Ուկրաինայի հզոր հարվածից կանգ է առել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանը Մոսկվան կանչել է Էստոնիայի դիվանագետին․ ռուս-էստոնական սահմանին նոր ճգնաժամ է Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհը Մեդվեդևը խոսել է կանխարգելիչ միջուկային հարվածից․ պայմանը կապված է Ուկրաինայի հետ Չինաստանում լրտեսական սկանդալ․ 100-ից ավելի գաղտնի հաղորդում և մահապատժի դատավճիռ Ջորջ Վաշինգտոնի մազափունջն աճուրդում վաճառվել է 4 հազար դոլարով Էդուարդ Բաբայանն արձակուրդում է. առաջիկա օրերին հանդիպումներ կանցկացնի Աբովյանի բոլոր բնակավայրերում Կրեմլը նոր սպառնալիք է հնչեցրել․ ռուսական միլիարդների բռնագրավումը հետևանքներ կունենա Tesla-ն թարմացրել է ինքնավար վարման համակարգը․ նոր հնարավորությունները համեմատում են GTA VI-ի հետ Ռումինիայի սահմանին օդային տագնապ․ իսպանական կործանիչներ և ուղղաթիռներ են օդ բարձրացել Սա կլինի Երրորդ համաշխարհային պատերազմը․ Մարին Լը Պենը զգուշացրել է ՆԱՏՕ-ին Ջենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնում 

Շտապե՛ք, տաք-տաք ոսկին վերջանում է. ՀՀ կառավարություն

Վերլուծական

Ֆինանսների նախարարության կողմից առաջարկված «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության 2018–2021 թթ. թանկարժեք մետաղների և քարերի պետական պահուստների օտարման միջոցառումների ծրագիր անունը կրող նախագծով նախատեսվում է վաճառել պետական գանձարանում կուտակված թանկարժեք քարերը, ինչպես նաև թանկարժեք մետաղներից ու թանկարժեք քարերից պատրաստված իրեր: Ըստ նախագծի դրանց վաճառքի արդյունքում պետբյուջե կմտնի ավելի քան 1,5 միլիարդ դրամ, իսկ վաճառքի հիմնավորումն էլ հետևյալն է՝ պետական պահուստների թանկարժեք մետաղներից ու քարերից պատրաստված իրերը տարիների ընթացքում կորցնում են իրենց արդիականությունը և բնականաբար նաև արժեքը:

Նմանատիպ մի որոշում էլ կառավարությունը ընդունել էր այս տարվա փետրվարին, երբ որոշվեց աճուրդի հանել «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանի» պահուստում 102 կգ 793 գրամ պահվող կուլտիվացված մարգարիտը: Կառավարության որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ աճեցված մարգարիտը վաճառելու նպատակը պետական բյուջեում եկամուտների ավելացումն ու նոր մուտքերի ապահովումն է: Նախագծի հիմավորման մեջ նշվում էր նաև, որ պետական պահուստներում առկա աճեցված մարգարիտի պահպանումը ոչ արդյունավետ և աննպատակահարմար է, քանի որ այն տարիների ընթացքում կորցնում է իր արդիականությունը և ենթարկվում է քայքայման` կորցնելով ապրանքային տեսքը և արժեքը: Ինչպես տեսնում ենք հիմնավորումները այն ժամանակ և այսօր գրեթե նույնն են:

Սակայն ՀՀ պահուստային ֆոնդին ոսկու վաճառքի ամենախոշոր դեպքը արձանագրվել է 2003 թվականին: Այդ ժամանակ Հայաստանը, որպես պահուստ, ուներ 1 տոննա 396 կիլոգրամ ոսկի: Հենց այդ տարվա վերջին, լիակատար գաղտնիության պայմաններում, ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց վաճառել այդ ոսկին: Մեկ տրոյական ունցիայի գինը Նյու Յորքի բորսայում այդ ժամանակ 400 դոլար էր, եւ հենց այդ գնով էլ մեր ամբողջ ոսկին վաճառվեց: Հասույթը կազմեց 17 միլիոն 800 հազար դոլար: ՀՀ նախկին վարչապետ, այն ժամանակ դեռ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը չափազանց գոհ էր այդ գործարքից: Նրա հաշվարկներով Կենտրոնական բանկը տարիների ընթացքում այդ ոսկին գնել էր 280 դոլարով եւ վաճառել 400 դոլարով, ինչը նշանակում է, որ այս գործարքի արդյունքում ԿԲ-ն ստացել է 3 միլիարդ դրամի, կամ այն ժամանակվա հաշվարկով` 5,6 միլիոն դոլարի եկամուտ: Բայց հենց այն պահից, երբ ԿԲ-ն վաճառեց մեր ոսկին, այդ մետաղի գինը սկսեց աճել անհավանական տեմպով: Ավելի քան հավանական է, որ այդ նույն սցենարին ականատես կլինենք նաև հիմա: Ինչպես երևում է, այս կառավարությունը նախորդ դառը փորձից որևէ դաս չի քաղել:

Ցանկացած պետության ԿԲ-ի պահուստներում ոսկի անպայման պետք է լինի, քանի որ ոսկին  կայուն փոխարժեք է և միջազգային պահուստների դիվերսիֆիկացման լավագույն տարբերակ, մինչդեռ դոլարի և եվրոյի պարագայում հնարավոր արժեզրկման ռիսկը մեծ է: Արդյունքում արժեզրկվելու են նաև բոլոր երկրների, այդ թվում նաև՝ Հայաստանի, թիրախային վալյուտաներով պահվող խնայողությունները: Ոսկու պահուստի վաճառքը ամենածայրահեղ քայլերից է, որին պետությունները գնում են այն պարագայում, երբ երկիրը կանգնած է տեխնիկական դեֆոլտի եզրին, կամ ներդրումների դինամիկան երկար ժամանակ բացասական է: Մեր պարագայում կարծես թե երկուսը մեկում են: Չնայած կառավարության հավաստիացումներին, որ դեֆոլտի վտանգ չկա, պետական պարտքի կառավարումը վերահսկելի է, իսկ շեմը ՝ թույլատրելի, ներդրումային բումն էլ շուտով կհասնի Հայաստան՝ կառավարության կողմից կատարած քայլերը ապացուցում են հակառակը:

Ի դեպ, Հայաստանը այսօր շատ ավելի մոտ է դեֆոլտին, քան 2003 թվականին: Երբ ոսկին վաճառվեց, Հայաստանում պաշտոնական վիճակագրությունն արձանագրել էր 13.8 տոկոս տնտեսական աճ: Եթե այդպիսի աճի պայմաններում իշխանությունը «սոցիալական ծախսեր» անելու համար «ստիպված» էր վաճառել ոսկու ամբողջ պաշարն` ընդամենը 5.6 միլիոն դոլարի «շահույթ» ստանալու նպատակով, ապա դա տխուր է, «Սոցիալական ծախսերի» համար այդ ոսկին վաճառելը եւս արդարացում չէ: Արդարանալու համար ասում էին, թե ոչ ոք չէր կարող կռահել, որ ոսկու գինն այդքան կբարձրանա: Այդ դեպքում բոլոր նրանք, ովքեր սուր քննադատության էին ենթարկում ոսկու վաճառքը, որտեղի՞ց գիտեին, որ ոսկին կթանկանա, իսկ ԿԲ-ում հավաքված «թունդ» մասնագետներն ու վերլուծաբանները` չգիտեին: Արտաքին պահուստներում, բացի հուսալիության գործառույթ կատարելուց, ոսկին նաեւ հոգեբանական նշանակություն ունի՝ այն պետության ատրիբուտներից է: Ընդ որում՝ ատրիբուտ, որի արժեքը չնայած կարող է եւ տատանվել, բայց մեծ հաշվով միշտ էլ պահպանվում է: Իսկ հիմա Հայաստանն այդ ատրիբուտն այլեւս չունի: Ոսկու պահուստների վերականգնման ուղղությամբ հստակ քայլեր և ռազմավարություն ՀՀ կառավարության կողմից առայժմ չեն նկատվում: Փոխարենը՝ եղածն էլ ենք հանում աճուրդի...

 

Ստելլա Խաչատրյան

 

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բելգիայի վարչապետը հանդիպել է Ֆիլիպ թագավորի հետ՝ բյուջեի շուրջ բանակցությունների ձախողումից հետոՆիդեռլանդներում հասարակական տրանսպորտի աշխատողները գործադուլ են սկսելՏաջիկստանը ՄԱԿ-ին ծանուցել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինԳերմանիայի հարյուրավոր դպրոցներ պայթյունի սպառնալիքով նամակներ են ստացելԿիևը պատրաստ է ռուս-ուկրաինական հակամարտության հարցով քառակողմ հանդիպմանը․ Զելենսկի Բելգիացիների թագավորը չորրորդ անգամ չի ընդունել վարչապետի հրաժարականը Կիևի մարզում ռուսական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 15-իԹրամփը կարծում է, որ Իրանը ոգևորված է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակովNvidia-ն դուրս է մնացել խոշորագույն ընկերությունների եռյակից՝ կապիտալիզացիայի 14% անկումից հետոՈւկրաինան տարեսկզբից ի վեր 7-րդ անգամ գրոհել է Պերմի երկրամասի ռուսական խոշորագույն ՆՎԳ-ներից մեկըԲոլսոնարուի մոտ աղիքային սուր անանցանելիություն է ախտորոշվել․ նա վերակենդանացման բաժանմունքում էՈւկրաինայի հզոր հարվածից կանգ է առել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանըՄոսկվան կանչել է Էստոնիայի դիվանագետին․ ռուս-էստոնական սահմանին նոր ճգնաժամ էՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըՄեդվեդևը խոսել է կանխարգելիչ միջուկային հարվածից․ պայմանը կապված է Ուկրաինայի հետՉինաստանում լրտեսական սկանդալ․ 100-ից ավելի գաղտնի հաղորդում և մահապատժի դատավճիռՋորջ Վաշինգտոնի մազափունջն աճուրդում վաճառվել է 4 հազար դոլարովԷդուարդ Բաբայանն արձակուրդում է. առաջիկա օրերին հանդիպումներ կանցկացնի Աբովյանի բոլոր բնակավայրերումԿրեմլը նոր սպառնալիք է հնչեցրել․ ռուսական միլիարդների բռնագրավումը հետևանքներ կունենաTesla-ն թարմացրել է ինքնավար վարման համակարգը․ նոր հնարավորությունները համեմատում են GTA VI-ի հետՌումինիայի սահմանին օդային տագնապ․ իսպանական կործանիչներ և ուղղաթիռներ են օդ բարձրացելՍա կլինի Երրորդ համաշխարհային պատերազմը․ Մարին Լը Պենը զգուշացրել է ՆԱՏՕ-ինՋենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնումԻրանը պատրաստվում է միջուկային կտրուկ քայլի․ խորհրդարանում օրինագծերն արդեն պատրաստ ենՊուտինը համաձայնե՞լ է Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի մոդելով անվտանգության երաշխիքներինԹրամփին մարտահրավեր Կոնգրեսից․ դեմոկրատները միլիարդներ են նախատեսում Ուկրաինայի համար«Բեթմոբիլը» կարող է աճուրդում ռեկորդ սահմանելՀունգարիայում նոր պայքար ռուսական նավթի ու գազի համար․ ընդդիմությունը դիմադրում էՄիջուկային սպառնալիք տիեզերքից․ Ռուսաստանը պատրաստվում է նոր զենք արձակե՞լԿարմիր և երկու սպիտակ թզուկներ․ հայտնաբերվել է հազվագյուտ աստղային համակարգՈւթ տարվա ճանապարհից հետո BepiColombo-ն հասել է Մերկուրի Կանադայում 1,8 միլիոնից ավելի մարդ ամեն օր կանեփ է օգտագործումՄակրոնը 350 միլիոն եվրո է հատկացնում քաղաքացիական ավիացիայի հետազոտություններինԱՀԿ-ի ղեկավար ընտրվելու դեպքում Թամամյանը խոստանում է այցելել ԱՄՆ և ԱրգենտինաՄեդվեդևը նշել է այն պայմանները, որոնց դեպքում Պուտինը պարտավոր է միջուկային զենք կիրառելՇերեմետևոյում ձերբակալել են ամենատարեց օրենքով գողերից մեկին՝ 80-ամյա ՎալտերինԷբոլայի բռնկումը Կոնգոյում․ Բունիայի գերեզմանատները հուշում են ավելի մեծ կորուստների մասինԳերմանիայում 24-ժամյա գործադուլները հարվածել են Mercedes-ի և BMW-ի գործարաններին Խոլեստերինն իջեցնող դեղը նվազեցրել է սրտանոթային ծանր բարդությունների ռիսկըԿարո՞ղ է արհեստական բանականությունն ավելի վաղ հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը«Coca-Cola»-ին առնչվող ընկերությանը սպառնում է ավելի քան 2 միլիարդ եվրոյի տուգանք Ալցհայմերի հիվանդությամբ տառապող տարեց բրազիլացին 11 օր մոլորված թափառել է Ամազոնի ջունգլիներումԻրանում ԱՄՆ-ի հետ համաձայնության գալու պայման են նշել բոլոր ճակատներում պատերազմի դադարեցումը Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ էԲրիտանիայի ոստիկանությունը կորցրել է սեռական հանցագործությունների համար դատապարտված շուրջ հազար անձի հետքըԴանիան առաջարկում է դպրոցներում արգելել հեռախոսները՝ նաև դասամիջոցներինԿոնգոյում էբոլայով հիվանդության դեպքերը գերազանցել են 11700-ը Ֆրանսիայի պարտքը՝ ՀՆԱ-ի 119%․ Մակրոնը քննարկում է բյուջեի «ոսկե կանոնը»Տաջիկստանը պաշտոնապես ծանուցել է ՄԱԿ-ին Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինԳերմանական լրատվամիջոցներ․ Ռուսաստանը կարող է միջուկային զենք ուղարկել ուղեծիր
Ամենադիտված