավիրում մեկ այլ փուչիկի վրա, որը Սարգսյանն արդեն ոչ թե պայթեցրել, այլ փչել է, սակայն ոչ թե այսօր, այլ մոտ տասը տարի առաջ՝ 2008 թվականի հոկտեմբերի 2-ին խորհրդարանից հնչեցրած ուղերձով: Դրանում նա հայտարարեց, որ Հայաստանը սկսում է նոր ատոմակայանի կառուցում: Դա իսկապես կարեւոր եւ ռազմավարական նշանակության հռչակում էր, ինչը սակայն տասը տարի անց մնում է նույն մակարդակին: Մինչդեռ ակնհայտ է, որ հայկական ատոմակայանը չի կարող շահագործվել անվերջ, օբյեկտիվորեն, զուտ ֆիզիկական կենսունակության խնդրից ելնելով, անկախ որեւէ փակման պահանջից:

Ավելին, հենց այդ նկատառումով է շոշափվում փակման թեման, ոչ թե զուտ ԵՄ-ի ինչ-որ քմահաճույքով: Բայց դա նշանակում է, որ, թեեւ ռուսական վարկով Հայաստանը փորձում է եւս տասը տարով երկարաձգել շահագործումը, այդուհանդերձ ակնհայտ է, որ պետք է ինտենսիվացնել քայլերը նոր ատոմակայանի ուղղությամբ, որ գոնե հաջորդ տասնամյակի ավարտին մենք ունենանք թղթից դեպի իրականություն շատ ավելի մեծ քայլ արձանագրած նոր ատոմակայանի նախաձեռնություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌուսաստանը և Իրանը քննարկել են ԵԱՏՄ-ի հետ Թեհրանի համագործակցությունըMercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն էԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergՈւկրաինայում կարգավորումն անհնար է առանց Կիևի ներկայացուցիչների մասնակցության. ՊեսկովՌումբի սպառնալիքի պատճառով Թել Ավիվից թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ՍոֆիայումՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՊատերազմ, ճգնաժամ, բռնություն․ ինչպիսի՞ սերունդ է մեծացում․ հոգեբանի մեկնաբանությունըՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցերՏան բակում պահում էր կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակՄի քիչ աջ, հետո՝ ձախ, հո՛պ վարպետ, հերիքա՝ դիր, «շկաֆի» պես ե՞ն շարժելու Արծվաշենը․ Զոհրաբյան99-ամյա կինը ռեկորդ է սահմանել՝ թռչելով ինքնաթիռի թևին, Փարիզում՝ շքեղ խանութների թալան«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանԻսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսիՆեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը. Փաշինյանը 25 հազար եվրո է ստացելԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջՀայաստանն ու ՊՀԾ-ն կարևորել են դպրոցական սննդի ազգային համակարգի զարգացումն ու փորձի փոխանակումը36 տարիների պատմությունը մեզ պարտավորեցնում է պահպանել մեր ազգային ինքնությունը. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության ՎարչությունՊահպանե՛ք բնությունը․ «ԱՅԲ» դպրոցի սաները մասնակցում են COP17-ինԹրամփի ճնշումը Կիևի վրա, Իրանի կոշտ զգուշացումը ԱՄՆ-ին և Մոսկվա-Փհենյանի «անպարտելի» դաշինքըՀայաստանն ու Կոլումբիան ներկայացրել են վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված միջազգային կոալիցիանԱՄՆ-ն Կենտրոնական Ասիա է գալիս երկարաժամկետ համագործակցության համար. ՌուբիոՔայլի Ջենները առաջին անգամ մասնակցել է «Victoria’s Secret»-ի ցուցադրությանըՈւկրաինայում վիրավոր զինվորին տարհանել են դրոնովՔննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը«Դեղին բաճկոնավորները» հայտարարել են Ֆրանսիայում նոր բողոքի ցույցերի պլանների մասինՖրանսիայի մի շարք քաղաքներում մասնակի պարետային ժամ է սահմանվելՊաշտոնից ազատում ՝ Փաշինյանի որոշմամբ. Զելենսկին կորցրել է Ուկրաինայի մեծ մասը․ ԹրամփՄիլանում տեղի ունեցած անկարգություններից հետո 32 մարդ է ձերբակալվելԼեհաստանը հայտնել է ուկրաինացիների զանգվածային արտագաղթի մասինHAYRIK HARVEST․ նոր միջազգային գաստրոնոմիական նախագիծ, որը միավորում է տարբեր խոհարարական մշակույթներ ԵրևանումՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել․ հայտնի են անուններըՖրանսիայում սկսվել է անկարգությունների հետաքննության լայնածավալ գործողությունՖրանսիայի մի քանի շրջաններում մասնակի պարետային ժամ կսահմանվիԿատարը կուժեղացնի իր օբյեկտների պաշտպանությունը Իրանի հարվածներից հետոԱդրբեջանից՝ 23 միլիոն դոլարի արտահանում, Սիմոնյանի պարտված հայցն ու Ամուլսարի միլիոններըԵկեղեցին հայց է ներկայացրել Վաղարշապատի համայնքապետ Արգիշտի Մեխակյանի դեմԼատվիան չի արգելել հայկական թեյի ներմուծումը․ ծառայությունը պարզաբանել էՀույն ուսուցիչները հոկտեմբերի 21-ին 24-ժամյա գործադուլ կանցկացնենՍևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ԴատախազությունՈւկրաինան խոստովանել է, որ իր անօդաչու թռչող սարքով խախտել է Լիտվայի օդային տարածքը«ՖԼԵՇ»-ը շուրջ 28 մլն դրամի տուգանքի կենթարկվիՄասիսի նախկին քաղաքապետի մտերիմը մեղադրվում է դատական նիստի մասնակցին սպառնալու և ցուցմունքները փոխել հարկադրելու համարՆեթանյահուն սպառնում է Իսրայելի հակառակորդներին նոր հզոր հարվածներովՌաֆիկ Համբարձումյանը հեռանում է բլոգերությունից․ պատճառը նաև ատելության ալիքներն ենՎրաստանը պնդում է, որ ԵՄ-ն կործանում է Եվրոպայի քաղաքակրթությունը
Ամենադիտված