Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը Տոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը» Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համար 

ՀՀԿ հերթական ֆարսը...

Վերլուծական

Իշխող Հանրապետական կուսակցության ներսում տիրող երբեմնի համերաշխության մթնոլորտը հայտնվել է լուրջ սպառնալիքի տակ: Իսկ պատճառը իրենց իսկ կուսակցական ընկերոջ՝ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի ներկայացրած օրենքի նախագծի շուրջ առկա տարաձայնություններն են: Հիշեցնենք՝ Հարությունյանը շրջանառության մեջ է դրել «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրինագիծը, որն արդեն իսկ մեծ աղմուկ է հանել և արժանացել տարաբնույթ գնահատականների: ՀՀԿ ԳՄ նիստից հետո, խոսելով այս օրինագծի մասին, Էդուարդ Շարմազանովը հայտնեց իր մտավախությունները՝ կապված օրինագծում առկա մի շարք դրույթների հետ, հիմնավորելով, որ ՀՀԿ-ն պահպանողական կուսակցություն է, և օրինագծի որոշ սկզբունքներ իր համար ընդունելի չեն: Հարկավոր է շարունակել քննարկումները և նոր առաջարկություններ հնչեցնել: Շարմազանովի քննադատական էստաֆետը շարունակեց ՀՀԿ ԱԺ խմբակցության ղեկավար Գագիկ Մելիքյանը, ով վստահ է, որ օրինագիծը լուրջ փոփոխությունների կարիք ունի: Լրագրողների հարցին, թե նախագծում հատկապես ո՞ր դրույթներն են մտահոգել խմբակցության քարտուղարին, Մելիքյանը պատասպանեց, որ դրանք բավականին շատ են: «Կքննարկենք և քննարկումների ընթացքում ընդհանուր եզրակացության կգանք»,- ասաց նա: Ինչպես երևում է՝ ՀՀԿ վերնախավը շեշտը դնում է օրինագծի շուրջ քննարկումները շարունակելու անհրաժեշտության վրա, ինչն էլ հիմք է տալիս ենթադրել, որ իշխող կուսակցությունում ինչ-ինչ պատճառներով փորձում են հետաձգել այս օրինագծի մուտքը խորհրդարան և այնտեղ դրա հնարավոր ընդունումը:

Դժվար է հիշել մի դեպք, երբ ՀՀԿ-ական նախարարի ներկայացրած օրինագիծը նման քննադատության և հակազդեցության արժանացած լիներ հենց ՀՀԿ ներսում: Սակայն խնդիրն անհրաժեշտ է դիտարկել ոչ թե Հանրապետականում առկա հակասությունների, այլ շատ ավելի խորքային ասպեկտով: Ակնհայտ է, որ ՀՀԿ-ականները փորձում են հասկացնել, որ իրենք, լինելով պահպանողական՝ չէին կարող հղանալ նման օրինագիծ, դրանով իսկ ամրապնդելով հանրության մի մասի մոտ առկա կարծիքը, որ այս օրենքի նախագիծը ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու նշած ԵՄ տնային աշխատանքի մի կետն է, որը Հայաստանի իշխանությունները հանձն են առել կատարել: Սակայն ՀՀԿ-ականները նաև շատ լավ գիտակցում են այն հանրային ռեզոնանսը և քննադատության սլաքները, որոնք ուղղվելու են իշխող ուժի դեմ՝ օրենքի նախագծի ընդունման պարագայում: Հանրապետականը, փաստորեն, այսօր ստիպված է միանգամից երկու խնդիր լուծել. մի կողմից՝ պահպանողական ուժի քողը հագնելով՝ հանրությանը հասկացնել, որ իրենք հայ ավանդական արժեքների կրող են և ապազգային տարրերին տուրք չեն տալու, մյուս կողմից էլ՝ խելոք աշակերտի պես կատարեն իրենց տնային աշխատանքը, քանի որ դրա կատարման գինը բավականին բարձր է թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական չափումներով:

Ինչպես երևում է՝ ՀՀԿ-ն դեռ ելք է փնտրում ստեղծված իրավիճակից, և այդ ելքը հանրային քննարկումները շարունակելն ու ժամանակ շահելն է: Բնականաբար, Հանրապետականը չի կարող օրենքի նախագիծը բերել ԱԺ և այնտեղ խարազանել մինչ ԵՄ հետ նոյեմբերին սպասվող համաձայնագրի ստորագրումը: Դա կդիտարկվի իբրև տնային աշխատանքի թերի կատարում: Հետևաբար, հանրապետականները, նման հայտարարություններով, հանրային քննարկումներին զարկ տալով՝ կհաջողեն օրենքի նախագծի քվեարկումը հետաձգել մինչև նոյեմբերի վերջ: Իսկ այնուհետև, մեծ ցանկության դեպքում կարելի է հղում անել այս ողջ ընթացքում ծավալված հանրային քննարկումների և հանրության մեծամասնության մոտ առկա բացասական վերաբերմունքին. չէ՞ որ Հայաստանը ժողովրդավարական պետություն է, որտեղ իշխանությունն ականջալուր է լինում հանային կարծիքին: Իհարկե, երբ այդ կարծիքը համընկնում է իշխանության քաղաքական շահերի հետ: Ի դեպ՝ հանրային կարծիքի մասին: Հենց այս օրերին զարմանալի կերպով իր գոյության մասին է հիշել նաև Հանրային խորհուրդը, որը բավական երկար ժամանակ պարապուրդի էր մատնված, չնայած այն հանգամանքին, որ նույն ԱԺ-ում ոչ պակաս հակասական և քննարկման արժանի օրինագծեր էին բերվել: Սակայն Հանրային խորհուրդը որոշեց քննարկել հենց այս հարցը և ի զարմանս բոլորի՝ բացասական եզրակացություն տվեց Դավիթ Հարությունյանի օրենսդրական նախաձեռնությանը: Գաղտնիք չէ, որ Հանրային խորհուրդը մեր հանրության շրջանում առավելապես ընկալվում է իբրև իշխանությունների խոսափողը, հետևաբար՝ խորհրդի բացասական եզրակացությունը ևս մեկ ակնհայտ մեսիջ է՝ օրինագիծը հանրապետականների սրտով չէ…

 

Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում
Ամենադիտված