ԵՄ-ն պատրաստվում է միգրացիոն ճգնաժամերին արձագանքելու նոր մեխանիզմ ներդնել Լեհաստանը առաջարկել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների արտադրության գործարան կառուցել «Դրոնոֆոբիա». ուկրաինացի զինվորների շրջանում նոր հոգեբանական խնդիր է ուսումնասիրվում Ավտոբուսի վթարից 7 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել Հրաժարական է տվել Սերբիայի նախագահը Հզոր փոթորիկ, ջրհեղեղներ, զանգվածային հոսանքազրկումներ ու հարյուրավոր չեղարկված չվերթներ ՏԻՄ ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյանում․ մասնակցել է ընտրողների 59.96%-ը «Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել է Հայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում Իրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը» ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96% Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցությունները 

Քրեական պատասխանատվության պետք է ենթարկել քոթոթներին վանդակում պահողներին. Արտյոմ Վարդանյան

Հասարակություն

Կարմիր գրքում գրանցված արջերին` Հայաստանում ռեստորաններում ու հյուրանոցներում պահելու թեման և միջազգային պարբերականի հրապարակումն այդ մասին շարունակում է մնալ հանրության և մամուլի ուշադրության կենտրոնում: Այս թեմայի նկատմամբ հատկապես անտարբեր չեն Հայաստանում կենդանիների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներն ու բնապահպանները: 

Այսօր` հոկտեմբերի 28-ին, կազմակերպված քննարկման ժամանակ բնապահպան-ակտիվիստ Կարինե Փանոսյանը կարծիք հայտնեց, որ անկախ այն բանից` բնապահպաններն ու Հայաստանում բնության և կենդանիների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներն ամեն ինչ անում են կենդանիների և բնության պահպանության համար, սակայն պատկան մարմինների անտարբերությունը հասցրել է նրան, որ այդ աշխատանքն արդյունք չի տալիս, անգամ խնդիրը հասնում է միջազգային հեղինակավոր պարբերականներին:

«Հայաստանի յուրաքանչյուր քաղաքում պահում են արջեր: Երևանում միայն կա յոթ ռեստորան, որտեղ արջեր և անգամ գայլ է պահվում: Հանրությունը պետք է աղաղակի այնքան ժամանակ, մինչև պատկան մարմինների կողմից լինի արձագանք և կարողանան հասկանալ, որ արջը պետք է ապրի ազատության մեջ»,- ասաց բնապահպանը՝ նշելով, որ Հայաստանում բացի ռեստորաններից արջերն ապրում են նաև մասնավոր տարածքներում: 

Քննարկմանը ներկա էր նաև «Ջամբո Էկզոտիկ պարկ-ռեստորան»-ի սեփականատեր Արտյոմ Վարդանյանը, ում խոսքով՝ արջերի համար պետք է ստեղծել լավ պայմաններ և տուգանքներ սահմանել այն մարդկանց նկատմամբ, ովքեր արջերին բերում և պահում են անազատության մեջ. «Քրեական պատասխանատվության պետք է ենթարկել այն մարդկանց, ովքեր քոթոթներին վերցնում և պահում են: Վայրի կենդանին սովոր է որսի և սխալ է նրանց բերել և պահել անազատության մեջ, իսկ նրանց հետ տանել և բաց թողնելը կրկնակի վտանգավոր է: Արջերը հարձակվելու են գյուղացիների վրա, արդյունքում ունենալու ենք սարսափելի դեպքեր»,-ասաց Վարդանյանը: 

Նա, որպես ելք առաջարկեց ընդամենը բարելավել արջերի պահպանման պայմանները, կատարել ստերիլիզացման աշխատանք, թույլ չտալ, որ նրանք բազմանան. «Սա է միակ ելքը, հակառակ պարագայում կստացվի այնպիսի իրավիճակ, որ եթե արջերը վանդակում լավ պայմաններում չէին ապրում, ազատության մեջ գտնվելով կդառնան խիստ վտանգավոր հասարակության համար»:

Քննարկման բանախոս «Էկզոտարիում»-ի հիմնադիր Կարեն Մարտիրոսյանի խոսքով՝ հասարակությունն ունի տեղեկացվածության խնդիր, ինչն էլ բերել է նրան, որ օրինակ Հայաստանում պահվող արջերի թեման դարձավ միջազգային մամուլի թիրախ. «Մեր հասարակությունը տեղեկացված չէ, չգիտի, որ այն արջի քոթոթը վերցրել և պահում է, սիրում և կերակրում, մի քանի ամիս անց լուրջ վտանգ է դառնալու ոչ միայն իր, այլ նաև միջավայրի համար: Այնպես որ ամեն ինչ պետք է ստեղծել քաղաքացու տեղեկացվածությունը բարձրացնելու համար»,-խորհուրդ տալով` չոգևորվել հանգամանքից, որ միջազգային պարբերականն է մեզ մոտ պահվող արջերի մասին ահազանգել. «Մենք բազմաթիվ անգամներ ենք ահազանգել այդ անազատ արջերի մասին, այնպես որ պետք է չէ միջազգային պարբերականի հոդվածով որգևորվել, որովհետև նույն միջազգային կառույցները միայն ահազանգ հնչեցողների դերում են հանդես գալիս, իսկ երբ նրանցից լուծման տարբերակ ես ուզում, առաջարկելու որևէ բան չունեն»:

Վերջում քննարկման մասնակիցները նշեցին, որ խնդրի լուծումը տեղեկացվածությունից զատ օրենսդրական կարգավորումն է, որին պետք է ձեռնամուխ լինի Կառավարութունը: 

Աղավնի Սուքիասյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ-ն պատրաստվում է միգրացիոն ճգնաժամերին արձագանքելու նոր մեխանիզմ ներդնելԼեհաստանը առաջարկել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների արտադրության գործարան կառուցել«Դրոնոֆոբիա». ուկրաինացի զինվորների շրջանում նոր հոգեբանական խնդիր է ուսումնասիրվումԱվտոբուսի վթարից 7 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվելՀրաժարական է տվել Սերբիայի նախագահըՀզոր փոթորիկ, ջրհեղեղներ, զանգվածային հոսանքազրկումներ ու հարյուրավոր չեղարկված չվերթներՏԻՄ ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյանում․ մասնակցել է ընտրողների 59.96%-ը«Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել էՀայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումԻրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը»ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96%Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցություններըԽոշոր հրդեհից հետո շուրջ 5000 բաժանորդ հոսանքազրկվել է․ մեծ մասը՝ ԿենտրոնումԴավիթ Բեկ փողոցում 4 մեքենա է բախվել․ կան վիրավորներ, վարորդներից մեկը ոչ սթափ է եղելԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելՊատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Արման ԱբովյանԾիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհը մեկուսացվել է․ 2 հրշեջ-փրկարար ծխահարվել է, մեկը՝ հոսպիտալացվելՀայտնի են Հայաստան-Մոնտենեգրո խաղի մրցավարներըԵնթակայանի խոշոր հրդեհի պատճառները կստուգվեն․ հաղորդում է ներկայացվել հնարավոր հանցակազմի վերաբերյալԲենզինի գները լցակայաններում՝ ինչ արժեն «Անկայունության գոտիների» մոտեցումը ՀԱՊԿ երկրների սահմաններին մեծացնում է ռազմական անվտանգության սպառնալիքները․ ՍերդյուկովՋերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով․ սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ«44-օրյա պատերազմում պարտվեցինք սեփական հպարտության և գոռոզության պատճառով»․ Տեր Նարեկ ՍարգսյանՀայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային օլիմպիադան ավարտեցին հաղթանակներովՀնդկաստանում ջրհեղեղների հետևանքով առնվազն 56 մարդ է զոհվելԻրանը պետք է սահմանափակի էներգակիրների արտահանումը Մերձավոր Արևելքի բոլոր երկրներ«Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը»․ Էդուարդ ՇարմազանովՌուսաստանն ու ԱՄՆ-ը ՄԱԿ-ում համաձայնության են եկել Խոշոր հրդեհ՝ Երևանում «Դալմա»-ի հարևանությամբ գտնվող էլեկտրաենթակայանում․ ժամանել է 6 մարտական հաշվարկՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթանակով ավարտեց համաշխարհային օլիմպիադան Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվել է Լեհաստանն առաջարկել է իր տարածքում հրթիռների գործարան կառուցել Ուկրաինայի համար Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհերՖրանսիայում ընտրում են Սենատի անդամների կեսից ավելին Գեներալ Աքրամինյա․ Իրանի բանակը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը Ուզբեկստանում կխստացնեն մանկապղծության համար պատիժը՝ մանկապարտեզում երեխայի բռնաբարությունից հետո «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դեռ «լավագույն վիճակում չեն»․ Պեսկով Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճկուղի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Լուսանկարներ)44-օրյա պատերազմում վիրավորում ստացածները մնացել են առանց օգնության. Հակոբյան (տեսանյութ) Երեք տարի գերության մեջ․ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից անցել է 3 տարի ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 11:00-ի դրությամբ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա. Բադալյան Արայիկ Հարությունյանը բարով-խերով ազատության մեջ լինի, ամեն ինչ կպատմի՝ Նիկոլին օրերս էդ մասին ասեցի. Մանուկյան (տեսանյութ) Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. պատասխանն իրենց աթոռի տակ է. Գալեյան (տեսանյութ) 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս. հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր 44-օրյա պատերազմում զոհված արցախցու որդին Հայաստանի չեմպիոն է դարձել (տեսանյութ) Դեռ երկու քաղաքական ուժ է հանդիպել Արցախի իշխանությունների հետ. Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ) Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Գեներալ Շեքարչի․ Իրանը կշարունակի հետապնդել Թրամփին և Նեթանյահուին պատերազմից հետո
Ամենադիտված